Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն

Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին հաճույք է։ Մանավանդ՝ անձնական օգտագործման։ Սլավա Ժիժեկը հաստատ իրավացի է, երբ գրում է, թե «ազգը քաղաքական հաճույքի ձեւ է»։ Դժվար չէ դրանից եզրակացնել, որ պետությունը քաղաքական հաճույքի ամենաազգային եւ բարձրագույն ձեւն է՝ դրանից բխող բոլոր անդառնալի հետեւանքներով։ Միայն դրանով կարելի է բացատրել հայաստանյան իշխանությունների այն ցանկասիրությունը, որով հալվում են «ազգ» ասելով, եւ այն գլխապտույտը, որ ունենում են «անկախ պետություն» բարբառելիս։ Բայց այն հաճույքի ձեւ կարող է լինել այնքան ժամանակ, քանի դեռ դրան հավատում են։ Իսկ եթե չեն հավատո՞ւմ։ Այդ դեպքում հաճույքը դառնում է մղձավանջ, ազգը՝ բեռ, պետությունը՝ չարիք կամ չարիքի գործիք՝ ուղղված հենց ազգի եւ պետականության դեմ։
Ի դեպ, հին հասարակությունների հետարդիական վերլուծությունները պարզում են, որ նախնադարյան հասարակությունը, այսինքն՝ առանց պետության հանրույթները այնքան էլ թերզարգացած չեն եղել, ինչպես կարծում էր Էնգելսը իր նշանավոր աշխատության մեջ։ Նախնադարյան համայնքի քաղաքական ռազմավարությունը հենց այն էր, որ այն գիտակցաբար խուսափում էր պետություն ստեղծելուց, ինչպես նաեւ մնացյալ անհավասարություն պարտադրող ձեւերից, ինչը, ի վերջո, հանգեցնելու էր հասարակությունից իշխանության տարանջատման։ Ուստի, երբ առաջնորդի իշխանության կամ հեղինակության ձգտումը գերազանցում էր համայնքի բարեկեցության մասին հոգսին, նրան կա՛մ սպանում էին, կա՛մ լավագույն դեպքում արտաքսում։
Պետության խնդրում գործերն ավելի բարվոք չէին հունական քաղաքակրթության մեջ։ Հունարենում «միասնություն» նշանակում էր «տրոհում», եւ հունական պոլիսի՝ որպես խաղաղ ժողովրդավարական պետության մասին հեքիաթը իրականում թաքցնում էր քաղաքացիական անընդմեջ պատերազմների հնարավորությունը, որում ոչ հաղթողներ կային, ոչ էլ պարտվողներ, այլապես կկորչեր հունական հռչակավոր չափը։
Ի հակառակ դրա՝ քրիստոնեական պետություններն ստեղծում են ուրիշ քաղաքական մոդել։ Հովվի եւ հոտի հարաբերությունն ընկած է «իշխանության հովվերգության տեխնոլոգիայում» (Միշել Ֆուկո), որը պահանջում է ոչ միայն կենտրոնացված կառավարում, այլեւ յուրաքանչյուր մարդու բարեկեցության մասին հոգատարություն։ Ճիշտ է, որոշ դեպքերում այս մոդելը չի գործում։ Օրինակ՝ ազգը հայտարարվում է պատահական խոսքային կառույց, որը «տեքստային պրակտիկայում» հիմք չունի։ Բայց ազգայինի հենց այս պատրանքային բնույթը նրա իրական լինելու արտահայտությունն է։ Սակայն քանի որ հաճույքի չափազանցված բարդույթները ձեւավորում են օբյեկտը («ազգային խնդիրը») ըստ կառավարիչների պատկերի ու նմանության, հասարակության ունեցած ցանկացած «հաճույք»՝ լինի այն ազատություն կամ արդարության ձգտում, իշխանությունները համարում են «գողացված հաճույք»։ Օտարը նա է, ով «այլ կերպ է հաճույք ստանում», ասենք, ընտրություններով փորձում է իշխանափոխություն կատարել։ Սակայն այդ հիմքի վրա ագրեսիվ թշնամանքը իրականում սրում է ընդամենը սուբյեկտի առ հաճույք ձգտման ներքին անգիտակցական եւ դրա բավարարման միջոցների միջեւ հակասությունը։
Քաղաքական իրականության մեջ այդ հոգեվերլուծական մոդելը բացահայտվեց Արեւմուտքի սպասման խաբկանքի ձեւով, երբ Արեւելյան Եվրոպայում կոմունիզմի խորտակումից հետո գերիշխող դարձավ «դեմոկրատական ցանկասիրությունը»։ Բոլորը ցանկանում են դեմոկրատ լինել, բայց ոչ մի կերպ չի հաջողվում։ Այդ պատճառով ձեւական ժողովրդավարության դատարկությունը լցվում է մարտնչող ազգայնականությամբ, հաճախ՝ միասնականության եւ կայունության կոչերով։ Սակայն ազգայնականությունը ամենեւին էլ բռնատիրական վարչակարգերի կործանման հետեւանք չէ, որ, իբր, ստեղծեց աշխարհայացքային վակուում։ Հենց ինքը՝ կոմունիստական տիրապետությունը, ավանդական կապերի կատարյալ խզման պայմաններում ծնեց ազգայնականությունը որպես «քաղաքական հաճույքի» միջնորդավորման միակ միջոց։ Վկա խորհրդային հանրապետություններում ծագած բոլոր հակամարտությունները։ Դրանից հետո արդեն անհասկանալի չէ, որ նախկին ԽՍՀՄ գրեթե ողջ տարածքում ժողովրդավարական առաջին ալիքը կարճ ժամանակ անց տեղի տվեց ոչ միայն ազգայնականներին, այլեւ, որ ավելի սարսափելի է, նախկին կոմունիստական նոմենկլատուրային եւ արբունքի հասած կոմսոմոլներին։ Որովհետեւ հնարավոր է կիսով չափ արաբ, կիսով չափ, ասենք, ֆրանսիացի լինել, սակայն կիսով չափ կոմունիստ, կիսով չափ դեմոկրատ լինելը անհնար է։ Այս դեպքում էվոլյուցիայի ոչ մի տեսություն չի օգնի, եթե տեսաբանողը անգամ Ջեֆերսոն լինի։ Որովհետեւ այն, ինչ ունենք, ընդամենը ազգից եւ պետությունից առավելագույն հաճույք ստանալու մոլուցք է։ Այսինքն՝ ունենք իշխանություն, բայց ոչ պետություն։ Ուստի ընդդիմությունը փորձում է քանդել այն իշխանության հիմքերը, որ ունենք, եւ ոչ թե պետության, ինչպես ցանկասիրաբար պնդում են ավանդական կուսակցության առաջնորդները։ Այլ բան է, որ ազգից եւ պետությունից առավելագույն քաղաքական հաճույք ստանալու մոնոպոլիան հարամվում է։

18-09-2019





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO