Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը

Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի վերելակաշինական գործարանի հիմնադիրներից մեկը հետո դարձավ Սպիտակի կարի արտադրական ֆաբրիկայի տնօրենը՝ գործը սկսելով գյուղերի լքված գոմերը վերանորոգելով, փոքրիկ արտադրամասեր ստեղծելով ու հզորացնելով։ Նրա անունը կա Սպիտակի շաքարի գործարանի, «Կոնդիցիոներ» գործարանի կենսագրականներում նաեւ։ Ինձ հետ զրույցում ասում է. «Ես երկաթն էի սիրում, այնքան էի սիրում, որ երկաթի հետ զրուցում էի երազներումս, խոսում, պատմում ինչ—որ բաներ։ Բայց կյանքն ինձ տարավ թեթեւ արդյունաբերության ոլորտ»։ Հետո շարունակում է. «Միայն 1988թ. թողարկել ու առաքել ենք 160 մլն ռուբլու արտադրանք։ Արտադրությունը կազմակերպել ենք Սպիտակի, Ստեփանավանի, Կալինինոյի, Արագածի, Ղարաբաղի, Դիլիջանի քաղաքներում ու գյուղերում, որտեղ աշխատում էին 8500 կարող բանվորուհիներ եւ 1500 շինարարներ»։ «Այդ մենք—ն ովքե՞ր են,—հարցնում եմ,–անընդհատ մենք եք ասում»։ «Ես ու իմ կոլեկտիվը»,–ու այնպես հպարտությամբ է արտաբերում, որ կարծես ասելիս լիներ՝ ես ու իմ տղան, կամ՝ ես ու ընտանիքս…
1988թ. հենց դեկտեմբերի 7–ին երկրաշարժից կես ժամ առաջ նշանակվեց Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար…
Նորիկ Մուրադյանն է նա։ «Իմ կուսակցական աշխատանքը սկսվեց երկրաշարժի օրվանից եւ շարունակվեց մինչեւ 1991թ.,–շարունակում է պատմել,–բայց դա միայն կուսակցական աշխատանք չէր։ Ես ե՛ւ հասկանում էի, որ Սպիտակի փրկությունը երկրաշարժից հետո Սպիտակում արդյունաբերությունը վերականգնելն էր, ե՛ւ հասկանում էի, որ Ղարաբաղի խնդիր ունեինք, ու ոտքի կանգնել էր պետք։ Միաժամանակ աշխատել եմ որպես աղետի վերացման շրջանային շտաբի պետ։ Վերականգնել ու մեծամասամբ թողարկել ենք բոլոր 15 արդյունաբերական ձեռնարկությունները, տվել արտադրանք, կառուցել ենք բացօթյա 7 շինտրեստ, 4 երկաթբետոնե կոմբինատ, փոքր շինկազմակերպություններ ենք ստեղծել ու կազմակերպել ենք տեղական շինարարական հանքանյութերի կազմակերպություն։ Ղարաբաղի ճակատն էլ չենք մոռացել։ Լենինգրադից իմ ընկերը, որ էլի գործարանի տնօրեն էր, օգնել է…»։
Հետո հեռացել է Հայաստանից։ «Այդքան բան անելուց հետո հեռացա՞ք»,—հարցնում եմ։ «Խառը ժամանակներ էին, իսկ ես կոմունիստ էի… հետեւանքները գիտեք» (երկարատեւ լռություն,—Ա. Մ.)…
Կապը Հայաստանի հետ չի կտրել։ Մոսկվայում ատենախոսություն է պաշտպանել, հետո դարձել է տնտեսական գիտությունների դոկտոր, Երեւանում կառուցել է մարզական առողջարարական համալիր։ Հիմա էլ, անսալով վարչապետի ոչ մեկ անգամ հնչած կոչին՝ կոռուպցիոն դրսեւորումների մասին իմանալու դեպքում հայտնելու, եկել է եւ… ուզում է Սպիտակում նորից շատ բան վերականգնել, հատկապես իր այդքան սիրելի կարի ֆաբրիկան։
Եվ սկսել է նորից... Այն, ինչ մեզ էր պատմում, տարիներ շարունակ այդ մասին ասել է երկրի ղեկավարներին։ Հիմա էլ մանրամասն գրությամբ ուղարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին (հունիսի 22, 2018թ.)՝ պատմելով, թե ինչպես է հետանկախական տարիներին «շրջգործկոմի նախագահ Պավլիկը» կարի միավորման գլխավոր տնօրեն նշանակում իր հորեղբոր տղային՝ Վանիկ Ասատրյանին, որը ֆաբրիկան աշխատեցնելու, արտադրանք տալու եւ մարդկանց սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն այն «քանդեց, ծախեց, գրպանեց» (այս դրվագը մանրամասն չենք ներկայացնում, այն կա վարչապետին ուղղված նամակում)։
Փորձեցինք հասկանալ՝ գուցե կարի միավորումը վերականգնելու ենթակա չի եղել, դրա՞ համար է սեփականատերը «քանդել, ծախել»... Ի պատասխան՝ Նորայր Մուրադյանը ցույց է տալիս լուսանկարների արխիվը, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես են վերականգնում միավորումը։ Միաժամանակ շեշտում է. «Երկրաշարժից հետո երկու տարվա ընթացքում շահագործման է հանձնվել կարի միավորման գլխամասային ֆաբրիկան երկու մասնաշենքերով, գյուղական մասնաճյուղերով, նորակառույց արտադրամասերով»։
Ի դեպ, քանի որ Սպիտակի վերելակաշինական գործարանին էլ է Նորիկ Մուրադյանի անունը սերտ առնչվում, հայտնում է, որ 1994թ. վերականգնվել է այդ գործարանը, որի բացմանը ներկա է եղել նաեւ Լեւոն Տեր—Պետրոսյանը։ Գործարան, որ լեփ—լեցուն է եղել արտադրությունը կազմակերպելու մեքենասարքավորումներով։ Բայց սա էլ ապամոնտաժվեց։ Սա նշում ենք, քանզի Նորիկ Մուրադյանը այս մասին էլ է գրել վարչապետ Փաշինյանին։
Ինձ մոտ առկա փաստաթղթերից պարզ է դառնում, որ 22.06.2018թ. վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղարկված՝ Նորիկ Մուրադյանի նամակը վարչապետի աշխատակազմի կողմից 2018թ. հուլիսի 13—ի գրությամբ հասցեագրվել է արդարադատության նախարարությանը։ ԱՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալը 31.08.2018թ. գրությամբ պատասխանել է (Նորիկ Մուրադյանը այն ստացել է 24.10.2018թ.). նախ հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության 162–րդ հոդվածի 1—ին մասի համաձայն՝ ՀՀ—ում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները, իսկ 2—րդ մասի համաձայն՝ արդարադատության իրականացմանը որեւէ միջամտություն արգելվում է։ Ապա միաժամանակ տեղեկացրել է, որ հանցագործությունների վերաբերյալ Նորիկ Մուրադյանի հաղորդումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175—րդ հոդվածի համաձայն՝ կարող է ներկայացնել իրավապահ մարմիններին։
Նորիկ Մուրադյանը ի լրումն իր նախորդ՝ 22.06.2018թ. վարչապետին ուղարկված նամակի, կրկին գրություն է ուղարկել մեկ տարի անց՝ 26.07.2019թ.՝ որոշակի հավելումներով։ Այն է՝ որ կարի արտադրական միավորման գլխամասային ֆաբրիկան երկրաշարժից հետո բաղկացած է եղել 2 արտադրական կորպուսներից՝ յուրաքանչյուրը 15 հազ. քմ։ Որ գլխամասային ֆաբրիկան ապահովված է եղել 9 բալ ամրությամբ բոլոր մետաղական կոնստրուկցիաներով եւ «ամբողջ կոմպլեկտացիայով նախատեսված էր ճապոնական Ջուկի եւ գերմանական FAF ֆիրմաներով վերազինել 10 մլն դոլար արժողության մեքենա–սարքավորումներով։ 1990թ. շուրջ 2 մլն դոլարի մեքենաները ստացված էին եւ պահեստավորված էր դուրսը պալատկայի տակ, որը թալանվել է…» (վարչապետին ուղարկված լրացում—գրությունից մեջբերումը բառացի է,—Ա.Մ.)։
Նամակը Նորայր Մուրադյանից զատ ստորագրել են կարի միավորումում աշխատած վերահսկիչ կարող բանվորուհին, Ջրաշենի կարի ֆաբրիկայի եւ Լեռնավան մասնաճյուղի խոտանող բանվորուհին, մեխանիկ վարորդը եւ այլք (անուն—ազգանուններն ու ստորագրություններ կան)։
Այս ամենից հետո Նորիկ Մուրադյանը 19 օգոստոսի, 2019 թվագրությամբ գրություն է ստացել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնից։ Ոստիկանության գնդապետ Ս. Հ. Ավետիսյանը գրել է, որ Ն. Մուրադյանի՝ վարչապետին հասցեագրված դիմումի շուրջ կատարված ստուգումներով պարզվել է, որ «11.01.2002թ. ՀՀ պետգույքի կառավարման նախարարության հետ կնքված պետական բաժնետոմսերի թիվ 128—Մ պայմանագրով Սպիտակի կարի ֆաբրիկան ձեռք է բերվել «Վանուհի» ԲԲԸ տնօրեն Վանիկ Ասատրյանի կողմից, իսկ 08.06.2009թ.—ից Սպիտակի վերելակաշինական գործարանը հանդիսանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ—ի սեփականությունը, եւ նշված հիմնարկությունները քանդվել են իրենց սեփականատերերի կողմից։ Վանիկ Ասատրյանի կողմից կաշառք տալու մասին տեղեկություններ չեն ստացվել…»։
26.08.2019 թվագրությամբ Նորիկ Մուրադյանին պատասխանել է Լոռու մարզի դատախազությունը, համաձայն որի ՀՀ գլխավոր դատախազությունում ստացված Ն. Մուրադյանի դիմումները՝ կապված Սպիտակի կարի միավորման մասնավորեցման եւ շահագործման ընթացքում տարաբնույթ չարաշահումների հետ, ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին՝ «Օպերատիվ—հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու համար։
Սպիտակի բաժնից գրությունը ստացվել է 30.08.2019 թվագրությամբ։ Պատասխանել են, թե արդյունքների մասին կհայտնեն լրացուցիչ։
Գանք այն վերջնական նպատակին, որ ուզում է Սպիտակի կարի միավորման նախկին ղեկավարը այսօր։ «Սպիտակի կարի արտադրական միավորումը կառուցվել է իմ գլխավորությամբ՝ Սպիտակի աշխատավորների կողմից, եւ այն պետք է ծառայի Սպիտակի բնակիչներին։ Խնդրում եմ գլխամասային ֆաբրիկան հանձնել կոլեկտիվին այդ նպատակը իրագործելու համար։ Ոչ թե ինձ, այլ՝ կոլեկտիվին։ Ես պետությունից վարկ կվերցնեմ, կվերականգնեմ ֆաբրիկան։ Պետությանը կվերադարձնեմ համ վարկը, համ ֆաբրիկան։ Կուզի՝ թող պետությունը կառավարի, չի ուզի՝ թող տա կոլեկտիվին, այնպիսի մեկին, ով կաշխատեցնի ֆաբրիկան՝ հօգուտ Սպիտակի, հօգուտ երկրի…»,–անկեղծանում է զրուցակիցս։
Դիտարկում եմ, թե պետությունը վարկը տվեց, շուկաները չի տա, խորհրդային տարիներին աշխատելով կարո՞ղ է ազատական տնտեսահարաբերություններում այդ հարցը լուծել։ «Իհարկե, կարող եմ,–հանգիստ պատասխանում է,–ինչպես չկարողանամ, մարդկանց աշխատատեղ է պետք, մի անգամ սկսել եմ, մի անգամ էլ կկրկնեմ։ Կապեր ունեմ Ռուսաստանի, Եվրոպայի հետ, շուկաներ կգտնեմ»։ Հետո նկատում է, թե հիմա էլ կան կազմակերպություններ եւ անձինք, որոնք պատրաստ են պետությունից վարկ վերցնելու, ըստ գրաֆիկի վերականգնելու եւ արտադրանք թողարկելու՝ հետագայում նոր միայն գնման հարցը առաջ քաշելու ձեւով։

18-09-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO