Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան

Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Անվիճելի իրողություն է՝ համացանցի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը, ընձեռած հնարավորությունները ժամանակի հետ «կասկածի տակ» են դնում գրքի եւ տպագիր մամուլի անհրաժեշտության հարցը։ Ինչո՞ւ գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա։
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գեւորգ Տեր—Վարդանյանը մինչ հարցին ուղիղ իմաստով պատասխանելը, առաջ է բերում հեռուստատեսության եւ ռադիոյի օրինակը։ Ասում է՝ 1950—ականների վերջին մամուլում բավական «աշխույժ» խոսակցություն էր ընթանում այն մասին, որ եթե հեռուստատեսությունը կա, ուրեմն թատրոնի «վերջը» եկավ, թատրոնն այլեւս պետք չի լինելու։ «Բնականաբար, նորությանը հակառակ պնդողներն էլ եղան, ովքեր ասում էին, որ երկուսը զուգահեռ կարող են կենցաղավարել՝ մեկը մյուսին չխանգարելով։ Գրեթե նույն հարցը հիմա կա տպագրության ոլորտում։ Ասում են, որ եթե համակարգչային գրականություն գոյություն ունի, ուրեմն թղթային գրադարանի վերջը եկավ։ Պատասխանը նույնն է, երկուսը զուգահեռ պետք է ապրեն, քանի որ առանց մեկը մյուսի չի կարող լինել»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նկատում է Տեր—Վարդանյանը՝ խոսքը հիմնավորելով մի քանի պատճառներով։ Նկատել է՝ տարիներ առաջ համացանցից վերցրած գիրքը հիմա նույն վայրում որոնում է, չկա, էջը վերացել է, նյութն էլ հետը փակվել։ «Ուրեմն պիտի համարենք, որ այդ գործը չի՞ եղել։ Օրինակս մասնավորապես վերաբերում է «Գարուն» ամսագրի մատենագիտությանը։ Պրպտելու ժամանակ համացանցում գտա եւ պատճենեցի։ Ժամանակ անց ինչ—որ բան ստուգելու անհրաժեշտություն եղավ, արդեն էջը փակվել էր։ Մարդիկ վճարել չէին կարողացել, էջը վաճառքի էր դրվել։ Իմ փրկած նյութն այժմ մեր գրադարաններում մատենագիտական ցանկերի կողքին է։ Ահա թե ինչու եմ համոզված, որ երկուսը միասին պետք է զուգահեռ շարունակեն գոյություն ունենալ՝ մեկը մյուսին լրացնելով։ Մենք մեր հիմնական աշխատանքներից մեկը տպելուն պես անմիջապես դնում ենք համացանցում»,–ասաց Տեր—Վարդանյանը՝ նշելով, որ շատերը ծանր հատորները որեւէ երկիր տանելու փոխարեն, նախընտրում են օգտագործել համացանցային տարբերակը։
«Ես ունեմ համակարգչային գրադարան, որ ամբողջ կյանքիս ընթացքում հավաքած թղթային գրադարանից շատ ավելի հարուստ է։ Երբեմն պատահում է, որ ինչ—որ մի բանի թղթայինն ունեմ, բայց քանի որ համակարգչի պաստառի վրա ավելի հարմար է քաղվածքներ անել նույն պաստառի վրա գոյություն ունեցող էլեկտրոնային գրքից, բնականաբար, նախընտրում եմ էլեկտրոնայինը վերցնել։ Այստեղ էլ հազար ու մի տեխնիկական խնդիրներ կան»,–կարծիք հայտնեց Մատենադարանի գլխավոր ավանդապահը։ Խոսելով գրքի ու գրականության պահանջարկից, Տեր—Վարդանյանը շեշտեց՝ մարդը պետք է գիրք կարդա ընթերցման կարիքից դրդված, ընթերցման անհրաժեշտությունից թելադրված։
«Իմ կարծիքով՝ նորմալ մարդը ցանկացած տարիքում պետք է գեղարվեստական գրականություն կարդա։ Սա ասում եմ նաեւ այն մարդու դիրքերից, ով մշտապես գիտական գրականություն է կարդում։ Առանց գեղարվեստականի հնարավոր չէ։ Երեւակայության հագեցման խնդիր կա, գեղարվեստական հաճույքի խնդիր կա։ Ներկայումս կա մի սերունդ, որ համակարգչային գրականությունից չի օգտվում, մի պարզ պատճառով՝ սովոր չեն»,– ասաց նա՝ նշելով, որ նախկինում գրադարան ձեռք բերելը մոդա էր, հերթ էին կանգնում, որպեսզի ինչ—որ մի հատորաշարի բաժանորդագրվեն՝ այն, իրենց կահույքի գույնին համապատասխանեցնելու համար։ Այդ հատորաշարները, Տեր—Վարդանյանի խոսքով, այժմ հայտնվել են փողոցներում՝ գրքավաճառների ձեռքին, եւ վաճառվում են «կիլոներով»։ «Հիմա կարծես, թե նման բան չկա, քաղքենիական այդ սովորույթը վաղուց ավարտված պիտի լինի»,–հավելեց Մատենադարանի գլխավոր ավանդապահը։

18-09-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO