Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Նոյից հետո առաջին վերելքը Արարատ

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ճանապարհորդներ ու աշխարհագրագետներ բացառիկ հետաքրքրություն են ցուցաբերել Հայկական լեռնաշխարհի, հատկապես նրա արեւելյան մասի նկատմամբ։ Նրանց մասնավորապես հետաքրքրել են Արարատ լեռն ու Արարատյան դաշտը։ Դրանք, բիբլիական առասպելի համաձայն, համարվում էին ետջրհեղեղյան մարդկության տարաբնակեցման կենտրոն։ Բայց եվրոպացի ճանապարհորդները Արարատ լեռը համարել են մարդկանց համար անհասանելի լեռ։
Արարատի լեռնային զանգվածի գիտական լուրջ ուսումնասիրության համար արգելք է հանդիսացել Արեւելյան Հայաստանում ստեղծված քաղաքական ծանր իրավիճակը։ Կառավարող խաների կամայականությունները, ինչպես եւ թափառող քոչվոր ցեղերի ասպատակությունները երկար տարիներ հնարավորություն չեն տվել հիմնովին հետազոտելու Արարատը։ Բայց Արեւելյան Հայաստանի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելը հեշտացրել է գիտնականների գործը։ Եվ այդ բարենպաստ քաղաքական փոփոխություններից առաջինն օգտվել է Ֆրիդիրխ Պարրոտը՝ Դորպատի (այժմ՝ Տարտու, Էստոնիա) համալսարանի պրոֆեսորը։ Նա գիտարշավով նպատակ է ունեցել գալ Հայաստան եւ ոչ միայն նվաճել մահկանացուների համար անհասանելի թվացող գագաթը, այլեւ բազմակողմանիորեն ուսումնասիրել ամբողջ լեռնային զանգվածը։
Արշավախմբի մասնակիցները Էջմիածին են ժամանել 1829 թվականի սեպտեմբերի 8—ին։ Թարգմանչի աշխատանքներն իրականացրել է դպիր Խաչատուր Աբովյանը։ Ֆ. Պարրոտի առաջարկով եւ կաթողիկոսի համաձայնությամբ, Աբովյանին հանձնարարվել է ուղեկցել արշավախմբին։ Աբովյանն ուրախությամբ է հանձն առել թարգմանչի եւ աշխատակցի պարտականությունները։
Եվ ահա արշավի ժամանակ, որոշակի դժվարություններից հետո, սեպտեմբերի 17—ին ամբողջ արշավախումբը սկսում է նախապատրաստվել երկրորդ վերելքին։ Խ. Աբովյանը խնդրում է պրոֆեսորին թույլ տալ իրեն եւս մասնակցել արշավին։ Սկզբում Պարրոտը ոչ մի կերպ չի համաձայնում, նա խնայում է երիտասարդին՝ նրան անպատրաստ համարելով սպասվող դժվարություններին, բայց ի վերջո տեղի է տալիս թախանձանքներին։
Իսկ 1829թ. սեպտեմբերի 27—ի առավոտյան, ժամը 5.30—ին արշավախումբը սկսում է վերելքի վերջին փուլը եւ կես ժամ անց արդեն անցնում են հավերժական ձյան սահմանը։ Իսկ ժամը 15.15—ին արշավախումբը հասնում է լեռան գագաթը։ Խ. Աբովյանը ձյան մեջ կանգնեցնում է իր ուսերի վրա բերած 1,5 մ բարձրությամբ խաչը։
Խիզախները 6 հոգի էին եւ Մասիսի գագաթին ընդամենը 45 րոպե են մնում։ Որպես սուրբ մասունք՝ Խ. Աբովյանը վերցնում է մի կտոր սառույց, թաշկինակի մեջ փաթաթում եւ բերում Էջմիածին։
Նոյից հետո՝ առաջին վերելքը Արարատ եղել է, փաստորեն, 1829—ին։ Այս տարի լրանում է պատմական այդ իրադարձության 190—ամյակը։ Այդ առիթով Խաչատուր Աբովյանի տուն—թանգարանը սեպտեմբերի 27—ին «Արարատյան վերելք—190» խորագրով հոբելյանական միջոցառումների շրջանակում կիրականացնի «Արարատի հայացքով» լուսանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումը։ Նախատեսված է հաղթող լուսանկարի վրա AR տեխնոլոգիայի կիրառում՝ «Խաչատուր Աբովյան» ֆիլմից արարատյան տեսարանի հատվածով։
Ժյուրիի ընտրությամբ եզրափակիչ փուլ անցած 25 լուսանկարները կցուցադրվեն Խաչատուր Աբովյանի տուն—թանգարանում, իսկ հաղթող երեք լուսանկարների հեղինակները կստանան համապատասխանաբար՝ 150000 դրամ, 100000 դրամ եւ եռօրյա ուղեւորություն Արեւմտյան Հայաստան։
Լուսանկարների ներկայացման վերջնաժամկետը նախնական սահմանված է եղել մինչեւ սեպտեմբերի 17—ը, բայց որոշման արդյունքում վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ սեպտեմբերի 21—ը, ժամը 23։00—ն։ Կազմակերպիչներն արդեն ավելի քան 150 լուսանկար ստացել են։ Ընտրությունն իրականացվելու է ժյուրիի միջոցով։ Մեզ հայտնեցին, որ մրցույթը մեծ արձագանք ունի, հետաքրքրվողների շրջանակը բավականին մեծ է։ Անգամ Շվեդիայից, Մոսկվայից ու Գերմանիայից են դիմել։
Թ. Մ.

18-09-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO