Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.10.2019
ՄԱՐԶԵՐ


Նոր տրանսպորտ, «խելացի կանգառ»

Հաճելի նվեր քաղաքի հիմնադրման 2704-ամյակին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

Էջմիածինը երեկ տոնական տրամադրություն ուներ։ Հայոց հոգեւոր կենտրոնը նշում էր հիմնադրման 2704-ամյակը։ Քաղաքը պատվավոր հյուրերի պակաս չուներ։ Տոնին նվիրված պաշտոնական հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ Էջմիածնի մշակույթի պալատում, ներկա էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, Ազգային ժողովի պատգամավորներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ։
Պաշտոնական մասի ավարտից հետո հյուրերը մասնակցեցին նաեւ քաղաքի 2704—ամյակի առթիվ շահագործման հանձնված՝ Հայաստանում առաջին «խելացի կանգառի» բացման միջոցառմանը։ Գերֆունկցիոնալ, իր բնույթով բացառիկ այս կանգառում մեկտեղվել եւ հարմարեցվել են բազմաթիվ հնարավորություններ, օրինակ՝ զբոսաշրջիկներին հետաքրքրող տեղեկություններ՝ ուր գնալ, ինչ տեսնել, որտեղ սնվել, որտեղ զվարճանալ, անվճար wi—fi, սմարթֆոնների լիցքավորման վարդակներ, բանկոմատ եւ վճարային տերմինալ, սուրճի եւ քաղցրավենիքի վենդորային սարքեր։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց «Խելացի կանգառ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Զառա Մանուչարյանը՝ սա Էջմիածնում տեղադրվող 6—8 կանգառներից դեռեւս առաջինն է, մյուսները կտեղադրվեն մինչեւ տարեվերջ։ Այս պահին բանակցություններ են ընթանում նաեւ Երեւանում նմանատիպ կանգառներ ստեղծելու վերաբերյալ. «Ուսումնասիրվել է Դուբայի, Սինգապուրի, Բարսելոնայի, այլ երկրների միջազգային փորձը։ Խելացի կանգառներ այս երկրներում նույնպես կան, բայց ոչ նշված հագեցվածությամբ։ Փորձել ենք լավագույն նմուշները վերցնել ու համադրել»։
Մեր կանգառն ունի 8 հնարավորություն՝ տեղեկացնում է մոտեցող ավտոբուսի համարի եւ ժամանման մասին, անվճար ու անսահմանափակ wi—fi, կանգառում կա տեղեկատվական վահանակ՝ զբոսաշրջիկների համար, սմարթֆոնների լիցքավորման հնարավորություն՝ ցանկացած պահի, անվտանգության համակարգ, ԱԻՆ կանչի կոճակ, բանկոմատներ, վճարային ապարատներ, աղբի տեսակավորման հնարավորություն, օդափոխության եւ ջեռուցման հնարավորություն։
«Տեղեկատվական էկրանի վրա ցուցադրվում է, թե որ տրանսպորտային միջոցը քանի րոպեից կմոտենա կանգառին։ Այս տեղեկատվությունը երեւում է նաեւ դրսում՝ պատի վրա տեղակայված վազող տողի վրա, ինչը հնարավորություն է տալիս ինֆորմացիա ստանալ նաեւ հեռվից։ Ունենք նաեւ անվտանգության ծառայություն, ընդամենը կոճակի մեկ սեղմումով քաղաքացին կարող է կապ հաստատել ԱԻ նախարարության հետ։ Ներսում ձմռանը կգործի ջեռուցման համակարգ, շատ ենք կարեւորել նաեւ «Մաքուր Հայաստան» գաղափարախոսությունը։ Շատ են հարցնում՝ անվտանգության տեսանկյունից ի՞նչ է լինելու, եթե վնասվի տեխնիկան։ Մշտական հետեւողականություն է սահմանվելու, եւ վերականգնվելու է 24 ժամվա ընթացքում։ Սա նվեր է քաղաքապետարանին, սեփականատերը քաղաքացիներն են, մենք հոգալու ենք ընթացիկ աշխատանքների ծախսերը»,—մանրամասնեց Մանուչարյանը։
Քաղաքի տոնի առիթով Էջմիածնում այսօրվանից կգործարկվի նաեւ ներքաղաքային տրանսպորտային նոր ցանցը։ Ինչպես նշեց քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ տրանսպորտային նոր ցանցի ստեղծման համար Էջմիածնին աջակցել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքը. «Նման ցանց մենք երբեւէ չենք ունեցել, մեր քաղաքում տրանսպորտ չի եղել։ Թերեւս, չկարողանայինք այս հաճելի լուրը հայտնել մեր համաքաղաքացիներին, եթե չլիներ ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի նվիրումը՝ մեր երազանքի իրագործման ճանապարհին։ Ցանցի շահագործման համար քաղաքապետարանը գումար չի ներդրել, այն Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք է։ Ունենալու ենք երկու երթուղի, որոնք կանցնեն նաեւ քաղաքի ծայրամասերով։ Երկու մեծ ավտոբուս էլ նախատեսված է ուսանողների համար։ Փորձում ենք դիտարկել անվճար գործարկելու հնարավորությունները»։
Տրանսպորտային միջոցը կգործարկվի վճարովի, ուղեվարձը՝ 100 դրամ։

09-10-2019





16-10-2019
Տարեցներն ուզեն-չուզեն՝ 21-րդ դարի հետ պիտի հարմարվեն
Առաջարկվում է պետական կենսաթոշակների անկանխիկ եղանակ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պետական ...


16-10-2019
Թուրքիան հայտնվել է ճահիճո՞ւմ
Եվ, թերեւս, ստիպված կլինի «արժանապատիվ» նահանջի ելքեր փնտրել

Էմմա ...


16-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Շրջազգեստ

Որակյալ կտորից էլեգանտ շրջազգեստը հարմար է հագնել ...


16-10-2019
Տաճատ Վարդապետյանի ապագա տունը Էրզրումում է կառուցվելու
Այդ մասին է մտորում, պոեզիա կարդում, բայց շախմատ ...


16-10-2019
Հայ-պորտուգալական կապերն ավելի արագ կհաստատվեն
Առաջին արդյունքներն ակնկալվում են գիտության ոլորտից

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության ...


16-10-2019
Հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ...


16-10-2019
ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿՅՈՒՆ
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անվան փոխման գրանցման համար, ի՞նչ ...



16-10-2019
...Հետո արվեստը աննկատ դառնում է հարազատ
Երեւանի պարարվեստի պետական քոլեջը 95 ...

16-10-2019
Ժամանակին համընթաց քայլող Մայր բուհը
Այն հիմնադրվեց իբրեւ ճանապարհ դեպի ...

16-10-2019
Պարետային ժա՞մ կհայտարարվի
Թուրքիան փորձում է միասնություն ստեղծել ...

16-10-2019
Մեր գրոսմայստերները նոր հաջողություններ են գրանցել
Հայ շախմատիստները շարունակում են երկրպագուներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO