Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»

«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն մնալու մարզաշխարհի ներկայացուցիչները։ Այս տարի մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերն ի թիվս մի շարք մարզաձեւերի ներկայացուցիչների ցուցադրական ելույթների՝ ականատես կլինեն նաեւ անսովոր պատկերի. «Կարապի լճի» մակերեսը կակոսեն ամենաիսկական առագաստանավակներ։ Մանրամասները «ՀՀ»—ին ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի ժամանակավոր պատասխանատու, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը։
–Ինչպիսի՞ն է լինելու տոնական միջոցառումների մարզական բաղադրիչը։
–Հիմնական իրադարձությունները ծավալվելու են Ազատության հրապարակում եւ նրա շրջակայքում։ Մշակել ենք հետաքրքիր եւ բազմաբովանդակ ծրագիր։ Մեկնարկը տրվելու է ժամը 13—ին՝ մարզական շքերթով, որին ներկայացված են լինելու քաղաքապետարանի ենթակայության բոլոր 41 մարզադպրոցները՝ յուրաքանչյուրից 12 մարզիկ եւ 3 մարզիչ։ Նրանց դիմավորելու են օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, մեր անվանի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն ու ես։ Իսկ շքերթի ընթացքի մասին ներկաներին մանրամասներ է հաղորդելու մեր անվանի մարզական մեկնաբան Նաթելա Հովասափյանը։ Այնուհետեւ ցուցադրական ելույթներով կներկայանան ցատկացանցի (բատուտի) վրա վարժություններ կատարող մարզիկները, բռնցքամարտիկները, սուսերամարտիկները, ակրոբատները, գեղարվեստական մարմնամարզուհիները, սպորտային մարմնամարզիկները, առագաստանավորդները եւ բայդարկաներով թիավարները։ Զուգահեռաբար Ռաֆայել Վահանյանը միաժամանակյա խաղի սեանս է անցկացնելու Երեւանի շախմատի 12 մարզադպրոցների լավագույն պատանի սաների հետ։ Երկուական խաղասեղանների շուրջ էլ ծավալվելու են շաշկու, նարդիի եւ ռենձյուի մրցումներ, որոնց հաղթողները պարգեւատրվելու են հատուկ գավաթներով։ Ժամը 16—ին էլ միջոցառում է նախատեսված նաեւ գեղասահքի մարզադպրոցում, որտեղ ելույթ են ունենալու պատանի մարզիկ—մարզուհիները։ Իսկ ահա ըմբիշների այս անգամ որոշեցինք չներգրավել, քանզի մրցագորգերը տեղափոխության եւ տեղադրման ընթացքում վնասվում են՝ հետագայում առաջացնելով մարզումները կազմակերպելու հետ կապված խնդիրներ։
–Հասցրե՞լ եք ծանոթանալ Երեւանում սպորտի ընդհանուր վիճակին։
–Աշխատանքիս առաջին օրից ծրագրված շրջայցեր եմ կատարում տարբեր վարչական շրջանների մարզադպրոցներ՝ ծանոթանում աշխատանքների կազմակերպման պայմաններին եւ խնդիրներին, որոնք համակարգելուց հետո ներկայացնելու եմ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, որպեսզի համատեղ քննարկենք եւ փորձենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։
–Հայտնի է, որ մայրաքաղաքի մարզական գլխավոր խնդիրներից է աթլետիկական մարզադաշտի բացակայությունը։ Այդ մարզաձեւի ներկայացուցիչները պարապում են «Հայաստան» մարզական միության մարզադաշտում, որը, կարելի է ասել, քայքայված է։ Քննարկվո՞ւմ է, արդյոք, այդ վիճակը շտկելու հարցը։
–Դա, իրոք, ցավալի վիճակ է, որին արդեն մանրամասն ծանոթ եմ։ Ոչ միայն Երեւանում, այլեւ ընդհանրապես Հայաստանում չունենք աթլետիկայով մարզվելու հավուր պատշաճի պայմաններ։ Այդ հարցն արդեն լրջորեն քննարկվում է՝ պետք է հասկանանք, թե ինչ է հնարավոր անել։ Ի դեպ, մի քանի օր առաջ այդ հարցով հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ, որը վերահաստատել է վազքուղիների հարցը լուծելու պատրաստակամությունը։
–Մոտավորապես ե՞րբ կավարտվեն քննարկումները։
–Իմ կարծիքով՝ դա գլոբալ՝ հանրապետական նշանակության խնդիր է։ Աթլետիկան իրավմամբ համարվում է «սպորտի թագուհի». նրա տարրերը ներառված են գրեթե բոլոր մարզաձեւերում։ Այնպես որ, համաձայն եմ՝ «թագուհին» արժանի է համապատասխան վերաբերմունքի։
–Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է Երեւանը մարզական քաղաք։
–Գիտեք, մեծ քաղաքներում զվարճանքի վայրերն ու միջոցներն այնքան շատ են, որ հաճախ սպորտով զբաղվելուն հերթ չի հասնում։ Այնուհանդերձ, կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով՝ թեկուզ իրենց առողջությունը կոփելու համար։ Երեւանում կան բնակիչների կողմից սիրված մի քանի տեղեր, որտեղ մարդիկ ավանդաբար եկել եւ գալիս են մարզվելու։ Այդպիսի վայրերից են, օրինակ, Հրազդանի կիրճը, Ծիծեռնակաբերդի տարածքը, «Հաղթանակ» զբոսայգին։ Հենց այսօր ԱԺ—ից գրություն ենք ստացել այն մասին, որ թաղապետարանների հետ համապատասխան աշխատանք կատարենք սիրողական եւ մասսայական սպորտն աշխուժացնելու ուղղությամբ պայմաններ ստեղծելու համար։ Համոզված եմ՝ պայմանների առկայության դեպքում մեր քաղաքացիները կսկսեն ավելի շատ զբաղվել սպորտով եւ իրենց առողջության ամրապնդմամբ։
–Ո՞ր դեպքում բավարարված կլինեք այս ոլորտում Ձեր աշխատանքից եւ մարզական առումով ինչպիսի՞ն եք տեսնում Երեւանի ապագան։
–Ես երբեք չեմ բավարարվում կատարածով, որովհետեւ ձգտում եմ առավել լավ լուծումներ գտնել բոլոր խնդիրներին։ Ուրախ կլինեմ, եթե իմ պատկերացրած ծրագրերը կարողանամ իրականացնել եւ, ամենակարեւորը, աճող սերնդին կապել սպորտին՝ ստեղծելով դրա համար անհրաժեշտ պայմաններ եւ նախադրյալներ։ Երկրին պետք են ֆիզիկապես եւ հոգեպես առողջ քաղաքացիներ։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

19-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO