Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Խաղ, որ կատարվում է հաճույքի համար

Անհուսալի տարրերից կարելի է չափազանց հուսալի համակարգ ստեղծել
 
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ոմանք պնդում են, թե մենք ազգային գաղափարախոսություն ունենք։ Եվ դա ասում են այնպիսի վստահությամբ, որ հատուկ չէ անգամ ազգայնական գաղափարներով հայտնի որոշ ուժերի։ Պետք չէ պատեպատ զարկվել, մենք այն գտել ենք՝ լոտոյի գաղափարախոսությունը, որն ավելի շուտ կարելի է կոչել «Լոտո—ռազմավարություն»։
Եվ, իրոք, փայլուն ձեւակերպած ռազմավարական այդ տեռորի դեմ ժողովուրդն ավելի անզոր է, քան ցանկացած կամայականության։ Իսկ ի՞նչը կարող է մարդկանց ավելի ամուր կապերով կապել եւ կազմակերպել, քան անզորությունը մի բանի դեմ, որ նաեւ գայթակղիչ է։ Ուրեմն, հույսը դեռ մեռած չէ, ինչպես այն ամենը, որին ունենալու ցանկությունը մեծանում է ըստ հնարավորությունների նվազման աստիճանի։ Ունենալ ցանկացած կուսակցության նախանձ շարժող քաղաքացիների այդպիսի հսկա մի բազմություն, որոնց համակել է անզորության միեւնույն զգացումը՝ շահելու հույսը, ու այլեւս ոչ մի գաղափարախոսություն պետք չէ։ Էդ ի՞նչ գաղափարախոսություն պետք է լինի, որ աներկբա, զուտ կամավորության սկզբունքով միավորի շատերին, եւ բոլորն ունենան միեւնույն նպատակը։ Չլինի՞ լիբերալ կամ ազգային արժեքները, որոնցից առաջինի վրա հոգու խորքում թքած ունենք, երկրորդին, նույնքան խորապես՝ արհամարհած։
Երկար ժամանակ գլուխ էի ջարդում՝ հասկանալու մաթեմատիկոս Նեյմանի անունով հայտնի տեսությունը, համաձայն որի՝ «անհուսալի տարրերից կարելի է չափազանց հուսալի համակարգ ստեղծել»։ Եվ ահա ապացույցը չափազանց հումանիտար ոլորտում՝ լոտոյի գաղափարախոսությունը։ Մանավանդ դրանով կարծես լուծվում է այնպիսի չարչարված մի խնդիր, ինչպիսին ազգային շահի եւ մարդու իրավունքների պահպանման անհամատեղելիության հարցն է. լոտոյի գաղափարախոսությունը ազգը համախմբում է միեւնույն շահի շուրջ՝ չոտնահարելով մարդու շահելու իրավունքները։
Հայտնի բան է, որ մեր մասին ունեցած սեփական պատկերացումները կարող են բնավ չհամընկնել մեր իսկական էության հետ, բայց որքան էլ զարմանալի է, կարող են փոխել այն։ Հետեւաբար, մեր մասին ունեցած լավ պատկերացումը կարող է մեզ զգալիորեն լավը դարձնել եւ համապատասխանաբար՝ հակառակը։ Ինքնահիպնոսի, այլ կերպ ասած՝ աուտոտրենինգի վարժանքն է, որ չհաշված, իհարկե, քաղաքականությունից փող աշխատելու անսահման հնարավորությունը։ Ուստի ընդլայնելով լոտոյի գաղափարախոսության աշխարհագրությունը հարավկովկասյան տարածաշրջանում մենք կարող ենք դառնալ ամենակազմակերպված պետությունը։
Քաղաքագետների մի ստվար հատվածի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտությունը փոխել է իր նախնական բովանդակությունը. արդեն առաջին պլան են մղվում համագործակցության եւ փոխկապվածության խնդիրները, որոնք եւ պետք է դառնան տարածաշրջանային անվտանգության երաշխիքներ։ Հնարավո՞ր են անվտանգության ավելի հուսալի եւ անառարկելի երաշխիքներ, քան լոտոյի խաղարկությունն է, ընդ որում՝ ցանկացած ֆորմատով։ Քանի որ Բաքվում մի կերպ լոտոյի տոմս ձեռք բերած ադրբեջանցուն ավելի շուտ կհետաքրքրի վիճակախաղի խաղարկության օրը, քան Արցախը կորցնելու մոտալուտությունը։ Ուրեմն եւ՝ լոտոյի ռազմավարությամբ կարող ենք լուծել հակամարտության ամենաքրեստոմատիական թնջուկը՝ կարգավիճակի հարցը թողնելով որպես ընդամենը բանակցությունների միջոցով մանրամասնվող խնդիր։
Էլ չենք խոսում այն օգուտների մասին, եթե հայկական լոտոն հասնի ղրղըզական կամ թուրքմենական աուլ, ապա գազի թանկացման մասին խոսք լինել չի կարող, հետեւաբար՝ էներգիայի, կմնա միայն ջրի խնդիրը։ Այդքանից հետո մենք կարող ենք թոթափել կասկածի վերջին նշույլը, ըստ որի, ազգերն առաջանում են հայրենասիրության շնորհիվ։ Այդպես կարծել՝ կնշանակի հազարերորդ անգամ անցնել ճշմարտության տրորված արահետով եւ ընկնել նույն ծայրահեղության մեջ, ինչ 19—րդ դարի ռոմանտիկները, որոնք գտնում էին, թե ազգերի ձեւավորման հիմքը ընդհանուր անցյալն է։ Հակառակ դեպքում ի՞նչ անուն տաս ազգերի այն վիթխարի բանակին, որոնք ապրում են միայն ներկայով, նույնիսկ ժամանակի ավելի նվազագույն միավորով՝ ընտանեկան ակնթարթով։
Չգիտեմ, Դոն Կիխոտը մեր մշակութային գիտակցության մեջ դեր խաղացե՞լ է, թե՞ ոչ, բայց որ մեր հոգեբանության մեջ մեծ դերակատարություն է ունեցել, կարելի է չկասկածել։ Երբեմն ինձ թվում է, թե այնքան էլ լուրջ չենք վերաբերվում Աստվածաշնչի այն տեղեկությանը, որ Արարիչը մեզ ստեղծեց իր պատկերով։ Անլրջությունը մեզ ազատում է նաեւ այն պարտավորությունից, որ կարող է պարտադրել Աստծո պատկերի հետ մեր ունեցած նմանությունը։ Իսկ Տխուր պատկերի ասպե՞տը... Սեւակն է արձանագրում.
Շեքսպիրն է կյանքը ձեռ առնում՝
Իր ողբերգական դրամաներով...
Իսկ մե՜նք՝ ե՛ս ու դո՛ւ... արվեստ ենք խաղում
Եվ... մի այնպիսի՜ համոզվածությամբ,
Որ Սերվանտեսի հերոսն էլ չուներ...

08-11-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO