Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Աշխարհասփյուռ ժառանգությանը տեր կանգնելու ժամանակն է

Ինչ քայլեր են ձեռնարկվում արտերկրում հայկական մշակութային կենտրոնների պահպանման ուղղությամբ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Դարեր շարունակ հայ ազգը նյութական եւ հոգեւոր արժեքներ է ստեղծել ոչ միայն իր պատմական հայրենիքի սահմաններում, այլեւ աշխարհի տարբեր անկյուններում։ Այսօր մեր պարտքն է տեր կանգնել այն ահռելի ժառանգությանը, որ դեռեւս հնարավոր է պահպանել։
Օրեր առաջ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում, որի ժամանակ քննարկվել են արտերկրում հայկական մշակույթի ազդեցիկ կենտրոնների պահպանման, վերականգնման եւ դրանցից շատերը որպես գիտական կենտրոններ դարձնելուն վերաբերող հարցեր։ Կոմիտեի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ քննարկմանը մասնակցել են անվանի ճարտարապետ, Վենետիկում աշխատող, Լոնդոնի, Շվեյցարիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ—ի առաջատար մի շարք համալսարաններում դասավանդած պրոֆեսոր Միքայել Կարապետյանը, քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Արմեն Մինասյանը, հայտնի արձակագիր, տնտեսական գիտությունների դոկտոր Մարկ Արենը (Կարեն Մարգարյան), տնտեսագետ Կարեն Մելիքյանը։
«ՀՀ»—ի հետ զրույցում Վահագն Վերմիշյանը նշեց, որ բավականին բարդ եւ թիրախային աշխատանք է սպասվում, եւ յուրաքանչյուր դեպքի համար պահանջվում են կոնկրետ լուծումներ։ Սակայն մի բան ակնհայտ է, որ պետությունը պետք է ընդունի նման խնդրի առկայությունը եւ հստակ վերաբերմունք ցուցաբերի։ «Այն պահին, երբ հարցը ձեւակերպվի, լուծումներն էլ ինքնըստինքյան ի հայտ կգան։ Շատ երկրներում՝ անձամբ եմ տեղյակ հայկական համայնքներում տիրող իրավիճակին եւ տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք աշխարհասփյուռ հայություն ունենք։ Հայկական համայնքը, որոշ դեպքերում՝ եկեղեցին, այդ թվում նաեւ հայ կաթոլիկ եկեղեցին, բավականին լուրջ ունեցվածք, այդ թվում՝ մշակութային, Աֆրիկայում, Իտալիայում՝ Վենետիկում, Փարիզում, Ավստրիայում՝ Վիեննայում եւ աշխարհի այլ անկյուններում։ Այդ արժեքների հանդեպ վերաբերմունք է պետք ցուցաբերել»,–ասաց Վերմիշյանը։
Կոմիտեի նախագահն այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու եւ արդյունք ունենալու համար հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում։ Այդպես կկարողանան ճանապարհներ գտնել տարբեր ներդրումային ծրագրեր մշակելու համար, որպեսզի, օրինակ, Մխիթարյան միաբանությունը հնարավորություն ունենա իր ունեցվածքն արդյունավետ, այսինքն՝ հայանպաստ ձեւով օգտագործելու։ «Արդեն իսկ կան մշակված հետաքրքիր ծրագրեր։ Մասնավորապես, ներդրողների եւ մշակութային գործիչների կողմից առաջարկություններ են արվել այդ ունեցվածքն օգտագործելու որպես կրթական օջախներ, իսկ այդ կրթօջախների ֆինանսական հարցերը լուծելու համար օգտագործել բիզնես ծրագրերից ստացված հասույթը»,–մանրամասնեց զրուցակիցս՝ նշելով, որ գործընթացը կարող է սկսվել այն պահին, երբ կառավարության ղեկավարի կողմից համապատասխան հանձնարարական ունենան։
Դրան անմիջապես կհաջորդի այդ խմբի ստեղծումը, եւ կտրվի աշխատանքների մեկնարկը։ Վ. Վերմիշյանը վստահեցրեց, որ ունեն մասնագիտական անհրաժեշտ ռեսուրսը, որը կկարողանա յուրաքանչյուր երկրում, յուրաքանչյուր դեպքի համար առանձին վերաբերմունք դրսեւորել եւ աշխատանք իրականացնել։ «Դրանք առաջին հերթին իրավաբանական խնդիրներ են, որոնք հստակեցնել է պետք։ Մենք ունենք վատ փորձ հանձին Գյուլբենկյան հիմնադրամի։ Կան այլ նման դեպքեր եւս, երբ մեր ունեցվածքին տեր չենք կանգնել, եւ ուրիշներն են տեր կանգնել։ Ժամանակն է՝ մտածենք այդ մասին եւ գործուն քայլեր ձեռնարկենք մեր ունեցվածքը պահելու համար»,–շեշտեց նա։

08-11-2019





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO