Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր պետությանը եւ ժողովրդին

Ավելի լավ հասկանալու աշխարհը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հիմնադրման 10—ամյակին եւ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Վարչապետը նախ շրջայց է կատարել դիվանագիտական դպրոցում, ծանոթացել դպրոցի տասնամյա գործունեությանը եւ միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության ներգրավմանը նվիրված ցուցանմուշներին։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Դիվանագիտական դպրոցի հոբելյանի առթիվ եւ նշել, որ հայտնի ու հին հասկացությունների նշանակությունները ժամանակակից աշխարհում նոր նրբերանգներ են ստանում, եւ կարեւոր է, որպեսզի ժամանակ առ ժամանակ արձանագրենք, թե ինչ ակնկալիք եւ պահանջ ունենք մեր դիվանագիտական ծառայությունից, դիվանագետներից։
«Այժմ այնպես է ստացվել, որ եթե դիվանագիտություն ասելով հասկանանք զուտ արտաքին կապերը, ապա կպարզենք, որ դրանով պետական բոլոր կառույցներն են զբաղվում, ընդհուպ քաղաքապետարանները եւ գյուղապետարանները, որովհետեւ հիմա աշխարհում շփումների շրջանակը շատ է լայնացել։ Մի ժամանակ էր, որ օտարերկրացի հիմնականում տեսնում էին դիվանագետները եւ օտարերկրացիների հետ շփվում էին հիմնականում դիվանագետները։
Եվ ուրեմն, նոր պայմաններում ո՞րն է դիվանագիտական համակարգի ամենամեծ ծառայությունը։ Իմ համոզումն այն է, որ դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր պետությանը, մեր ժողովրդին, որպեսզի աշխարհն ավելի լավ հասկանա մեզ, եւ մենք ավելի լավ հասկանանք աշխարհը, որովհետեւ մեծապես սրանով է պայմանավորված, թե մենք ինչքանով համահունչ կլինենք այն պրոցեսներին, ինչքանով համահունչ կլինենք այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում աշխարհում, այն դեպքում, երբ այդ պրոցեսները համապատասխանում են մեր ազգային ու պետական շահերին, եւ ինչքանով կկարողանանք ճանաչել այդ պրոցեսներն ու կառավարել մեր շահերն այն դեպքում, երբ այդ գլոբալ պրոցեսները մեր շահերին հակադրվում են»,–նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս առումով կարեւոր է, որպեսզի մեր դիվանագիտական կրթությունը շրջանավարտներին տա աշխարհը, սեփական երկիրը եւ ժողովրդին ճանաչելու ավելի մեծ հմտություն։ Հետեւաբար, կառավարության ղեկավարի կարծիքով՝ վկայականները, դիպլոմները պետք է ոչ թե ընկալել որպես վկայություն, որ ունենք բավարար չափով գիտելիքներ, այլ վկայություն այն բանի, որ ունենք բավարար հմտություններ՝ զարգացող աշխարհում իմանալու այն ամենը, ինչը կապահովի մեզ ստանալ տեղեկատվություն, ունենալ կարողություն, հաղորդակից լինել այն գիտելիքին, հմտություններին եւ հատկություններին, որոնք ամեն օր տեղի են ունենում փոփոխվող աշխարհում։
«Այս առումով, կարծում եմ, հենց սա պետք է նկատի ունենանք, երբ ասում ենք, որ մեր պետությունը, երկիրը եւ ժողովուրդը պետք է լինեն մրցունակ։ Մենք պետք է կարողանանք ժամանակակից աշխարհում ունենալ մեր տեղը, մեր ինքնությունը, պաշտպանել, պահպանել, զարգացնել մեր ինքնությունը։ Եվ զարգացում ասելով՝ ես նկատի ունեմ հետեւյալը. մեր հազարամյա պատմության մեջ հաջողված կարելի է համարել այն հատվածները, որտեղ մենք ոչ թե լուսանցքում ենք եղել, այլ եղել ենք աշխարհի մաս։ Այդ աշխարհի ոչ բոլոր երեւույթների հետ լինելով համաձայն, այդ աշխարհի ոչ բոլոր երեւույթները մեզ համար համարելով ընդունելի, բայց, այնուամենայնիվ, աշխարհի մաս լինելը եւ այս զգացողությամբ ոչ միայն ինքներս մեզ համակրելը, այլեւ ուրիշներին համակրելը, կարծում եմ, մեր մրցունակության բարձրացման ամենակարեւոր ճանապարհն է։
Ահա այս գործոնն է, որ դիվանագիտությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունը, դիվանագիտական ծառայությունը իսկապես շատ մեծ եւ տանող դերակատարում ունի։ Ես ուզում եմ բոլորիդ հաջողություն մաղթել այս առաքելության իրականացման գործում։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ դիվանագիտական դպրոցին 10—րդ տարեդարձի առթիվ եւ բոլոր շրջանավարտներին՝ դիվանագիտական ծառայության նոր փուլ կամ գիտելիքի ձեռքբերման նոր փուլ մուտք գործելու կապակցությամբ»,–նշել է վարչապետ Փաշինյանը։

09-11-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO