Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Առաջաբանի փոխարեն

Կամ՝ երկու խոսք հեղինակից

Սիրելի ընթերցող, մենք սկսում ենք «Արմենպրես» լրատվական գործակալության 101-ամյակին նվիրված այս ուշագրավ նախագիծը։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում կներկայացնենք գործակալության վետերան Լեոն Ազրոյանի «Արմենպրեսականի հուշերը» գիրքը, որն առաջինը հրապարակում ենք լրագրային ձեւաչափով։
Այս գիրքն ամենեւին էլ հավակնություն չունի գործակալության համապարփակ պատմությունը լինելու։ Պարզապես դա իմ երախտիքի խոսքն է այն լրատվամիջոցի հասցեին, որտեղ ես կայացել եմ որպես լրագրող, որտեղ անցկացրել եմ իմ ողջ ժուռնալիստական կյանքը, որտեղ հնարավորություն եմ ունեցել իմ համեստ լուման բերելու Հայաստան աշխարհի տարեգրության ստեղծման գործում։ Ես «Արմենպրեսը» նկարագրել եմ այնպես, ինչպես տեսել եմ ներսից։ Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ տարիներ առաջ լույս է տեսել Նորա Մելիքյանի եւ Հրայր Զորյանի «Արմենպրես—90» գիրքը, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացված է «Արմենպրեսի»՝ նախկին ՀՀԳ—ի, իննսունամյա պատմությունը։ Ուզում եմ ընդգծել, որ բավականին աշխատատար եւ շնորհակալ գործ է արված։
Երեք տասնամյակ անընդմեջ «Արմենպրեսում» աշխատածս տարիներին լուսաբանել եմ գրեթե բոլոր կարեւորագույն միջոցառումները, որ տեղի են ունեցել Հայաստանում։ Եթե թվարկեմ դրանք բոլորը, ապա «երկու խոսքս» շատ կերկարի։ Մի խոսքով…
Առաջին խոշոր իրադարձությունը, որի լուսաբանման պատիվն եմ ունեցել, մեր հարազատ քաղաքամայր Երեւանի 2750—ամյակն էր։ Անցել է հիսուն տարուց ավելի, բայց ես ամենայն մանրամասնությամբ հիշում եմ այն համաժողովրդական խանդավառությունը, որին ականատես լինելու ու նաեւ լուսաբանելու առիթ ենք ունեցել ես եւ իմ սերնդակից արմենպրեսականները։ Բա Թումանյանի ու Կոմիտասի հարյուրամյակները եւ դրանց առթիվ մեր թողարկած թեմատիկ ցուցահանդեսները...
Հիշում եմ 1963 թվականի դեկտեմբերի 24—ին Կեչուտի լեռներում տարածված պայթյունները, որոնցով սկիզբ դրվեց Արփա—Սեւան ջրատարի տարեգրությանը։ Աստծո կամոք, ավելի ստույգ՝ մեր տնօրեն Արտավազդ Խաչիկյանի կամոք, ինձ եւ ֆոտոթղթակից Հերբերտ Բաղդասարյանին էր հանձնարարված՝ ավետելու Արփա—Սեւան 48—կիլոմետրանոց ջրատարի հորատանցման աշխատանքների ավարտի մասին։ Այդ մասին մեր ռեպորտաժը թերթերը տպագրեցին 1970 թվականի դեկտեմբերի 31—ին։ Մեկ ուրիշ՝ երկար սպասված իրադարձություն տեղի ունեցավ 1981 թվականի մարտի 7—ին։ Այդ օրը գործարկվեց Երեւանի մետրոպոլիտենը, եւ ինձ էր վիճակված այդ կարեւորագույն իրադարձության լուսաբանումը։ Ինչպես Արփա—Սեւանի, այնպես էլ Երեւանի ստորգետնյա այդ «մայրուղու» շինարարության ընթացքը մշտապես եղել է «Արմենպրեսի» ուշադրության կենտրոնում։ Նույնը կարելի է ասել «Հրազդան» մարզադաշտի, «ԵրԱԶ» ավտոգործարանի, մարզահամերգային համալիրի, Երեւանի հեռուստաաշտարակի, Ծիծեռնակաբերդում Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի, «Զվարթնոց» օդանավակայանի, հանրապետության տարբեր քաղաքներում նոր օդանավակայանների բացման, օդային նոր չվերթների լուսաբանման մասին։ Գուցե բավարարվենք այսքանով…
Հասկանալի է, որ լրագրողին «ոտքերն են կերակրում», ուրեմն՝ նա տեղում չի կարող նստել։ Նա պետք է շրջի երկրով մեկ, լինի կարեւորագույն կառույցներում եւ այլ օբյեկտներում։ Ես բախտ եմ ունեցել լինելու համաժողովրդական կառույց համարվող Բայկալ—Ամուրյան երկաթուղու (ԲԱՄ) շինարարությունում, բոլոր այն վայրերում, որտեղ իրենց «երրորդ քննաշրջանն» են անցկացրել Հայաստանի ուսանողական շինարարական ջոկատները։ Եղել եմ Խորհրդային Միության եւ արտասահմանյան տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում եւ Լենինգրադում, Կիեւում եւ Մինսկում, Ռիգայում ու Վիլնյուսում, Տալլինում ու Ալմա Աթայում, Տաշքենդում ու Աշխաբադում, իհարկե՝ Թբիլիսիում, Օմսկում ու Տյումենում, Ուլյանովսկում ու Դոնի Ռոստովում, Իրկուտսկում ու Սվերդլովսկում, Նովոսիբիրսկում ու Կեմերովոյում, Սեւաստոպոլում, Յալթայում, Նովոռոսիյսկում, Հռոմում, Միլանում, Վատիկանում, Վենետիկում, Աթենքում, Բուդապեշտում, Բրատիսլավայում, Սոֆիայում, Վառնայում, Վանում ու Մուշում։ Գուցե բավակա՞ն է …
Այո, ես, որպես 55 տարվա լրագրող, շատ եմ ճամփորդել, աշխարհ տեսել, մարդկանց հետ շփվել, նրանց մասին ակնարկներ գրել։ Մի խոսքով՝ իմ ամբողջ ժուռնալիստական կյանքն անցել է «Արմենպրեսում», եւ իմ կուտակած փորձն ու հմտությունը, երախտագիտության զգացումն ինձ իրավունք են տալիս ձեռնարկելու այս գրքի արարումը ու նաեւ այն ձոնելու «Արմենպրեսի» երկարամյա տնօրեն Արտավազդ Խաչիկյանի հիշատակին, իմ խորին համոզմամբ՝ գործակալության լավագույն տնօրենին, այն մարդուն, ով շարքային լրատվամիջոցը դարձրեց աշխարհով մեկ ճանաչելի, այո, հենց այդպես՝ աշխարհով մեկ ճանաչելի։
Եվ դա «Արմենպրեսն» է, որն արդեն դառնում է 101 տարեկան…
Լեւոն ԱԶՐՈՅԱՆ

12-11-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO