Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Առկա մարտահրավերներից մի քանիսն արդեն քթներիս տակ է

Հայկական կողմն իրավիճակը շտկելու հստակ գործիքներ ունի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Ջրային պատերազմներին» պատրաստ լինելու համար Հայաստանը պետք է պատրաստ լինի մարտահրավերներին։ Մանավանդ որ այդ մարտահրավերներից մի քանիսն արդեն քթներիս տակ է՝ հաշվի առնելով, թե ջրային ինչ քաղաքականություն է վարում Թուրքիան։
Ամերիկացի հայտնի գործարար Ջիմ Ռոջերսը մի առիթով ասել էր (երբ հարցազրույց էր տվել «Sinclair & Co.» մարկետինգային գործակալությանը)(Jim Rogers), թե աշխարհի տարբեր անկյուններում ջրի համար պատերազմներ են տեղի ունենալու, եւ ջուրը դառնալու է «շատ կարեւոր ռեսուրս»։
Մենք գուցե այս ամենը այնքան էլ խորքային չենք գիտակցում, քանզի, ասենք, Հնդկաստանի, Չինաստանի եւ էլի շատ այլ երկրների պես ջրային խնդիր չունենք։ Բայց սա չի նշանակում, որ չենք ունենա։ Կունենանք, եթե մեր ջրային պաշարները ճիշտ կառավարել չկարողանանք։
Ասեմ՝ խոսքն ինչի մասին է։ Դրա համար գանք Թուրքիային։ Ջրօգտագործման բնագավառում Հայաստանն ու Թուրքիան ունեն 2 պայմանագիր։ Առաջինը, ըստ թուրքագետ ու միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանի, ստորագրվել է 1927թ. հունվարի 8—ին, Կարսում, նախկին ԽՍՀՄ—ի եւ Թուրքիայի միջեւ։ Դա սահմանային գետերի եւ գետակների մասին կոնվենցիա է, որը վերաբերում է միայն սահմանային ջրերին։ Այդ կոնվենցիայով սահմանային հատվածի վրա ջրերը բաշխվում են կողմերի միջեւ 50/50 հարաբերակցությամբ։ Ընդ որում, կողմերը պարտավորվել են ձեւավորել դիտարկման կետեր եւ ստեղծել համատեղ հանձնաժողով, որը պարբերաբար պետք է որոշեր այդ դիտակետերով անցնող ջրերի քանակը։ Երկրորդ համաձայնագիրը, որը ստորագրվել է 1973թ. հոկտեմբերի 26—ին, Անկարայում, նույնպես ստորագրվել է ԽՍՀՄ—ի կառավարության կողմից Թուրքիայի կառավարության հետ եւ վերաբերում է սահմանային Ախուրյան գետի վրա պատվարի եւ 525 մլն խմ ծավալով ջրամբարի կառուցմանը։ Ջրամբարի կառուցումից հետո կողմերն իրավունք են վերապահել իրենց հասանելիք ջրի մասը (50 տոկոս) վերցնել Ախուրյան եւ Արաքս գետի ցանկացած հատվածից (մինչեւ Իրանի սահման)՝ չխախտելով մյուս կողմի իրավունքները։
Հիմա՝ նախորդիվ ասել էինք, որ Թուրքիան հիմա Արաքս գետի վրա երկու ջրամբար է կառուցում՝ Քարաքուրթի ու Թուզլուջայի, ինչը նաեւ Հայաստանին է մտահոգում։ Որովհետեւ Արաքս գետի ջրերն Արմավիրի ջրանցքի միջոցով օգտագործվում են Արարատյան դաշտի մոտ հողատարածքների ոռոգման համար։ Իսկ ջրամբարների կառուցմամբ, ըստ թուրքագետի եւ ասոցացված փորձագետի, Թուրքիան հնարավորություն կստանա ամբարել մոտ 1.4 մլրդ խմ ջուր, «այնինչ Սուրմալու հիդրոլոգիական դիտակետում 1964—2013թթ. ժամանակահատվածի համար Արաքս գետի հոսքի ծավալը կազմել է 2.54 մլրդ խմ։ Ջրամբարների կառուցումից հետո այդ մեծությունը կարող է կազմել 1.1 մլրդ խմ, որի 50 տոկոսն էլի Թուրքիային է պատկանելու՝ համաձայն Կարսի համաձայնագրի։ Արդյունքում՝ ՀՀ—ին բաժին կհասնի 0.57 մլրդ խմ ջուր՝ ներկայիս 1.3 մլրդ խմ—ի փոխարեն եւ Արարատյան դաշտի ոռոգման կազմակերպման համար կհանգեցնի խիստ բացասական հետեւանքների։ Այս թվերը խիստ մտահոգիչ են ու անպայման պետք է հաշվի առնվեն Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանում, եւ օր առաջ պետք է սկսել համակարգված միջոցառումների կազմակերպումը ջրային ռեսուրսների սպասվող նվազմանը դիմագրավելու համար»։
Ի՞նչ կարող ենք անել մենք այս վիճակում (երբ Թուրքիան իրականում 50 տոկոսից ավելին է օգտագործում)։ Խնդրի մասին միայն միջազգային հարթակներում բարձրաձայնել ու վե՞րջ։
Պարզվում է՝ ոչ, բարձրաձայնելուց զատ, մենք կարող ենք գործնակա՛ն քայլ անել։ Իհարկե, բարձրաձայնել պետք է, բայց միայն դրանով բավարարվել՝ ոչ։ Ավելին՝ մենք կարող ենք մեր գործունեության ելակետերից մեկն ընդունել այն փաստը, որ Արաքսի վրա ջրամբարներ կառուցելով՝ Թուրքիան վնասում է ոչ միայն Հայաստանին, այլեւ Ադրբեջանին եւ Իրանին (նրանք էլ Արաքսի գետավազանում են), եւ որ այս երկրները ավելի խոցելի են, քան Հայաստանը (ջրային ապահովվածության տեսակետից)։ Այլ կերպ՝ Ադրբեջանի նկատմամբ մենք կարող ենք կիրառել այն նույն գործիքը, ինչ Թուրքիան կկիրառի մեր նկատմամբ։
Իսկ եթե ավելի որոշակի, ապա ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Ըստ թուրքագետ Հայկ Գաբրիելյանի, ով ուսումնասիրում է Թուրքիայի ջրային եւ էներգետիկ քաղաքականությունը (ոչ միայն այս ոլորտները), Հայաստանն անպայմանորեն պետք է ակնդետ հետեւի Արաքսի գետավազանում Թուրքիայի կողմից ջրային նախագծեր իրագործելուն, ինչու ոչ՝ բարձրաձայնի տվյալ խնդիրների մասին, սակայն դրա հետ մեկտեղ շարունակ հաշվարկի (թարմացնի) իր հնարավոր վնասները՝ կախված ջրային այդ նախագծերի իրագործումից եւ մշակի այդ վնասները փոխհատուցելու ռազմավարություն։ «Այս համատեքստում,–ասում է նա,–մեր կարծիքով, հայկական կողմն անելիքներ ունի 2 ճակատում՝ ներքին եւ արտաքին»։
Ո՞րն է ներքին ճակատը։ Արդյոք խոսքը միայն ջրամբարաշինությա՞ն մասին է։ Ըստ թուրքագետի՝ ոչ միայն, նա՛եւ։
«Փոխհատուցման միջոցներից մեկը կարող է լինել, օրինակ, ոռոգման ցանցերի արդիականացումը եւ ջրի կորստի նվազեցումը»,—ասում է Հայկ Գաբրիելյանը՝ ելնելով այն հանգամանքից, որ մեր ոռոգման ցանցերի մաշվածության հետեւանքով Հայաստանում ջրի կորուստները հասնում են 46 տոկոսի։ Անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել առկա ջրային ռեսուրսները, ընդ որում՝ թե՛ վերգետնյա, թե՛ ստորգետնյա։ Թուրքագետը նկատում է. «Ի դեպ, Թուրքիայի կողմից Արաքսի գետահոսքը նվազեցնելու հարցում հարկ է հաշվի առնել, որ Հայաստանի ջրային բալանսը լրացվում է երկու անդրսահմանային ջրային աղբյուրների հաշվին. 0.94 մլրդ խմ ջրի գետային հոսքը կատարվում է Հայաստանի Արաքս գետից, իսկ 1.19 մլրդ խմ դեպի Արարատյան արտեզյան ավազան է հոսում Թուրքիայի ստորգետնյա ջրերով։ Հայաստանի հարավում մոտ 0.77 մլրդ խմ ստորգետնյա ջրեր Արարատյան ավազանից հոսում են դեպի Թուրքիա, Նախիջեւան, Իրան, եւ մոտ 0.19 մլրդ խմ ջուր հոսում է դեպի Արաքսի ջրավազան։ Հյուսիսում մոտ 0.1 մլրդ խմ հոսում է դեպի Կուր գետի ավազան։ Հայաստանի ստորգետնյա ջրային ռեսուրսների պաշարները, ըստ տվյալների, կազմում են 2.4 մլրդ խմ, որից 66 տոկոսը բաժին է ընկնում Արարատյան հարթավայրին»։
Ներքին ճակատում երկրորդ կարեւոր քայլը, դարձյալ ըստ թուրքագետի, ջրամբարաշինությանը նոր թափ հաղորդելն է՝ բնականաբար, հաշվի առնելով հարցի բնապահպանական կողմը. «Այսինքն՝ Ադրբեջանի ճակատագրով չափազանց մտահոգ Թուրքիան պետք է գիտակցի, որ Արաքսի ավազանում ջրային նոր նախագծեր իրագործելու եւ դեպի Հայաստան (նաեւ Ադրբեջան ու Իրան) Արաքսի գետահոսքը նվազեցնելու դեպքում հայկական կողմի (Հայաստան եւ Արցախ) պարտադրված քայլերից մեկը կարող է լինել դեպի Ադրբեջան գնացող գետերի հոսքի նվազեցումը, ինչը կրկնակի ծանր դրության մեջ կդնի Ադրբեջանին»։
Հարց է ծագում՝ բայց Թուրքիան հաշվի կառնի՞ սա։
«Ըստ ամենայնի, Թուրքիան հաշվի է առնում, որ իր կողմից Արաքսի գետահոսքի նվազեցումը լուրջ հետեւանքներ չի թողնում «եղբայրական Ադրբեջանի» համար,–ասում է թուրքագետը (այս մասին Հայկ Գաբրիելյանն, ի դեպ, ծավալուն հոդված ունի,—Ա.Մ.),–քանի որ Արաքսը Հայաստանի ու Արցախի, ինչպես նաեւ Իրանի տարածքներից ստանում է նորանոր վտակներ։ Սակայն տվյալ իրավիճակը կարող է լրջորեն փոփոխվել, եթե հայկական կողմը (Հայաստանն ու Արցախը) որոշի նոր ջրամբարներ կառուցել դեպի Ադրբեջան հոսող գետերի վրա, վերահսկողության տակ առնել դրանց հոսքը եւ ջրի մի մասն ուղղել ոռոգման»։
Սա այն է, ինչ վերեւում ասացինք. կարող ենք Ադրբեջանի նկատմամբ կիրառել այն նույն գործիքը, ինչ Թուրքիան է կիրառում մեր հանդեպ…
Ինչ քայլեր պետք է անել արտաքին ճակատում։ Այս մասին առանձին կխոսենք։

12-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO