Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Մագիստրատուրան՝ բակալավրիատի կրկնությո՞ւն

Հին խնդրի արդիական կարգավորումները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մագիստրոսական կրթական ծրագիրը ինչ-որ չափով բակալավրիատի ծրագրի կրկնությունն է։ Սա նորություն չէ, եւ այդ մասին արդեն տեւական ժամանակ է՝ խոսվում է։ Բայց խնդրի կարգավորման ուղղությամբ որոշակի քայլեր արդեն արվել են։
«Կրկնության խնդիրը կա։ Մենք բուհերին հորդորել ենք վերանայել մագիստրոսական կրթական ծրագրերը եւ կրկնություններից հնարավորինս զերծ մնալ»,–«ՀՀ»-ի հետ զրույցում ընդգծեց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական քաղաքականության մշակման բաժնի պետ Էդգար Ալեքսանյանը։
Մասնագիտական կրթության կազմակերպման եւ վերահսկողության բաժնի պետ Սասունիկ Մելիքյանն էլ նկատեց, որ երկաստիճան կրթությանն անցում կատարելու առաջին տարիներին զուտ մեխանիկական կիսում է կատարվել։ Եվ շուրջ մեկ տասնամյակ մագիստրոսական ծրագիրը լուրջ թերթություններ է ունեցել։ Բայց հիմա բուհերը սկսել են այնպիսի ծրագրեր ներառել, որոնք բակալավրում չկան։ «Մագիստրոսական ծրագրի նպատակը ուսանողի  հետազոտական բաղադրիչը զարգացնելն է։ Իսկ դա արվում է ավելի նեղ մասնագիտական կրթական ծրագրերով եւ առարկաներով»,–նշեց Մելիքյանը՝ ավելացնելով, որ մագիստրոսական ծրագրերի զարգացումն ու վերանայումը շատ արդիական են դառնում բուհերի կողմից։ Ասում է՝ շատ բուհեր որակյալ մագիստրոսական ծրագրեր են ստեղծում։
Իսկ պայմանավորված դեպքերով, երբ բակալավրում սովորում են, օրինակ, բանասիրություն, իսկ մագիստրատուրայում՝ ենթադրենք, ծրագրավորում, Սասունիկ Մելիքյանն ասում է. «Կտրուկ անցումները չեն խրախուսվում»։ Նրա խոսքերով՝ կարգավորվող մասնագիտություններ կան, որոնց դեպքում չի կարելի այդպես անել։ Ասում է՝ մանկավարժական կրթության դեպքում եւս այդ քայլին պետք չէ դիմել, որովհետեւ երկու տարվա մագիստրոսական ծրագիրը լիարժեք մանկավարժ չի կարող պատրաստել. «Դասավանդման մեթոդիկաներ չեն անցնում, պրակտիկան լիարժեք չի իրականացվում, մինչդեռ պրակտիկան շատ կարեւոր է»։
Մագիստրոսական կրթության տեւողության մասով էլ Մելիքյանը նշում է, որ բուհերն իրենք պետք է այդ հարցերը կարգավորեն։ Նրա խոսքերով՝ հատկապես այն մասնագիտությունների պարագայում, որոնք կատարողական հմտություններն են զարգացնում՝ թատրոն, կինո եւ այլն, գուցե կարելի է նախատեսել մեկ տարվա կրթություն։ «Նպատակները տարբեր են՝ հետազոտական ծրագիրը մի ուղղություն է, կատարողական հմտությունների զարգացումը՝ մեկ այլ։ Կարող են եւ վերանայել այս սխեմաները»,–նկատեց նախարարության մասնագիտական կրթության կազմակերպման եւ վերահսկողության բաժնի պետը՝ անդրադառնալով նաեւ կրթության մատուցման մեթոդներին։ Հնացած դասախոսությունների խնդիրը դեռեւս կա։ Բայց նոր սերունդն արդեն նոր մոտեցումներ ունի, ուստի մեթոդները պետք է փոխվեն։ Ասում է՝ ավելի շատ ինտերակտիվ դասերին պետք է ուշադրություն դարձվի։ Գերատեսչության ներկայացուցիչը կարեւորում է երկխոսությունը ուսանողի հետ։ Պակաս նշանակություն չունեն նաեւ օնլայն եղանակով դասախոսությունները, որպեսզի ուսանողը նախապես ծանոթանա նյութին, հետո նոր գնա դասի։
Զրույցն ամփոփելով՝ Մելիքյանը նշում է. «Բարձրագույն կրթության ոլորտում եւ հատկապես մագիստրատուրայում դրան ենք գնում»։

12-11-2019





15-07-2020
Գուրջիեւը... վերադառնում է Գյումրի
Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ կվերականգնվի մեծ մտածողի միջավայրը նրա ...


15-07-2020
Ամառային առաջին զորակոչը Քաշաթաղում
Ծնողի համար որդուն բանակ ճանապարհելն առանձնակի հպարտություն է



15-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515 նոր դեպք․ ապաքինվել է 619, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 15-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


15-07-2020
Մենք՝ ծնողներս, ընտրության հնարավորություն չունենք
«Իր տանը բարի վերակացու լինող, որ որդիներ ունենայ հնազանդութեան ...


15-07-2020
ՄՕԿ-ը օլիմպիական չեմպիոն է հռչակել միանգամից երկու մարզիկի
Միջազգային օլիմպիական կոմիտեն կայացրել է աննախադեպ որոշում՝ հետին թվով ...


15-07-2020
Երեւանյան ավանդականը չեղարկվել է
Ավանդական դարձած երեւանյան մարաթոնի կազմակերպիչները հայտարարել են այս տարի ...


15-07-2020
Հիշարժան փաստեր
–Ամեն տարի Երուսաղեմ է ուղարկվում Աստծուն հասցեագրված մոտ 1000 ...



15-07-2020
Ձկներն «անհաջող թռիչքի» մեջ են
Վեդիի ջրամբարի ջրընդունիչ կայանների ...

15-07-2020
Անտոն Չեխովը՝ հայերի մասին
Ռուս գրողը հիանում էր հայ ...

15-07-2020
Օրվա զարկերակ
–1983 թ. հուլիսի 15-ին Հայաստանի ազատագրության հայ ...

15-07-2020
Ճապոնացիների օլիմպիական նոր առաջարկը
Ճապոնիայի իշխանությունները քննարկում են հաջորդ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO