Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.07.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Հույս ունենք, որ առեւտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարին Երեւանում՝ ՀՀ կառավարությունում, վարչապետը նշել է. «Վերջին անգամ Դուք պաշտոնական այցով Հայաստանում եղել եք երկու տարի առաջ, այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ։ Ցանկանում եմ նշել, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջեւ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել։ Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո ես բազմիցս հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի, վարչապետի հետ։ Վերջին 1.5 տարվա ընթացքում հնարավորություն եմ ունեցել Երեւանում հյուրընկալելու ՌԴ նախագահին, վարչապետին, վերջերս Հայաստան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարարը, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանում, եւ, իրոք, մեր հարաբերություններում, կարծում եմ, կա նոր դինամիկա։ Վերջերս մենք համաձայնություն ձեռք բերեցինք, որ եկող տարի կկայանա իմ պաշտոնական այցը Ռուսաստան, որին կհաջորդի ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում ունեցել է արդյունավետ նախագահություն՝ հիշեցնելով, որ վերջերս Երեւանում տեղի է ունեցել ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ «Կարծում եմ՝ այն աննախադեպ միջոցառում էր իր մասշտաբներով։ Ուրախ եմ, որ մեր նախագահության ընթացքում պայմանագիր ստորագրեցինք Սինգապուրի, Սերբիայի հետ, ուժի մեջ մտան Իրանի հետ ստորագրված ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, նաեւ Չինաստանի հետ պայմանագիրը։ Այս համատեքստում բավականին լավ զարգանում են մեր տնտեսական հարաբերությունները, եւ մենք հույս ունենք, որ այս տարի առեւտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի, ինչը բավականին լավ արդյունք է։ Այս ամենը ստեղծում են շատ կարեւոր ազդակներ մեր երկրների միջեւ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար։ Վստահ եմ, որ Ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր դաշնակցային հարաբերություններին, եւ իհարկե, ինչպես Դուք վերջերս հայտարարեցիք, ես նույնպես շատ մեծ օպտիմիզմով եմ նայում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Ուրախ եմ եւս մեկ անգամ ողջունել Ձեզ Երեւանում»,–նշել է վարչապետը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սերգեյ Լավրովը վարչապետին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի ջերմ ողջույնները եւ ընդգծել տարբեր գերատեսչությունների գծով Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ սերտ շփումների փաստը։ «Ռուսաստանի նախագահի հետ Դուք այս տարի հանդիպել եք 4 անգամ, նույնքան էլ՝ ՌԴ կառավարության ղեկավարի հետ։ Մենք շատ սերտ եւ ինտենսիվ շփումներ ունենք տնտեսական գերատեսչությունների գծով։ Ինչպես Դուք նշեցիք, շատ սերտ համագործակցում են նաեւ մեր մյուս գերատեսչությունները, ինչը նպաստում է դաշնակցային հարաբերությունների հետագա ընդլայնմանը։ Վերջերս Հայաստանում էին մեր պաշտպանության նախարարը, առողջապահության նախարարը, Պետական դումայի նախագահը, այնպես որ, բոլոր ուղղություններով շատ սերտ շփումներ ունենք»,–նշել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ առաջիկայում տեղի է ունենալու հայ—ռուսական միջտարածաշրջանային ֆորումը, նախապատրաստվում է նաեւ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը։
«Ուրախ ենք, որ զարգանում է նաեւ երկկողմ առեւտրաշրջանառությունը, այն շարունակ աճում է։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական առաջատար գործընկերն է, Հայաստանի տնտեսության մեջ առաջին ներդրողը։ ԵԱՏՄ—ում, ՀԱՊԿ—ում, ԱՊՀ—ում մեր համագործակցությունը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, եւ մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ—ում շատ արդյունավետ նախագահության կապակցությամբ։ Մի քանի շաբաթից Բիշքեկում տեղի կունենա եւս մի կարեւոր միջոցառում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ եւս պետք է առաջ մղենք մեր փոխգործակցությունը՝ կապված ռազմաքաղաքական անվտանգության եւ դաշնակցային համագործակցության հետ»,–ասել է Սերգեյ Լավրովը։
Հայաստանի վարչապետն ու ՌԴ ԱԳ նախարարը քննարկել են հայ—ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քաղաքական եւ տնտեսական համագործակցությանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ռուսաստանի կարեւոր դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ խաղաղության պահպանման գործում։
Նիկոլ Փաշինյանը եւ Սերգեյ Լավրովը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը եւ հումանիտար ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը՝ հակամարտության կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման համար։

12-11-2019





02-07-2020
Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում
Հայկական օրակարգն ընդունելի է միջազգային գործընկերների համար

Նախօրեին ...


02-07-2020
Հայկական եւ ռուսական կողմերը միջուկային էներգետիկայի ոլորտում բնականոն աշխատում են
Սկսվում է մեծածավալ պլանային նախազգուշական վերանորոգումը

Հայկական ատոմակայանի ...


02-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 593 նոր դեպք․ ապաքինվել է 473, մահացել 6 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


02-07-2020
Աստծուն հաճելի է քո մեջ տեսնել…
Աստված կամենում է, որ դու ունենաս ամուր հավատք։ Դու ...


02-07-2020
Եթե չպահպանենք կանոնները
Ապա համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար

«Հայաստանի Հանրապետություն» ...


02-07-2020
Ղեւոնդ Ալիշան 200
Աննման առաքինությունը

«Ծագե՜, Հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր,
Թե ...


02-07-2020
Հայաստանում ծխելու դեմ պայքարն առանձնակի կարեւորություն ունի
Պետությունը ծխախոտ արտադրողներին կստիպի իրազեկել դրանց վնասակարության մասին ...



02-07-2020
2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
Գործադիրն իր գործողություններով ...

02-07-2020
Էռնեստ Հեմինգուեյն ու հայերը
«Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու ...

02-07-2020
Անգելա Մերկելը կղեկավարի ԵՄ-ն
Եվրոպական երկրների կառավարությունների ...

02-07-2020
Մխիթարյանը մնում է «Ռոմայում». ի՞նչ կփոխվի մրցաշրջանի ավարտին
Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարել է Հենրիխ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO