Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ԼՂՀ


Թալիշի նորակառույց դպրոցը բացեց հյուրընկալ դռները

Վերածնված գյուղը գրկաբաց է ընդունում իր զավակներին

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Թալիշի միջնակարգ դպրոցի բակը տեւական լռությունից հետո վերստին լցվել է երեխաների հորդաբուխ ծիծաղով եւ ժպիտներով։ 2016 թ. ապրիլյան ողբերգական իրադարձությունների պատճառով մարդիկ ստիպված էին ընտանիքներով հեռանալ հարազատ օջախներից եւ ժամանակավորապես բնակվել տարբեր վայրերում։ Նրանց մի մասը բնավորվել էր Ալաշանում եւ, չկորցնելով նորից ծննդավայր վերադառնալու հույսը, կարոտով սպասում էր բարի օրվան։ Եվ ահա եռամյա դեգերումներից հետո վերջապես մարդիկ Թալիշում են, իրենց նորոգ, ոմանք էլ՝ նոր կառուցված հարմարավետ տներում։ Իսկ նորակառույց կրթօջախն իր հյուրընկալ դռներն է բացել աշակերտների առաջ։
Դպրոցի տնօրեն Տանյա Մեժունցն ուրախությունից չի կարողանում թաքցնել հուզմունքը. «Շենքի պատերն էլ են ջերմացել դպրոցականների ներկայությունից։ Երկար ենք սպասել այս օրվան։ Չեք պատկերացնում, թե ինչպիսի երանություն է դաժան պատերազմ ու զրկանքներ ապրած երեխաներին հայրենի գյուղի դպրոցում վերստին տեսնելը։ Մենք այլեւս իրարից չենք բաժանվի։ Նորից միասին ենք, կողք կողքի եւ միմյանց ասելիք շատ ունենք»։
Առայժմ ուսումնական պարապմունքները միավորված դասարաններում են անցկացվում։ Տնօրենը լավատես է եւ հավատացած, որ «առաջիկայում հեռուներից իրենց կմիանան դպրոցի սաները», մանավանդ որ կրթօջախը հիմնականում համալրված է ուսուցիչներով, եւ միայն օտար լեզվի եւ ֆիզիկայի մասնագետների կարիք է զգացվում։ Իներորդցիները գրականությունից Համո Սահյանի ստեղծագործություններն են ուսումնասիրում, երրորդ եւ չորրորդ դասարաններում երեխաները խանդավառված երաժշտության հերթական դասն են սերտում... Տանյա Մեժունցը հպարտությամբ է տեղեկացնում, որ ավագ դասարանների սովորողներն ընդարձակ դահլիճում պատրաստվում են «Վերադարձ հայրենիք» խորագրով առաջին հանդեսին։
Հարեւան դասասենյակում ռազմագիտության ուսուցիչ Ֆեդյա Ապրեսյանն աշակերտներին ծանոթացնում է պատերազմի ժամանակ հրետակոծությունների հետեւանքով ավերված դպրոցից փրկված կաբինետի գույքի «մասունքներին», որ «հետագա թանգարանի համար եզակի ցուցանմուշներ են դառնալու»։ Նա կարծում է, որ Արցախում, երբ դեռ լիովին խաղաղություն չի հաստատվել, երեխաներին ռազմագիտություն ուսուցանելը պարտադիր պահանջ է, եւ «աղջիկ լինի, թե տղա, բոլորն անպայմանորեն պիտի տիրապետեն ռազմագիտության գաղտնիքներին»։
Առօրյա հոգսերով ապրող գյուղը, որ բարեկարգվել, վերակառուցվել, միանգամայն նոր տեսք է ստացել, կարոտով պահում է թալիշցիների ճամփան՝ լուսավոր ու պայծառ գալիք խոստանալով նրանց։ «Վերածնված Թալիշը, հայացքը ապագային հառած, մոր պես գրկաբաց ընդունում եւ գուրգուրում է իր զավակներին, թեւերի տակ առնելով՝ ջերմացնում նրանց»,–ասում է համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը՝ տուն հրավիրելով բոլոր թալիշցիներին։  
Ստեփանակերտ

12-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO