Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Վաղվա քաղաքի թաքնված դեմքը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է պատկանում այն մեծագույն ճշմարտության հայտնագործումը, ըստ որի՝ հայեցողությունը բարձր է գործունեությունից։ Սակայն իմացաբանական այսպիսի եզրակացության ամրագրումը կարճ ժամանակ անց հանգեց նույնքան մեծագույն մոլորության, երբ նրանք սկսեցին մտածել, թե մարդկային ցեղը ապրում է հանուն մի քանի ինտելեկտուալների։ Եվս մի քայլ՝ եւ անգնահատելի ճշմարտությունը, որով հաստատվում էր հայեցողական կյանքի գերազանցությունը, վերածվեց արհամարհանքի առհասարակ ցանկացած գործունեության հանդեպ, առավել եւս՝ աշխատանքի, որը դուռ բացեց քաղաքական կյանքի հետագա աղետների առջեւ։ Այս հանգամանքը կարելի էր առանձին վերցրած մի քաղաքակրթության փակուղային իրավիճակ համարել, եթե այդպես հետեւողականորեն չզարգանար պետականակերտման մի այլ պարագայում, ինչպիսին Հռոմն էր։
Մեկ անգամ չէ, որ պատմաբանները նկատել են, որ նույնիսկ հանրապետական տարիներին Հռոմում հնարավոր էր առանձնացնել երկու քաղաք՝ Սենատի քաղաքը եւ ժողովրդի քաղաքը, ինչը ակնհայտորեն նշանակում էր, որ բուն քաղաքի ներսում այդպես էլ երբեւէ չհաջողվեց համաձայնության հասնել միեւնույն տարածքում ապրող ժողովրդի եւ կառավարող փոքրամասնության միջեւ, այսինքն՝ անիրագործելի մնաց քաղաքական միասնության ենթադրելի հեռանկարը։ Այդ պատճառով, երբ կայսրությանը վտանգ է սպառնում դրսից, իշխանությունները կառավարման համակարգից օտարված տարրերից, որոնք մեծամասնություն էին կազմում, օգնություն չէին ակնկալում եւ մշտապես հարկադրված էին կայսրության ինքնիշխանությունը պաշտպանել բացառապես ռազմաբյուրոկրատական ապարատի ջանքերով։
Թե դրա հետեւանքը ինչ եղավ, արդեն հայտնի է պատմության ամենասովորական դասագրքերից։
Քրիստոնեության մուտքը ըստ ամենայնի հեղափոխեց աշխարհայեցողության հունա—հռոմեական մոդելը՝ ներշնչելով, թե սերը ավելի մեծ բան է, քան ինտելեկտը։ Այն փոխեց առհասարակ հայեցողություն հասկացությունը, որը այսուհետ կապվում է ոչ թե ինտելեկտի, այլ Աստծո նկատմամբ տածվող սիրո հետ, որով գործունեությանը տրվում է զուտ երկրային նշանակություն, ասել է թե՝ մերձավորին սիրելու ու դրանով իսկ նրան ծառայելու հրամայականը վերածվում է օրենքի։ Այսպիսով, քրիստոնեությունը փրկեց հույների՝ հայեցողության մասին գաղափարը՝ միաժամանակ վերականգնելով գործունեության նկատմամբ եղած դրական վերաբերմունքը։ Ինչպես ցույց տվեց պատմության հետագա զարգացումը, աշխարհն ընթացավ այս երկու առաջնություններից որեւէ մեկին գերապատվություն տալու բանավեճի մեջ, եւ մենք այդ գործընթացից անմասն չմնացինք։
Հայ ժողովուրդը միակը չէ, որ ազգայնությունը նույնացնում է իր գոյատեւման հետ, սակայն այն քչերից է, որ լուրջ չի վերաբերվում դրան, չնայած տպավորությունը միանգամայն հակառակն է։ Գաղտնիք չէ, որ անկախություն ձեռք բերելուց հետո մեր պետության մի քանի էական հատկանիշների կողքին, ինչպիսիք են «սոցիալական», «ժողովրդավարական» սահմանադրական ձեւակերպումները, գիտությամբ թե անգիտությամբ կարեւորվել է մի այլ հատկանիշ՝ ազգային լինելը։ Բնականաբար, «ազգայինը» ոչ թե սահմանադրորեն ճանաչված նորմ է, ինչպես, ասենք, նույն սոցիալական կամ ժողովրդավարական բնութագրիչները, այլ գաղափարախոսական տարր, այսինքն՝ մահակ, որ տեղին, իսկ հաճախ էլ անտեղի գործադրվում է բոլոր նրանց դեմ, ովքեր Սահմանադրությանը ավելի բարձր կարգավիճակ են տալիս, քան «ազգայինին»։ Ասենք՝ ազգայինը արդարացնում է ընտրությունը, որպեսզի իրագործվի ազգային իղձը՝ ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ մեզ լուծելու խնդիրը։ Թե դրանք իրար հետ ինչ աղերսներ ունեն, պատասխանել անհնար է, մինչդեռ ընթացքում ոտնահարվում է պետություն միավորի սրբություն սրբոցը՝ Սահմանադրությունը։
Որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ հնչի ազգային պետությունը, ըստ էության, ժողովրդավարական պետք է լինի։ Խոսքն այս դեպքում, իհարկե, կառավարման համակարգի մասին չէ։ Այս վերապահումից հետո շարունակելով միտքս՝ ավելացնեմ, որ եթե պետությունը դեմոկրատական չէ, ուրեմն ազգային չէ։ Ինչպե՞ս կարող է ազգային կոչվել մի պետություն, որտեղ կառավարման համակարգը ամբողջովին ուղղված է ազգի զանազան միավորների օտարմանը, եթե չասենք՝ փոխադարձ ատելության եւ անհանդուրժողականության խորացմանը։ Հետեւաբար, ոչ թե «ազգայինը» լուրջ չէ, այլ անլուրջ է ազգայինի նկատմամբ եղած վերաբերմունքը։ Երկրորդ, ինչպե՞ս կարող է ազգային լինել մի բան, երբ իշխանավորների մի խումբ, իշխելու արտոնյալությունից բացի, համաձայնության ոչ մի այլ ձեւ չի առաջարկում, քան կառավարման խրտվիլակը, այն էլ՝ ի սարսափ եւ ի հիշեցում միեւնույն արտում քուջուջ անող ազգային ճնճղուկների։ Այսպիսով, ակնհայտ է դառնում մեր պետական կառավարման համակարգի «հռոմեական» կոմպլեքսը, սակայն անհամեմատ թույլ կրկնօրինակը։
Առհասարակ, ազգային գերապատվության փակ համակարգը արժեզրկում է մնացած աշխարհը, թուլացնում հաղորդակցման հնարավորությունը։ Ավելի վտանգավոր է, երբ փոխհաղորդակցումը բացակայում է ազգի ներսում։ Սա կոմունիկացիոն աղետ է բոլոր առումներով, նաեւ փրկության օղակ ահագնացող ընդդիմության դեմ, եւ նրա բոլոր մտքերը պտտվում են ոչ թե ազգային շահի կամ ճշմարտության շուրջ, այլ իշխանության։

13-11-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO