Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն իրականացնո՞ւմ է
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ t.muradyan@hhpress.am
Կրթությունից հետո՝ մասնագիտական հստակ աշխատանք. նպատակային ուսուցումն արտոնյալ պայմաններ է ստեղծում։ Առաջարկվող արտոնյալ պայմաններից է նաեւ ընդունելության կարգը։ Այդ ուսուցման համար դիմած ՀՀ քաղաքացիները պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ են ընդունվում ընդհանուր մրցույթից դուրս՝ առանձին մրցույթով։ Իսկ ընդունվելուց հետո, մինչեւ հրամանագրումը, գործուղող եւ ընդունող կողմերի հետ պայմանագիր են կնքում։ Պայմանագրի համաձայն՝տվյալ ուսանողները կրթությունից հետո առնվազն 3 տարի պետք է աշխատեն արդեն նրանց համար նախատեսված աշխատատեղում։ «Օրենքը նաեւ խիստ պահանջ է սահմանում, որ տվյալ տեղերում չաշխատելու դեպքում պայմանագիրը խախտվում է, եւ շրջանավարտները պարտավորվում են այդ տարիների ուսման վճարը եւ կրթաթոշակի հանրագումարի կրկնապատիկը վերադարձնել պետությանը եւ բուհին»,–«ՀՀ»—ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության կազմակերպման եւ վերահսկողության բաժնի պետ Սասունիկ Մելիքյանը։ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Հասմիկ Դավթյանը ուսուցման նպատակային տարբերակն է ընտրել՝ ավարտելուց հետո աշխատանք ունենալու համար։ Ավարտելուց հետո աշխատելու է Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Դպրոցի գերմաներենի ապագա ուսուցչուհին է։ Իր առաջադիմության մասին հարցին պատասխանում է. «Մոգս 90 է, նորմալ եմ սովորում»։ Նա ամեն ինչ անում է՝ լավ մասնագետ դառնալու համար։ Այդ նպատակով նաեւ Գերմանիայում է եղել եւ դասընթացների մասնակցել։ Նույն բուհի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի պատմության բաժնի ուսանողուհի Մարիամ Զաքարյանը եւս նույն նպատակով է կրթություն ստանում՝ հետագայում աշխատանք ունենալ։ Բայց մասնագիտության հանդեպ դեռեւս դպրոցական տարիներից է հետաքրքրություն ունեցել. «Միշտ հատուկ հպարտությամբ եմ սովորել հայոց պատմությունը»։ Մարիամը բուհից հետո հետ է գնալու՝ Սյունիքի մարզի Ծավ գյուղի դպրոցում աշխատելու։ Իր բնորոշմամբ՝ նորմալ է սովորում։ Նա էլ որակյալ մասնագետ դառնալու մտադրություն ունի։ Նպատակային ուսուցման դեպքում ուսանողի առաջադիմությունը որոշիչ նշանակություն չունի։ Սասունիկ Մելիքյանը առաջադիմությունը կարեւոր հարց որակելով՝ միաժամանակ ընդգծում է, որ նպատակային ուսուցման դեպքում սովորողները ռոտացիայի չեն ենթարկվում։ Բուհից դուրս չմնալու դեպքում ինչ առաջադիմությամբ էլ սովորեն, անվճար հիմունքներով են կրթություն ստանում։ «Դա եւս շատ լուրջ արտոնություն է»,–նկատում է բաժնի պետը՝ չբացառելով նաեւ վատ սովորելու հանգամանքը։ Ասում է՝ լավ սովորելը ուսանողի բարոյական կերպարի խնդիր է դառնում։ Մելիքյանը տեղեկացրեց, որ, օրինակ, Հայաստանի սահմանամերձ եւ բարձրլեռնային համայնքների ու դպրոցների ներկայացրած հայտերի հիման վրա մանկավարժական մասնագիտություններին հատկացված անվճար տեղերի՝ մինչեւ 50 տոկոսի չափով, կազմակերպվում է մանկավարժական կադրերի նպատակային ընդունելություն։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական ֆակուլտետում կազմակերպվում է նպատակային ընդունելություն անվճար տեղերի՝ մինչեւ 30 տոկոսի չափով՝ մարզադպրոցներում մարզիչներ աշխատելու համար։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանն էլ մի քանի մասնագիտություններին հատկացված անվճար տեղերի՝ մինչեւ 50 տոկոսի չափով, առաջին հայտով կազմակերպում է նպատակային ընդունելություն՝ համաձայն համապատասխան հայտերի։ Վերջին տարիներին նպատակային տեղերի համար մրցույթը մեծ չէ։ Սասունիկ Մելիքյանի խոսքերով, դիմողները հիմնականում անցնում են։ Դա պայմանավորում է վերջին տարիներին դիմորդների ընդհանուր թվի նվազմամբ. «Լինում են ժամանակներ, երբ նպատակային տեղերը թափուր են մնում»։ Պատահել է նաեւ, որ ավարտելուց հետո չեն աշխատել նշված աշխատատեղում, եւ հարցը կարգավորվել է օրենքով։ Եղել է նաեւ դեպք, երբ անհրաժեշտ հայտը ստացել են, բայց ուսանողի ուսման ավարտին այդ աշխատատեղը չի եղել։ Դա արդեն շրջանավարտի մեղքը չէ, հետեւաբար, նմանօրինակ դեպքերում նա վարձը չի վերադարձնում։ «Ասել, թե նպատակային կրթությունը հարցը լիարժեք լուծում է, կդժվարանամ, բայց բավականին լուրջ խնդիր է լուծում»,–ընդգծեց պաշտոնյան՝ ավելացնելով, որ ապագայում փորձելու են բարեփոխել նաեւ այդ համակարգը՝ այն ավելի ճկուն դարձնելով։
13-11-2019
|

փակել >>
|