Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի կենտրոնակայան, որտեղ մասնակցել է կազմակերպության 40—րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին։ Կենտրոնակայանի մուտքի մոտ վարչապետին եւ նրա տիկնոջը դիմավորել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։ Լուսանկարահանման արարողությունից հետո վարչապետը մասնակցել է «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը, որին մասնակցել են նաեւ մի շարք երկրների եւ պատվիրակությունների ղեկավարներ։
Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Հայաստանում պետական կառավարման համակարգի, ինչպես նաեւ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Նիկոլ Փաշինյանը կրթության որակի բարձրացումը համարել է ռազմավարական խնդիր եւ նշել, որ ոլորտի զարգացումը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Վարչապետը նշել է, որ կրթությունը հասարակության համար ունի ռազմավարական նշանակություն, եւ կառավարության խնդիրն է նորարարական ծրագրերի միջոցով խթանել ոլորտի առաջընթացն ու բարելավել ենթակառուցվածքները։
Օդրի Ազուլեի հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը կարեւորել է ՀՀ կառավարության եւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի միջեւ համագործակցությունը եւ վերահաստատել մեր երկրի աջակցությունը կազմակերպության կողմից աշխարհի տարբեր ծայրերում իրականացվող մարդասիրական առաքելություններին։ 13-11-2019
|

փակել >>
|