Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ՄԱՐԶԵՐ


«Հնարավորությունների տոնավաճառ»

Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ

Երեկ Գյումրիում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ապագայի հմտություններ եւ աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում «Հնարավորությունների տոնավաճառ» միջոցառումը։ Այս ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից եւ իրականացվում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է՝ նոր մասնագիտություններ եւ հմտություններ ձեռք բերելու միջոցով Հայաստանի երիտասարդությանը նախապատրաստել աշխատաշուկային, այսինքն՝ այնպես անել, որ աշխատանքային տարիքի հասնող երիտասարդը տիրապետի որոշակի մասնագիտական հմտությունների եւ ինչ—որ չափով պատրաստ լինի մրցակցությանը։ «Հնարավորությունների տոնավաճառը» ծառայում է որպես բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ՝ նրանց հնարավորություն ընձեռելով սովորելու այն կարեւոր հմտությունները, որոնք անհրաժեշտ են, անկախ աշխատանքի բնույթից, աշխատաշուկայում հաջողակ լինելու համար։ Փաստորեն, դեռեւս աշխատանքային փորձ չունեցող երիտասարդները ինչ—որ չափով յուրացնում են նաեւ բիզնեսի տրամաբանությունը։
Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ բացվել էր տոնավաճառը, բավականին մեծ բազմություն էր հավաքվել, գերակշռողը պատանիներն էին, որ եկել էին խմբերով, իրենց ավագ ուղեցույցների հետ։ Կային դպրոցներից (ավագ դասարաններ), քոլեջներից եկած խմբեր։ Իրենց արտադրածը ներկայացնող գործարարները կիսվում էին երիտասարդների հետ, պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին, միաժամանակ արտադրական «գաղտնիք» ներկայացնող պարզաբանումներ տալիս։
Տոնավաճառին զուգահեռ տարբեր լսարաններում մի շարք դասընթացներ անցկացվեցին այնպիսի թեմաներով, ինչպիսիք են քրաուդֆանդիզի արշավ կազմակերպելը, մեդիա գրագիտությունը եւ այլն։
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը մեզ հետ զրույցում ասաց, որ այս միջոցառումը կարեւոր է երիտասարդների աշխատանքային կողմնորոշումը բարելավելու, գործատուների սպասելիքները կռահելու հմտություն ձեռք բերելու համար։ Երիտասարդները տարբեր դասընթացների ժամանակ ձեռք են բերում որոշակի հմտություններ՝ տեղեկատվական հմտություն, բիզնեսի վարման տեսանկյունից թվային տեխնոլոգիաների հմտություն, ինչը դեռեւս բավարար չէ Հայաստանի՝ իրենց ուսումնասիրած չորս մարզում առկա գործազուրկ երիտասարդության շրջանում։ Տարօրինակ է, որ մեծ թվով գործազուրկ երիտասարդներ կան, մինչդեռ գործատուները չեն կարողանում գտնել համապատասխան հմտություն ունեցող աշխատուժ։
Մարզպետ Տիգրան Պետրոսյանը նույնպես հաստատեց այն փաստը, որ Շիրակի մարզը գործազրկության ցուցանիշով աչքի ընկնող է, սակայն այս պահին զբաղվածության կենտրոնում առկա է 300 աշխատատեղ, որոնք չեն զբաղեցվում համապատասխան հմտությունների բացակայության պատճառով։ Այդ տեղերի պոտենցիալ տերերը երիտասարդներն են։ «Ես վստահ եմ, որ այս տեսակ հանդիպումները տալիս են գործառնական հմտություններ աշխատաշուկա մտնելու, փորձի պակասը լրացնելու, գործատուի ունեցած հնարավոր թյուրըմբռնումը փարատելու համար։ Շփումները բերելու են դրական արդյունքի»,–ասաց նա։
Օրվա գլխավոր միջոցառումը՝ «Ապագայի հմտություններ» խորագրով, կատարվեց կենտրոնի դահլիճում, որտեղ խոսնակի դերում հանդես եկան Դմիտրի Մարիյասինը, Տիգրան Պետրոսյանը եւ «ԱՅԲ» դպրոցի տնօրեն Արամ Մախչանյանը։ Նրանք իրենց կենսափորձով կիսվեցին երիտասարդ եւ պատանի ունկնդիրների հետ։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

13-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO