Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Առանցքային օրենքի քննարկում տարածքային կառավարման ոլորտում

Նախագիծը մշակվել է հանրային լայն քննարկումների արդյունքում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթը հարակից՝ «Կառավարչական իրավահարաբերությունների մասին», «Համայնքային ծառայության մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներով։
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի խոսքով, այն տարածքային կառավարման իրավահարաբերությունները կարգավորող առանցքային օրենքներից մեկն է։ Մշակման փուլում նախագիծը հանրային լայն քննարկում է անցել տարբեր հարթակներում, սկսած ոլորտի կազմակերպություններից, համայնքներից եւ մարզպետարաններից մինչեւ Ազգային ժողով, ինչի արդյունքում նախագծում ընդգրկվել են հնարավոր եւ նպատակահարմար բոլոր առաջարկությունները։ «Գործընթացը թեեւ երկար է տեւել, բայց վերջիվերջո կարողացել ենք ունենալ ընդունելի տարբերակ հանրության համար»,–ասաց նա երեկ նախագծի քննարկման ժամանակ։
Այսպիսով, նախագիծը կարգավորում է մարզպետի ինստիտուտի գործունեության իրավական հիմքերը՝ տարածքային կառավարման սկզբունքները, կառավարության տարածքային քաղաքականության իրագործման հիմնական բնագավառները, տարածքային կառավարման ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմնի, մարզպետների լիազորությունները, ինչպես նաեւ կարգավորում է վերջիններիս նշանակման եւ ազատման հետ կապված իրավահարաբերությունները։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ նախագիծը սահմանում է նաեւ մարզպետ—համայնքի ղեկավար իրավահարաբերությունները եւ տալիս է մարզպետի գործունեության երաշխիքները. «Որպես կանոն մարզպետարանները եղել են ոչ թե համայնքի ղեկավարների համար վերահսկող մարմիններ, այլ նրանց գործունեության օրինականության նկատմամբ է իրականացվել վերահսկողություն, եւ եթե եղել են օրենքին հակասող՝ համայնքի ղեկավարի որոշումներ, ապա դրանք ներկայացվել են վարչապետին ուժը կորցրած ճանաչելու համար»։
Տիգրանյանի կարծիքով՝ այս օրենքը եւ համայնքների միավորման հեռանկարը վարչատարածքային նոր բաժանման խնդիր չեն առաջացնում։ «ՏԻՄ օրենքում եւ Ընտրական օրենսգրքում այնպիսի փոփոխություններ են լինելու, որով նախատեսվում են համայնքի ղեկավարի անուղղակի ընտրություններ, ինչը նշանակում է, որ մենք ունենալու ենք համամասնական համակարգով ընտրված ավագանի, իսկ վերջինս էլ ընտրելու է համայնքի ղեկավար։ Այսինքն՝ համայնքներում իրականացվելու է Երեւանի նման տեղական ինքնակառավարում»,–ասաց նա։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանն, ընդհակառակը, կարծում է, որ համայնքների խոշորացման վերջնարդյունքում նոր վարչատարածքային բաժանման կարիք կունենանք, որովհետեւ մեկ մարզում, օրինակ՝ երկու համայնքի առկայության դեպքում մարզպետարանի անհրաժեշտություն չի լինի։ Պապոյանը կարծում է, որ տարածքային կառավարման քաղաքականության մեջ պետք է մոտեցման փոփոխություն մտցնել, որը կմոտիվացնի համայնքի ղեկավարին եւ ավագանուն ավելի արդյունավետ աշխատել։ «Պետության կողմից տրվող սուբվենցիան համահարթ չպետք է լինի։ Բոլոր այն համայնքները, որոնք ավելի լավ կհավաքագրեն հարկերը, պետք է ավելի շատ տոկոսով սուբսիդավորվեն։ Նույնը վերաբերում է դոտացիաներին։ Այս կերպ, բնականաբար, մոտիվացիան բարձր կլինի։ Ինչ խոսք, պետությունը պետք է բոլորի համար ապահովի նվազագույն ծախսերը, բայց նվազագույնից բարձր ստանալու համար պետք է մրցակցային դաշտ մտնել»,– ասաց Պապոյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի խոսքով, նախագծով նոր պահանջներ են դրվում տարածքային կառավարման առջեւ, բայց կան վարչատարածքային կառավարման սկզբունքներ, որոնք պետք է անպայման հաշվի առնել, ինչպես, օրինակ, արտադրողական ուժերի արդյունավետ տեղաբաշխումը։ Պատգամավորը մի շարք հարցադրումներ հնչեցրեց՝ կապված մարզպետարանների կառուցվածքի փոփոխությունների կամ համայնքների այնպիսի խոշորացման հետ, որի արդյունքում մարզում կարող է երկու—երեք համայնք մնալ։

14-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO