Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Բանակցություններ, որ վճռական են որոշ երկրների հետագա քայլերի համար

Տարածաշրջանում հակամարտությունների շղթայական կապ կա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երեկվանից ուշադրության կենտրոնում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Վաշինգտոնում, քանի որ բանակցությունների արդյունքները կարող են զսպել թուրքական ծավալապաշտական նկրտումները, բայց չի բացառվում նաեւ հակառակը, որ զարկ տան թուրք—սիրիական հակամարտության վերսկսմանը։ Բայց նոր ռազմագործողությունը կարող է բորբոքել տարածաշրջանի այլ հակամարտություններ եւս, այդ թվում՝ հայ—ադրբեջանականը, քանի որ Բաքուն սպասում է Անկարայի հրահանգին, ինչը հստակ երեւակվեց վերջերս Բաքվում կայացած թյուրքալեզու երկրների գագաթնաժողովում։
Հաշվի առնելով թուրք—ամերիկյան հարաբերությունների հնարավոր վերադասավորումները՝ Կրեմլը, ի դեմս իր պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, հայտարարեց, որ Երեւանը մնում է իր երկրի ռազմավարական դաշնակիցն ու գործընկերը, եւ Հայաստանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն Մոսկվան կընդունի որպես իր դեմ արված քայլ։ Սերգեյ Շոյգուն նաեւ նշել է, որ այդ դեպքում համապատասխան վերաբերմունք կդրսեւորեն տվյալ հակառակորդի նկատմամբ։ Սա հայտարարվել է Երեւանից՝ ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումից հետո, ի պատասխան այն հարցի, թե ինչ է մտածում ռուս նախարարը Անկարայի՝ Ղարաբաղի վերազավթման հարցում Ադրբեջանին ամեն ինչով սատարելու, ինչպեսեւ Բաքվի՝ Արցախից բացի Զանգեզուրն ու Երեւանը իր տարածքը համարելու հերթական հայտարարությունների մասին։ Մեր երկրում ռուսական ռազմաբազայի անհրաժեշտության մասին հարցը եւս ստացավ պատասխան, որ այն սոսկ բազա չէ եւ հաստատ իր մասնակցությունը կունենա, եթե Հայաստանին վտանգ սպառնա։
Եվ ինչպես Երեւանը, այնպես էլ Մոսկվան այժմ սպասում է թուրք—ամերիկյան հարաբերությունները հարթելու փորձի արդյունքներին։ Իսկ ՀՀ վարչապետը թուրք—ամերիկյան բանակցությունների նախօրեին Փարիզից, որտեղ հանդիպեց նաեւ Ֆրանսիայի նախագահի հետ, հայտարարեց, որ Երեւանը պետք է ջանքեր գործադրի տարածաշրջանում իրական փոփոխությունների հասնելու համար։ Սա, թերեւս, նշանակում է, թե հայության համար շատ կարեւոր է, որ վաշինգտոնյան հանդիպումը չվնասի հայկական շահերը։ Այս պահին Վաշինգտոնում է մեր երկրի խորհրդարանական պատվիրակությունը, որը նախատեսում է մի շարք ուղղություններով աշխուժացնել հարաբերություններն ամերիկյան կողմի հետ։
Եռանդուն աշխատանք է տանում նաեւ հայկական սփյուռքը։ Եթե այս պահին Ամերիկայի Հայ դատի գրասենյակն զբաղված է թուրք—ամերիկյան բանակցությունների հարցով (ԱՄՆ—ի կողմից հայավնաս դիրքորոշման կանխարգելիչ գործունեությամբ), ապա Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը աշխատանք է տանում Արցախի խնդրի կարգավորման եւ անվտանգության ապահովման ուղղությամբ։ Քանզի թուրք—ամերիկյան բանակցություններից է կախված նաեւ հայ—ադրբեջանական հակամարտության հետագա զարգացումը։ Օրերս Արցախի նախագահ Բակո Սահակյանը Բրյուսելում էր եւ այցելել է նաեւ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակ։ Նա հանդիպել է նաեւ Բելգիայի ֆրանկոֆոն շրջանակների մի խումբ անդամների հետ։ Այս պահին հստակ կարելի է խոսել Հայաստան—Արցախ—սփյուռք եռամիասնության գործունեության եւ հետագա համատեղ քայլերի կարեւորության մասին։
Դառնալով Թրամփ—Էրդողան հանդիպմանը՝ հիշեցնենք, որ բացի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունած որոշումը՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցների սատարման հետ, հանդիպման օրակարգում սիրիական խնդիրն է եւ քրդական հարցը, Ինջիրլիկի ռազմաբազայի շուրջ առկա տարաձայնությունները, որը ՆԱՏՕ—ի հիմնական կենտրոնն է տարածաշրջանում, ռուսական C—400 ՀՕՊ համակարգերի խնդիրը, F—35 կործանիչների հնարավոր վաճառքը։
Ըստ միջազգային լրատվության՝ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ—ի նախագահը նամակ էր ուղարկել Թուրքիայի նախագահին, որում «առեւտրային» առաջարկ է եղել՝ 100 մլրդ դոլարի դիմաց հրաժարվել ռուսական C—400 ՀՕՊ համակարգերից։
Առաջնային են նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշման հետագան Սենատում եւ Սիրիայի քրդական ուժերի դեմ պայքարը։ Բայց թե ինչ փոխադարձ առաջարկներ կքննարկվեն, կարելի է միայն ենթադրել, այստեղ «առեւտրային» առաջարկ—գործարքներով դժվար թե հարցերը սպառվեն։
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումն ու դատապարտումը ԱՄՆ—ի կողմից բոլորովին այլ շղթայական շարժ կառաջացնի աշխարհում, ինչից էլ վախենում են Անկարայում։ Իսկ նոր ռազմական գործողություններ կլինեն՝ ԱՄՆ—ի ու Թուրքիայի նախագահների միջեւ ձեոքբերած զիջման արդյունքում, եթե Անկարան պատրաստ լինի գնալ լուրջ զիջումների։ Իմիջիայլոց, ԱՄՆ—ի Կոնգրեսը, ինչպես Եվրամիությունը, դեռ սպառնում է Թուրքիայի դեմ լայնածավալ պատժամիջոցներ կիրառել։ Իսկ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը, տեղեկանալով երկու երկրների նախագահների նամակի բովանդակությանը՝ 100 մլրդ դոլարի դիմաց ռուսական C—400 ՀՕՊ համակարգերից հրաժարվելու մասին, դժգոհության ալիք է բարձրացրել։ Առանց այն էլ ԱՄՆ—ի նախագահի հրաժարականի հարցը քննարկման փուլում է։
Նշենք, որ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ այցից հետո մտադիր է քննարկել Սիրիայում իրավիճակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա հավելել է. «Հիմա, ցավոք, դեռ չի կարելի ասել, որ ահաբեկիչները գնացել են «անվտանգության գոտուց»։ Վերջին ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել Քամիշլիում (երկու հայ հոգեւորականների սպանության մասին է խոսքը, թեեւ Էրդողանը դա չի նշել,— Ա.Մ.)։ Մանբիջում նույնպես մնացել են ահաբեկիչներ, մասնավորապես, մենք նրանց տեսնում ենք Թել Աբյադում։ Ո՛չ ԱՄՆ—ն, ո՛չ էլ ՌԴ—ն չկարողացան նրանց դուրս հանել պայմանավորված ժամանակահատվածում։ Մենք դա կքննարկենք Վաշինգտոնում։ Դրանից հետո մենք հնարավորություն կունենանք քննարկել Մոսկվայում»։
Կարեւոր է, որ այս ընթացքում ավելի եռանդուն դարձան հայ—վրացական հանդիպումները, փոխադարձ այցերը, Հայաստան այցելեցին Վրաստանի վարչապետն ու բարձրաստիճան շատ պաշտոնյաներ, նախագահների մակարդակով հանդիպում եղավ, ապա ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը հանդիպեց իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Վրաստանի համագործակցության հարցեր, տարածաշրջանում անվտանգային իրավիճակի եւ մարտահրավերների վերաբերյալ խնդիրներ։ Կարեւորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ համագործակցության զարգացումը, պայմանավորվածություն են ձեռք բերել պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու եւ մի շարք նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ։
Հուսանք, որ մեր հարեւան երկրում եւս կհամոզվեն, որ թուրք—ադրբեջանական դաշինքի հետ կապը միշտ էլ անվստահելի է, անսպասելի վտանգներ է պարունակում, ինչը Թուրքիան ցուցադրեց նաեւ թուրք—ամերիկյան եւ թուրք—ռուսական բանակցություններում։
ԵՄ—ն հայտնել էր Անկարային պատժելու իր ցանկության մասին, եւ Թուրքիայի նախագահը, իր բնույթի համաձայն, հայտարարել է, որ իր երկիրը կարող է դադարեցնել ԵՄ—ին անդամակցության շուրջ բանակցությունները, եթե եվրոպական կողմը շարունակի ձգձգել դրանց ընթացքն ու էլի սպառնալ Թուրքիային ինչպես Սիրիայի, այնպես էլ Կիպրոսում ստեղծված իրավիճակի պատճառով։ Վերջին ամիսներին սրվել են նաեւ թուրք—հունական հարաբերությունները, ինչը ժամանակին տարաձայնություններ էր առաջ բերել ՆԱՏՕ—ում։
Հետեւենք այս ընթացքին, թուրք—ամերիկյան բանակցությունները առավել ընկալելի կդառնան, երբ կավարտվի նաեւ թուրք—ռուսականը։ Եվ ինչպես մասնակից, այնպես էլ երրորդ կողմերի համար հստակ կլինեն իրենց անելիքները։ Եվ Հայաստանը պետք է պատրաստ լինի բոլոր հնարավոր տարբերակներին։

14-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO