Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Քիմիան էլ անհրաժեշտություն չէ՞

«Մեռնող» մասնագիտությունների «վերակենդանացման» ուղղությունները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մի շարք մասնագիտություններ աստիճանաբար մոռացության են մատնվում։ Տեղական աշխատաշուկայում դրանց պահանջարկը պակասում է կամ էլ չկա։ Հետեւաբար, մասնագիտական աշխատանքի տեսլականով բուհերում մասնագիտություն ընտրող դիմորդներն այդ ուղղությունները շրջանցում են։
«Դա շատ վատ հետեւանք կարող է ունենալ. մասնագիտությունը կորցնելով՝ ապագայում կորցնում ենք դասախոսներին։ Եվ 10 տարի հետո, եթե տվյալ մասնագիտությունն ակտուալ, անհրաժեշտ լինի, հնարավոր է՝ համապատասխան մասնագետներ չունենանք»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության կազմակերպման եւ վերահսկողության բաժնի պետ Սասունիկ Մելիքյանը՝ ավելացնելով, որ մասնագիտություններ կան, որոնք «փակման» են գնում։ Ասում է՝ պահանջարկը բավականին պակասել է քիմիայի գծով։ Նախկինում մեր երկիրը քիմիական լուրջ արդյունաբերություն է ունեցել, բայց այսօր այդ ուղղությամբ չեն հետաքրքրվում։
«Օրինակ, Երեւանի պետական համալսարանում քիմիայի ֆակուլտետ այլեւս չկա։ Այն իր տեղն աստիճանաբար զիջեց դեղագործությանը։ Այն արտադրությունը, որը Խորհրդային Հայաստանում եղել է, հիմա գրեթե չկա, այդ բնագավառում աշխատող գիտահետազոտական ինստիտուտները դարձյալ չկան։ Հիմա ի՞նչ է՝ քիմիան էլ անհրաժեշտություն չէ՞»,– հարց բարձրացրեց կրթության փորձագետ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը։
Նրա խոսքերով՝ մասնագիտական կողմնորոշումը պետք է սկսել դպրոցական տարիքից։ Մարդիկ պետք է իմանան այդ մասնագիտությունների կարեւորությունը, նաեւ պատկերացում կազմեն, թե հետո որտեղ պետք է աշխատանք գտնեն։ «Մասնագիտական կողմնորոշումը շատ կարեւոր է։ Բացի այդ, կարեւոր է այդ մասնագիտությունների արդիականացումը, որովհետեւ պետք է հասկանալ նաեւ այդ մասնագիտությունները չընտրողներին՝ դրանք արդիական չեն։ Պետք է ծրագրերը համապատասխան փոփոխությունների ենթարկվեն»,–նկատեց փորձագետը՝ ավելացնելով, որ խնդիրը միանշանակ պայմանավորված է աշխատաշուկայում համապատասխան աշխատատեղերի բացակայությամբ, Հայաստանում տվյալ ուղղության վերացմամբ։ Նա ընդգծում է, որ ծրագրերը պետք է այնպես վերափոխել, որ դրանք առնչվեն երկրի տնտեսությանն ու հասարակական կյանքին։
Սասունիկ Մելիքյանն էլ տեղեկացրեց, որ պետական քաղաքականությամբ փորձում են մոռացության վտանգի առաջ կանգնած մասնագիտությունների գրավչությունը մեծացնել՝    դիմորդների դիմելիությունն ապահովելու համար։ Օրինակ, անվճար տեղեր են տրամադրում։

Կյանքի արագ զարգացումը պետք է նկատելի լինի կրթության վրա

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է, որ մասնագիտացումները պետք է ամեն տարի վերանայել ըստ պահանջարկի. «Կյանքն այնքան արագ է զարգանում, որ նոր մասնագիտություններ ու մասնագիտացումներ են ստեղծվում»։ Նա դրսի օրինակն է բերում՝ բուհ են ընդունվում այս կամ այն մասնագիտությամբ, բայց ավարտելուց հետո ճկունորեն կարողանում են փոխել մասնագիտությունը։ Ուսանողը պարտադիր ուսումնասիրման եւ կամընտրական առարկաների ցանկ ունի։ Եվ նա ինքն է որոշում՝ ինչ մասնագիտություն «վերցնել»։
«Մեզ մոտ այդ ճկունությունը դեռեւս չկա։ Մասնագիտություն ես ընտրում ու ստիպված չորս տարի, հետո նաեւ երկու տարի դա ուսումնասիրում»,– նկատում է մեր զրուցակիցն ու ավելացնում, որ ժամանակները փոխվել են։ Ըստ նրա՝ բուհական համակարգը հնարավորինս պետք է ճկուն լինի եւ համապատասխանի աշխատաշուկայի պահանջներին։

14-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO