Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Հայ բժշկագիտության նորագույն նվաճումը

Բարեհաջող է ընթացել նաեւ լյարդի երկրորդ փոխպատվաստումը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Այս տարեսկզբից, երբ հայտնի դարձավ, որ հայաստանյան առողջապահության համակարգում քայլեր են ձեռնարկվում՝ զարգացնելու տրանսպլանտոլոգիայի ոլորտը, հանրության շրջանում թերահավատություն կար, թե, արդյոք, մեր մասնագիտական ներուժը կկարողանա՞ հայ բժշկագիտության զարգացմանը նման թափ հաղորդել։ Բազմիցս լսել ենք եւ միջազգային մամուլից տեղեկացել, որ համաշխարհային բժշկությանը վաղուց հասանելի է կյանք փրկող այս վիրաբուժական միջամտության մեթոդը՝ լինելով միաժամանակ պահանջված, բայց եւ թանկ ծառայություն։
Բնականաբար, տարիներ առաջ միայն երազանքով կխոսեինք Հայաստանում փոխպատվաստում իրականացնելու հնարավորությունների մասին, քանի որ նախկինում, ինչպես եւ այսօր, հազվադեպ, բայց հայ բժիշկներին հաջողվում էր միայն երիկամի փոխպատվաստում իրականացնել, այն էլ միայն նեղ մասնագիտացված «Արաբկիր» բժշկական կենտրոնում։ Այն, որ կարելի է դոնորից, օրինակ, լյարդի փոխպատվաստում անել եւ այն էլ՝ Հայաստանում, քչերը կկարողանային իրատեսական համարել, քանի որ առողջապահական մի շարք ծառայությունների առումով հայ քաղաքացիները դեռեւս շարունակում են միջազգային երկրների փորձին վստահել, եւ քիչ չեն դեպքերը, երբ բուժման կամ հետազոտման նպատակով շատ քաղաքացիներ դեռեւս նախընտրում են այլ երկիր մեկնել։
Հայ բժշկագիտության վերջին նվաճումը, թերեւս, կարելի է համարել տարեսկզբից իրականացված լյարդի առաջին փոխպատվաստումը։ Առայժմ արտասահմանյան գործընկերների ուղեկցությամբ, բայց հայ մասնագետների մասնակցությամբ Հայաստանում հաջողությամբ իրականացվեց նաեւ լյարդի երկրորդ փոխպատվաստումը։ Սա խոսում է այն մասին, որ մեր երկրի ոչ միայն մասնագիտական ներուժն է հնարավոր դարձնում այս բարդ ու ծանրագույն վիրահատությունն արդյունավետ իրականացնելու, այլեւ տեխնոլոգիական եւ սարքավորումների հագեցվածությունը։ Համաշխարհային վիճակագրության համաձայն՝ տարեկան լյարդի փոխպատվաստման կարիք է ունենում յուրաքանչյուր 1 մլն—ից 20 մարդ։ Եթե Հայաստանի բնակչությունը շուրջ 3 մլն հաշվենք, ապա տարեկան ռեցիպիենտների թիվը պետք է մոտ 60 կազմի՝ հաշվի առնելով, որ ոչ բոլոր դեպքերում է հիվանդին ցուցվում տվյալ վիրահատությունը։
Աշխարհում բազմաթիվ մահեր են արձանագրվում լյարդի տարբեր հիվանդությունների պատճառով, իսկ այդ կենսական օրգանի փոխպատվաստումը լյարդի բազմազան հիվանդությունների, սուր լյարդային անբավարարության, հեպատիտների, ցիռոզի, ռեզեկցիայի ոչ ենթակա չարորակ առաջնային եւ երկրորդային ուռուցքների ամենաարդյունավետ բուժման մեթոդն է։ Ըստ Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանի՝ ՀՀ—ում 40—50 հազար հեպատիտ B—ով եւ մոտ 70 հազար հեպատիտ C—ով վարակված հիվանդ կա։ Ուստի հնարավոր է բժշկի համապատասխան ցուցումով հնարավորինս կրճատել լյարդի տարբեր հիվանդություններով պայմանավորված մահերի թիվը։
Նշենք, որ առղջապահության նախարարության տվյալների համաձայն՝ Հայաստանում երկու բուժկենտրոն մոտեցել են լյարդի փոխպատվաստման իրականացման նախադրյալներին։ Ի դեպ, լյարդի առաջին փոխպատվաստումը կատարվել է մեծահասակի, «Աստղիկ» ԲԿ—ում՝ ռուսաստանցի գործընկերների մասնակցությամբ։ Երկրորդ փոխպատվաստումը իրականացվել է վերջերս «Արաբկիր» ԲԿ—ում՝ բելոռուս գործընկերների օգնությամբ։ Փոխպատվաստումը կատարվել է երեխային՝ կենդանի դոնորից։
«Արաբկիր» ԲԿ—ից տեղեկացանք, որ փոխպատվաստված երեխայի առողջական վիճակը բավարար է եւ համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին։ Նշենք, որ երեխան կենտրոն է ընդունվել այս տարվա օգոստոսին՝ լյարդի ֆունկցիաների խաթարման ախտանշանով, առողջական վատ վիճակում, եւ անմիջապես անցել է հետազոտություն, որի արդյունքները ցույց են տվել, որ հայտնաբերված փոփոխությունները տիպիկ են եղել ՄԻԱՎ—ին։ Հնարավոր վիրուսի վարկածը իսկույն հայտնաբերվել է, եւ ամեն ինչ արվել է երեխայի կյանքը փրկելու համար։ Այս պահին երեխան հետվիրահատական բուժման պրոցեսում է եւ ոչ միայն բուժկենտրոնի, այլեւ ՀՀ ԱՆ վերահսկողության ներքո։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար, կարողանում է արդեն ինքնուրույն տեղաշարժվել, սնվել։
Ինչ վերաբերում է լյարդի փոխպատվաստման մատչելիությանը եւ, առհասարակ, տրանսպլանտացիայի ծառայության արժեքին, ապա աշխարհի զարգացած երկրների համեմատ՝ Հայաստանում գները տասնապատիկ էժան են։ Քննարկման փուլում է պետության կողմից համաֆինանսավորման հնարավորությունը, սակայն նշենք, որ ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ վիրահատությունները կատարվել են բացառապես անվճար։
Միով բանիվ, պիտի հուսալ, որ փոխպատվաստման ցուցում ունեցող ռեցիպիենտներն արդեն ստիպված չեն լինի այլ երկրում ստանալ նման վիրաբուժական ծառայություն, քանի որ հայ մասնագետները կարողանում են փոխպատվաստման բարձր որակ ապահովել նաեւ Հայաստանում։

14-11-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO