Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը

Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվելու է Հայաստանի եւ Վրաստանի պատանիների մասնակցությամբ միջազգային մրցաշար, որը, ինչպես «ՀՀ»—ին հայտնեց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Սեդրակյանը, կոչված է նպաստելու մարզաձեւի տարածմանն ու քարոզչությանը մեր երկրում։ Այլ մանրամասներին է նվիրված մեր հարցազրույցը։
—Ի՞նչ ձեւաչափով է անցկացվելու մրցաշարը։
—Պայքարի են բռնվելու կրտսեր եւ ավագ տարիքի պատանիներն ու աղջիկները, որոնք ծնվել են 2003—05 եւ 2006—08 թվականներին։ Ընդ որում՝ ներկայացված են լինելու սուսերամարտի բոլոր երեք ձեւերը՝ խոցասուսեր, ճկասուսեր եւ թրասուսեր։ Վերջինով մրցելու են միայն տղաները։ Մասնակցելու են հանրապետության տարբեր մարզադպրոցների եւ այլ մարզական հաստատությունների սաները, որոնց հետ մրցակցելու են Թբիլիսիի, Բաթումի եւ Քութայիսի պատանի սուսերամարտիկները։ Ընդհանուր առմամբ, ակնկալում ենք 100—110 մարզիկ—մարզուհու մասնակցություն։
—Ինչի՞ն է միտված մրցաշարը։
—Նպատակն է ավելի ճանաչելի դարձնել մեր մարզաձեւը եւ, ներգրավելով նոր պարապողների, լրացուցիչ խթան հաղորդել նրա զարգացմանը։
—Այսօր ի՞նչ վիճակում է սուսերամարտը Հայաստանում։
—Նախ՝ կարեւոր է հիշեցնել, որ անցյալ տարի մեր ֆեդերացիայի նախագահի եւ աշխատակազմի ջանքերով Երեւանում հաջողությամբ անցկացրեցինք Եվրոպայի մինչեւ 23 տարեկան մարզիկների առաջնությունը։ Իրականում սուսերամարտը հետզհետե ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում Հայաստանում։ Շատերն են հետաքրքրվում, թե որտեղ եւ ինչպես կարող են ներգրավվել մարզումներին։ Աշխուժությունը մեծ է հատկապես այս տարի։
—Իսկ կա՞ Հայաստանում սուսերամարտով զբաղվողների եւ մարզաձեւի տարածման վերաբերյալ վիճակագրություն։
—Հստակ թիվ չկա, քանզի մարզվողների քանակն անընդհատ փոխվում է։ Այդ թիվը տատանվում է 500—700—ի սահմաններում։ Ընդ որում, Հայաստանի առաջնություններում 100—150 մասնակից ենք ունենում։ Հասկանալի է, որ դրանք առավել պատրաստվածներն են։ Մարզաձեւի տարածման հիմնական կենտրոններն են Երեւանը, Վանաձորը, Գյումրին եւ մի քանի այլ բնակավայրեր։ Հատկանշական է, որ սուսերամարտի խմբեր գործում են ոչ միայն մարզադպրոցներում, այլեւ հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Օրինակ, արդեն շուրջ երկու տարի սուսերամարտը ներգրավված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Երեւանում մասնագիտացված մարզադպրոցներ են Նորագավթինը եւ Ալբերտ Գրիգորյանի անունը կրող մարզօջախը՝ Արաբկիր համայնքում։
—Ինչո՞վ է պայմանավորված սուսերամարտի նկատմամբ մեզանում աճող հետաքրքրությունը, որի մասին նշեցիք։
—Մեծ խթան դարձավ Երեւանում անցյալ տարի կազմակերպված աշխարհամասի առաջնությունը, որը նպաստեց, որպեսզի մամուլն ու հեռուստատեսությունն ավելի շատ անդրադառնան եւ ներկայացնեն մեր մարզաձեւը։ Մարդկանց հրապուրում է սուսերամարտի գրավչությունը, էլիտար մարզաձեւ լինելը եւ այլն։
—Մեր առաջատար մարզիկներին առնչվող ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում։
—Այս տարին մոտենում է ավարտին, իսկ 2020 թվականին ունենք օլիմպիական վարկանիշային մրցաշարեր, որոնց նախատեսել ենք գործուղել նաեւ մեր առաջատար մի քանի մարզիկներին։ Այդ մրցումներին պատրաստվում են խոցասուսերակիրներ Էդուարդ Հովիկյանը եւ Էմմա Պողոսովան։ Վերջինս, ինչպես գիտեք, 2017 թվականին 8—րդ տեղն էր գրավել աշխարհի երիտասարդական առաջնությունում, որն անկախության շրջանում մեր լավագույն ցուցանիշն է։ Մինչ այդ նրանք մասնակցելու են միջազգային այլ մրցումների։ Սպասելիքներ ունենք եւ հուսով ենք, որ դրանք կարդարանան։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

16-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO