Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հորդորակ

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Օտար բառեր մենք հաճախ գործածում ենք սովորության ուժով՝ երբեմն նույնիսկ չիմանալով, որ դրանց հայերեն համարժեքներն ստեղծել ենք վաղուց։ Այդ բառերի մեծ մասը բառարաններում արձանագրված է, կիրառվում է։
Օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկն ենք ներկայացնում.
1. արենդա–վարձակալություն
2. բարիեր–1. պատնեշ, արգելափակոց, 2. փխբ. խոչընդոտ
3. դիսկոմֆորտ–անհարմարություն, անհարմարավետություն
4. էմոցիոնալ–հուզական, զգացմունքային
5. էնտուզիազմ–խանդավառություն, ոգեւորություն
6. իմպուլս–ազդակ, խթան
7. ինգրեդիենտ–բաղադրամաս, բաղադրիչ
8. ինտերվալ–ժամանակամիջոց
9. պանորամա–համայնապատկեր
10. լեքսիկոն–բառապաշար
11. մոդեռնիզացիա–արդիականացում
12. նոթիֆիքեյշն–ծանուցում
13. շեդեւր–գլուխգործոց
14. պեսիմիստ–հոռետես
15. պրեսսինգ–ճնշում
16. պրետենզիա–1. պահանջ, հայց, 2. հավակնություն, նկրտում, 3. բողոք
17. պրինցիպ–սկզբունք
18. պրոգրես–առաջընթաց, առաջխաղացում
19. ռեգրես–հետընթաց, նահանջ
20. ռեպերտուար–խաղացանկ, երգացանկ
21. ռեֆորմատոր–բարեփոխիչ
22. սերտիֆիկատ–հավաստագիր, վկայագիր
23. ստաբիլ–կայուն, հաստատուն
24. սֆերա–ոլորտ, բնագավառ
25. վարիանտ–տարբերակ
26. տրանզիտ–տարանցիկ
27. տրանսկրիպցիա–տառադարձում
28. օպտիմիստ–լավատես
29. ֆլակոն–սրվակ
30. ֆունդամենտալ–հիմնարար
Լեզվի կոմիտե

16-11-2019





06-12-2019
«Բանակցություննե՞ր», թե՞ «կոնսուլտացիաներ»
Որքանով են իրատեսական ԵԱՀԿ գործող նախագահի կանխատեսումները

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




06-12-2019
Մարդը՝ որպես Աստծու շնորհած պարգեւ
Տիգրան Մանսուրյանը մարդկային այն աստղաբույլի մեջ է, որի ...


06-12-2019
Դատարանի որոշումը պետք է լինի վստահության հիմք
Միայն այս դեպքում դատական ճյուղը կկարողանա իրացնել իր ...


06-12-2019
Քաղաքացին ահազանգում է
Աբովյան քաղաքում կանաչապատ տարածք է ոչնչացվում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




06-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

…ՀՀԳ—ում աշխատանքի ընդունվելուցս մոտ ...


06-12-2019
Ինչո՞վ կարեւորվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում նախօրեին տեղի ունեցավ ...


06-12-2019
Ներմուծողներն էլ կդառնան պետական պահուստի ձեւավորման մասնակից
Խոսքը ավտոբենզին, դիզվառելիք, ցորեն, շաքարավազ ներկրողների մասին է

Արմենուհի ...



06-12-2019
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրում
Կարծիքներն ու կանխատեսումներն առայժմ ...

06-12-2019
ՏՏ ոլորտում աճը կկազմի 30 տոկոս
ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ավելի ...

06-12-2019
Իրան-4+1-ը դատապարտվա՞ծ է
Ֆրանսիայի ԱԳ նախարարը Իրանին սպառնացել է ...

06-12-2019
Հայ շախմատիստներն առաջատար են Եվրոպայի առաջնությունում
Նախատոնական օրերին շախմատային կյանքն ավանդաբար ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO