Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ՍՈՑԻՈՒՄ


Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը

Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ու անփութության հետեւանք

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Դպրոցների ու մանկապարտեզների բուֆետներն ու ճաշարանները խոշորացույցի տակ են։ Այս տարի Արտաշատում արձանագրված թունավորման դեպքից հետո ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կրկնակի շրջայց է սկսել եւ առանձնացրել այն դպրոցներն ու մանկապարտեզները, որտեղ նախորդ այցերի ժամանակ խախտումներ ու խնդիրներ են հայտնաբերվել։
«ՀՀ»—ի հետ զրույցում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը ընդգծեց, որ փորձում են հասկանալ՝ ի՞նչ խնդիրներ են առկա, դրանցից որոնք են չիմացության, անփութության ու անտեսման հետեւանք։
Այսպես, ՍԱՏՄ ներկայացուցիչները Արտաշատի բոլոր դպրոցներում եղել են։ Դրանցից մեկը բուֆետ չի ունեցել, իսկ մյուս բոլորում հայտնաբերվել են տարատեսակ խախտումներ՝ ժամկետանց, չթույլատրված սնունդ եւ այլն։ Արարատի մարզում էլ ստուգումները շարունակվում են։ Հիշեցնենք, որ Մասիսի թիվ 1 մանկապարտեզում վերջերս հայտնաբերվել էր «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ «ԽԱՔ» ՍՊԸ արտադրության 6 տուփ 200 գ թթվասեր՝ մատակարարված «Ռուզ Մարտի» ՍՊԸ—ի կողմից։ Այս կապակցությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազություն։ Ստուգում է սկսվել «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր մատակարարած «Ռուզ Մարտի» ընկերությունում։ Մանկապարտեզում էլ վերահսկողությունը շարունակվում է, կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ։ Անուշ Հարությունյանն ասում է, որ այդօրինակ արտառոց դեպքերին առանձին են անդրադառնում։
Նա բարձրաձայնում է, որ շարունակելու են մեծ ուշադրություն դարձնել սանիտարահիգիենիկ նորմերին. «Այդ մասով երկու՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառ կա։ Այսպես, ճաշարանը շատ լավն է, վերանորոգված է, բոլոր սարքավորումները կան, բայց հիգիենիկ վիճակը նորմալ չէ։ Եվ օբյեկտիվ պատճառը՝ խոհանոցները չեն կարողանում վերանորոգել, ու դա արդեն մարզպետարանի, համայնքապետարանի խնդիրն է։ Դպրոցն ու մանկապարտեզը վերանորոգումն ինքնուրույն իրականացնել չեն կարող։ Բայց մյուս կողմից էլ երեխաներին չեն կարող սննդից զրկել։ Այսպիսի դեպքերում խնդրի համակարգային լուծման անհրաժեշտություն է առաջանում, եւ մենք, բնականաբար, դրան անդրադառնում ենք, փորձում ենք ապահովել առավելագույն պայմաններ գոնե մաքրման, ախտահանման առումով, որպեսզի երեխաները խնդրի առաջ չկանգնեն»։
Բայց, օրինակ, Արտաշատում նույնիսկ բուֆետ են փակել։ Վերանորոգման համակարգային խնդիր է եղել, սակայն այդպիսի պայմաններում մթերք վաճառելը պարզապես անթույլատրելի է եղել։ Հարությունյանը նկատում է, որ որպես տեսչական մարմին, իրենց խնդիրը չէ՝ երեխան սնվելու՞ է, թե՞ ոչ։ Ասում է՝ այդ խնդիրն այլ մարմինները պետք է լուծեն. «Մեր խնդիրը հետեւյալն է՝ սնվելու դեպքում երեխան անվտանգ ու որակյալ սնունդ ստանա»։
Այս ամենից զատ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նշեց, որ սննդի շղթայում գործունեություն ծավալող ցանկացած տնտեսավարող սուբյեկտի աշխատակից, ինչպես նաեւ մանկապարտեզներում ու դպրոցներում սննդի հետ առնչվողները պետք է ունենան սանիտարական գրքույկներ։ Այդ գրքույկները վերանայվում են վեց ամիսը մեկ անգամ։ «Համապատասխան աշխատակիցները վեց ամիսը մեկ պետք է բժշկական ստուգում անցնեն։ Եվ բժիշկը գրքույկում պետք է անհրաժեշտ գրառում կատարի։ Մենք ստուգում ենք ոչ միայն գրքույկը, այլեւ դրանում արված մասնագետի համապատասխան գրառման առկայությունը, որովհետեւ գրքույկը կարող է լինել, բայց գրառումը՝ ոչ, կամ էլ՝ վաղուցվա»,– ասաց Անուշ Հարությունյանը՝ ավելացնելով, որ կոնկրետ Արարատի մարզի մանկապարտեզներում եւ դպրոցներում իրականացված ստուգումների ժամանակ այդօրինակ խախտում չեն հայտնաբերել։
Երեւանում առայժմ երեք դպրոցում է ստուգում իրականացվում։ Բայց այս տարվա ընթացքում եւս 10 կամ 15 դպրոցում՝ որքան կհասցնեն, ստուգում իրականացնելու են։ Հարությունյանը հավատացնում է, որ ստուգումները շարունակվելու են. «Այնպես որ, եւ մայրաքաղաքի, եւ մարզերի բոլոր դպրոցները պետք է այցելենք։ Հիմա առաջնահերթության կարգով ընտրվում են համայնքային պատկանելության հաստատությունները եւ նրանք, որտեղ նախորդ ստուգումների ժամանակ խնդիրներ են հայտնաբերվել՝ հասկանալու համար, թե ինչ է արվել»։
Ծնողներից, ՍԱՏՄ ներկայացուցչի խոսքերով, ամբողջ տարվա ընթացքում 2 բողոք են ստացել՝ թեժ գծով։ Նրանցից մեկը, օրինակ, նկարել էր ուտելիքն ու հարցադրում արել՝ «այս կերակուրը դուք կուտե՞ք»։ Մեր զրուցակիցն էլ արձանագրում է՝ կերակուրը կարող է լինել անհրապույր, բայց միաժամանակ՝ անվտանգ եւ օգտակար։
Ծնողներից այդօրինակ բողոքներ են լինում։ Բայց դժգոհություններ՝ հիմնված տեխնիկական կանոնակարգին չհամապատասխանելու մասով, ՍԱՏՄ—ում չեն ստացել։

16-11-2019





15-07-2020
Գուրջիեւը... վերադառնում է Գյումրի
Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ կվերականգնվի մեծ մտածողի միջավայրը նրա ...


15-07-2020
Ամառային առաջին զորակոչը Քաշաթաղում
Ծնողի համար որդուն բանակ ճանապարհելն առանձնակի հպարտություն է



15-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515 նոր դեպք․ ապաքինվել է 619, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 15-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


15-07-2020
Մենք՝ ծնողներս, ընտրության հնարավորություն չունենք
«Իր տանը բարի վերակացու լինող, որ որդիներ ունենայ հնազանդութեան ...


15-07-2020
ՄՕԿ-ը օլիմպիական չեմպիոն է հռչակել միանգամից երկու մարզիկի
Միջազգային օլիմպիական կոմիտեն կայացրել է աննախադեպ որոշում՝ հետին թվով ...


15-07-2020
Երեւանյան ավանդականը չեղարկվել է
Ավանդական դարձած երեւանյան մարաթոնի կազմակերպիչները հայտարարել են այս տարի ...


15-07-2020
Հիշարժան փաստեր
–Ամեն տարի Երուսաղեմ է ուղարկվում Աստծուն հասցեագրված մոտ 1000 ...



15-07-2020
Ձկներն «անհաջող թռիչքի» մեջ են
Վեդիի ջրամբարի ջրընդունիչ կայանների ...

15-07-2020
Անտոն Չեխովը՝ հայերի մասին
Ռուս գրողը հիանում էր հայ ...

15-07-2020
Օրվա զարկերակ
–1983 թ. հուլիսի 15-ին Հայաստանի ազատագրության հայ ...

15-07-2020
Ճապոնացիների օլիմպիական նոր առաջարկը
Ճապոնիայի իշխանությունները քննարկում են հաջորդ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO