Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ԶԱՆԱԶԱՆ


ՀՖՖ նախագահն ու գործկոմը դադարեցրեցին իրենց լիազորությունները

Նախորդ նախագահի ընտրությունից 1 տարի եւ 2 ամիս անց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է ունենալ նոր ղեկավար։ Դա հայտնի դարձավ ֆեդերացիայի՝ երեկ տեղի ունեցած գործկոմի նիստից հետո, որի ավարտին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց իր լիազորությունները վայր դնելու մասին։ Միաժամանակ գործառույթները դադարեցնում է նաեւ ֆեդերացիայի գործկոմը։ Կազմակերպության ղեկավար կազմի նոր ընտրությունները նախատեսված են դեկտեմբերի 23—ին։
Լրագրողների հետ շփումը Արթուր Վանեցյանը սկսեց այն տեղեկությունից, որ գումարված նիստին գործկոմի 17 անդամներից չի մասնակցել միայն Խաչատուր Ադումյանը։ Նա չթաքցրեց, որ ֆեդերացիայի ղեկավարության հեռանալուն նպաստել է «Եվրո—2020»—ի ընտրական մրցաշարի վերջին խաղում Իտալիայի թիմից Հայաստանի ազգային հավաքականի կրած 1։9 հաշվով պարտությունը, որի համար պետք էր ստանձնել պատասխանատվություն։ «Քննարկման արդյունքում ես՝ որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործկոմի անդամներին առաջարկեցի ընդունել իմ հրաժարականը»,–հայտարարեց Ա. Վանեցյանը։
Իր հերթին, գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ հայկական ֆուտբոլի ընդհանուր վիճակի վերաբերյալ քննարկման արդյունքում Արթուր Վանեցյանը սեփական որոշմամբ վճռել է հրաժարական տալ, եւ դրա պատճառները զուտ ֆուտբոլային են։ «Եկել ենք եզրակացության, որ ֆեդերացիայում եւ ընդհանրապես հայկական ֆուտբոլում պետք է սկսել առողջացման գործընթաց։ Որոշվել է այս տարվա դեկտեմբերի 23—ին հրավիրել ժողով, որում ընտրվելու են ՀՖՖ նախագահ եւ նոր գործկոմ։ Մինչ այդ սպասվում է շատ կարեւոր աշխատանք. հայտնի է, որ ժողովում ներկայացված հասարակական կազմակերպությունների մի մասը ֆուտբոլի հետ առանձնապես կապ չունի, մյուս մասն ունի կասկածելի կապեր։ Պետք է տեղի ունենա մաքրման գործընթաց եւ ապահովենք հայկական ֆուտբոլի առողջացում եւ արդարություն»,–նշեց նա։
Ռ. Ռուբինյանի խոսքերով՝ ՀՖՖ նոր նախագահին եւ գործկոմը պետք է ընտրի ֆուտբոլային հանրությունը եւ համընդհանուր վստահություն վայելող ժողովը։ Ա. Վանեցյանն էլ մանրամասնեց, որ առաջիկա մեկ ամսում Արմեն Մելիքբեկյանը, շարունակելով պաշտոնավարել ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի կարգավիճակով, պարզելու է կեղծ եւ որեւէ գործունեություն չծավալող հ/կ—ները, որոնք ժողովում ընդգրկված են թվաքանակ ապահովելու նպատակով։ Նա հիշեցրեց, որ դեռ անցյալ տարի հայտարարել էր, թե երկար ժամանակով չի եկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, քանզի ունի այլ առաքելություն։ «Մեր նպատակն էր հայկական ֆուտբոլում ստեղծել մի միջավայր, որում հնարավոր կլինի անցկացնել ընտրություններ եւ ընտրել ֆեդերացիայի այնպիսի ղեկավար կազմ, որը կզբաղվի հայրենի ֆուտբոլի առողջացմամբ։ Այսօրվա գործընթացը մեր այդ հայտարարությունների տրամաբանական ավարտն է։ Այն չունի քաղաքական դրդապատճառներ։ Պարզապես, ինչ—որ մեկը պետք է ստանձներ Իտալիայի հավաքականից կրած նման պարտության պատասխանատվությունը։ Ես հանդես եկա հայտարարությամբ, որն արժանացավ գործկոմի իմ գործընկերների հավանությանը, եւ գործկոմն էլ, իր հերթին, որոշեց դադարեցնել լիազորությունները»,— նշեց ՀՖՖ արդեն նախկին նախագահը։
Միաժամանակ, Ա. Վանեցյանը հայտարարեց, որ իրենք չեն թերացել որեւէ հարցում, կատարել են ենթակառուցվածքների զարգացմանը միտված շատ մեծ աշխատանք (միայն այս տարի մարզերում կառուցվել է 51 փոքր խաղադաշտ), ներդրել են մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման նոր ծրագիր, որը, անկախ ֆուտբոլը ղեկավարող անձերից, շարունակվելու է, եւ առաջիկա չորս տարում տարբեր մարզերում կառուցվելու է եւս 500 խաղադաշտ։ «Այսինքն՝ խոսքը գնում է ոչ թե թերացման, այլ բարոյական պատասխանատվության մասին է։ Այս մեկ տարում ես եւ գործկոմը կատարել ենք մեր առաքելությունը եւ փոխադարձ համաձայնությամբ հայտարարում ենք մեր հրաժարականի մասին։ Չեմ առաջադրվելու հաջորդ գործկոմի կազմում, առավել եւս՝ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում եւ գոնե այս փուլում ֆուտբոլի հետ որեւէ առնչություն չեմ ունենալու»,–հավաստիացրեց նա։
Ըստ Ա. Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլը հնարավորինս մաքրված է կոռուպցիայից։ Նրա խոսքերով՝ արդյունքը թեպետ 100 տոկոսանոց չէ, բայց առկա է շոշափելի դրական տեղաշարժ։ «Հայկական ֆուտբոլը, այո, ճիշտ ուղու վրա է, եւ այս որոշումը միտված է բացառապես մեր ֆուտբոլի առողջացմանը»,—նշեց նա։
Անդրադառնալով ֆեդերացիայի կոմիտեներից մեկի նախագահ Մեսրոպ Առաքելյանի այն հայտարարությանը, որ Հենրիխ Մխիթարյանին պետք է զրկել հավաքականի ավագի թեւկապից, Ա. Վանեցյանն այն որակեց անհեթեթ եւ նշեց, որ ՀՖՖ—ն ոչ միայն համաձայն չէ, այլեւ դատապարտում է այն։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

22-11-2019





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO