Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ՍՈՑԻՈՒՄ


Ադրբեջանից բռնագաղթածները կապահովվեն մշտական օթեւանով

Այս փուլում 112 ընտանիքի խնդիր կլուծվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած՝ բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթեւանով ապահովելու նպատակով կառավարությունը երեկվա նիստում համապատասխան որոշում է ընդունել։
Որոշման անհրաժեշտությունն այսպես է հիմնավորում կառավարությունը։ 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված բազմաթիվ փախստականների բնակարանային հարցերը դեռ մնում են չլուծված։ Մինչդեռ, ընդունելով «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական եւ սոցիալ—տնտեսական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը պարտավորություն է ստանձնել ապահովել բռնագաղթած եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակարանների հատկացումը։ Այդ անձանց խնդիրները լուծելու նպատակով կառավարության 1997թ. օգոստոսի 9—ի որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման եւ բնակելի տարածությունների հատկացման կարգը»։ Այդ որոշման համաձայն էլ բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառումն արվում է ըստ նրանց փաստացի բնակության վայրի՝ սոցիալական ծառայության տարածքային բաժիններում (ՍԾՏԲ), բնակարանի կարիք ունենալու վերաբերյալ փախստականների  ներկայացրած դիմումների հիմքով։ Ըստ ՍԾՏԲ—ների եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած ցուցակների, որոնք թարմացվել են 2019թ. մարտ—ապրիլին, ՀՀ—ում բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների թիվը 2589 է, որոնցից 1070—ը՝ Երեւանում, իսկ 1519—ը՝ մարզերում։
Բացի այս՝ կառավարությունը 2004թ. մայիսի 20—ի որոշմամբ հաստատել է Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովության առաջնահերթ ծրագիր։ Այդ նպատակով 2005թ. սկսած՝ պետբյուջեում նախատեսվել են համապատասխան գումարներ, որոնցով 1065 ընտանիք ստացել է բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 718—ը իրացրել են դրանք՝ ձեռք բերելով բնակարաններ Երեւանում եւ մարզերում։ 2009թ. հետո ծրագրի իրականացման համար պետբյուջեում գումարներ չեն նախատեսվել։
Ըստ 2013թ. արված հաշվառման տվյալների՝ վերոնշյալ առաջնահերթ ծրագրի շրջանակներում 895 ընտանիք, որոնցից 641—ը՝ Երեւանում եւ 254—ը՝ մարզերում, համարվում են առաջնահերթ կարիքավորներ։    Ծրագրի շահառուների թիվը ճշգրտելու նպատակով ծառայությունը այս տարի նախաձեռնել է ուսումնասիրություններ։
Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը՝ նպատակահարմար է Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովության խնդիրը լուծել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակներում, այլ այն տարանջատել ըստ առաջնահերթության եւ փուլերի՝ մշակելով առանձին համապատասխան ենթածրագրեր, որոնց լուծումն ավելի իրատեսական է։
Սա հիմք ընդունելով՝ 1988—1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար նախատեսվում է առաջին փուլում առաջնորդվել ըստ Երեւան քաղաքի վարչական շրջանների, ինչպես նաեւ ընդգրկել մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների զբաղեցրած կացարանները։
Մասնավորապես, առաջին փուլում մասնավոր սեփականություն համարվող կացարանների («Սեբաստիա» հյուրանոց, «Նաիրի» հյուրանոց, «Ինտերռիմինի» ՍՊԸ—ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան) ընդգրկումը պայմանավորված է վերջիններիս անօթեւանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով։ Հասկանալի է, որ այդ ժամանակավոր կացարանների սեփականատերերը եթե հանկարծ ազատման պահանջ ներկայացնեն, ապա այդ ընտանիքիները կհայտնվեն դժվարին վիճակում։ Նկատենք, սակայն, որ 2009  թվականից ցայսօր Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների սոցիալական խնդիրները լուծելու համար պետական բյուջեից տարեկան ֆինանսական միջոցներ են հատկացվում «Նաիրի» հյուրանոցին՝ ներկայումս դրամաշնորհի տեսքով։
Այսպիսով, նախատեսվում է լուծել 112 ընտանիքների 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրը. հաստատվել են բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգն ու պայմանները։ Այդ նպատակի համար կհատկացվի շուրջ 1,5 մլրդ դրամ։ Վկայագրերը կտրամադրվեն այդ ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով։ Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը կսահմանվի 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով այս որոշմանը, ամփոփեց. «Այս պարտավորությունը պետությունը ստանձնել է շատ վաղուց, եւ փաստացի 10-11 տարի որեւէ քայլ այս ուղղությամբ չի իրականացվել։ Սա առաջին քայլն է։ Ես նույնպես հանդիպել եմ այդ ընտանիքների ներկայացուցիչներին. նրանք բավական ծանր պայմաններում են ապրում։ Կարծում եմ՝ փուլ-փուլ այս բոլոր խնդիրները պետք է լուծենք, այսպես ասած, հին պարտքերը մենք պետք է անպայման մարենք»։

22-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO