Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.09.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Արմենպրես»-101

Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը թարգմանությունների բաժինն է։ Այն ստեղծվել է 1950 թ.՝ Հայկական ԽՍՀ կառավարության որոշմամբ։ Եվ դա հասկանալի էր, քանի որ գործակալության թողարկած նյութերի զգալի մասը ստացվում էր ռուսերենով՝ ՏԱՍՍ—ից։ Մինչ այդ, իհարկե, նյութերը թարգմանվում եւ թերթերին ու ռադիոյին տրվում էին հայերենով։ Բայց այդ բանն անում էին գործակալության այն ղեկավար աշխատակիցները, ովքեր տիրապետում էին ռուսերենին։ Երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը զուգահեռ անհրաժեշտ էր դառնում Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից, արտասահմանից ստացվող նյութերի օպերատիվ եւ որակյալ թարգմանությունը։
«Արմենպրեսի» թարգմանիչների առաջին սերնդի ներկայացուցիչներից արժե անպայման հիշատակել այդ օղակի առաջին ղեկավար Գեւորգ Մարտիրոսյանին, ով մասնագիտությամբ գերմաներենի ուսուցիչ էր, որոշ ժամանակ զբաղվել է մանկավարժությամբ, ապա աշխատել «Ավանգարդ» թերթում։ Նրա կողքին էին Սեդրակ Սեդրակյանը, Համլետ Գեւորգյանը, Վրույր Ասլանյանը, Լեւոն Մելիքսեթյանը, Անդրանիկ Քանքանյանը, Մուշեղ Նարյանը, Հակոբ Ստեփանյանը։ Այս հիանալի մասնագետներին է բաժին ընկել մեզանում թարգմանչաց դպրոց ստեղծելու պատիվը։ Եվ նրանք մի քանի տասնամյակ պատվով կրել են իրենց խաչը։ Իսկ այդ «խաչն» ամենեւին էլ թեթեւ չի եղել։ «Արմենպրեսի» թարգմանիչներն են հայ ընթերցողներին հասցրել պաշտոնական բոլոր իրադարձությունների վերաբերյալ նյութերը, երկրի ղեկավարների զեկուցումները, ճառերը, կուսակցության համագումարների եւ պլենումների, կառավարության ընդունած որոշումները, օրենսդիր մարմինների նստաշրջանների վերաբերյալ հաղորդագրությունները եւ այլ նյութեր։ Այս բաժնի աշխատակիցների աշխատանքը, հատկապես՝ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության համագումարների օրերին, կարելի է բնորոշել մեկ բառով՝ հերոսական։
Այն տարիներին երկրի ղեկավարների ճառերը բավականին ծավալուն էին, երբեմն անցնում էին հարյուր էջից։ Եվ այդ նյութերը թարգմանելու համար թարգմանիչները գիշերներն անցկացնում էին «Հայհեռագործում»։ Այո, նրանք մոտ երկու շաբաթ տուն չէին գնում։ Դա ես իմ անձնական փորձից գիտեմ։ Ես «Հայհեռագործում» աշխատանքի ընդունվեցի 1966 թ. հունվարի վերջերին, ընդունվեցի հենց թարգմանության բաժին՝ որպես խմբագիր։ Աշխատանքային առաջին իսկ օրը տեսա Անդրանիկ Քանքանյանին, ում ճանաչում էի դեռեւս Թբիլիսիից։ Այդ փորձառու թարգմանիչը ժամանակին աշխատել է Թիֆլիսում լույս տեսնող «Սովետական Վրաստան» (նախկին «Պրոլետար») թերթում, որտեղ մշակույթի բաժնի վարիչի եւ խմբագրի տեղակալի պաշտոն էր զբաղեցնում հայրս՝ գրող եւ հրապարակախոս Կորյուն Ազրոյանը։ Բացի այդ, Քանքանյանի երկու որդին էլ՝ Անուշավանը եւ Սուրենը, ավարտել էին այն դպրոցը, որտեղ սովորել եմ նաեւ ես։ Վերջինս ավագ եղբորս՝ Կառլենի համադասարանցին էր ու մտերիմ ընկերը։ Հենց առաջին օրվանից Քանքանյանը դարձավ իմ առաջին խորհրդատուն։
Այդ առնչությամբ ուզում եմ հիշեցնել մի պատմություն, որը ստալինյան բռնապետության տարիները բնութագրող վառ օրինակ է։ Անդրանիկ Քանքանյանն ու նրա կինը՝ Գոհար Սարգսյանը, ինչպես նշեցի, երկու զավակ ունեին, որոնք կրում էին տարբեր ազգանուններ։ Ավագը, որին տնեցիները Բուլիկ էին կոչում, կրում էր մոր ազգանունը՝ Սարգսյան, իսկ կրտսեր որդին Քանքանյան էր։ Այդ պատմությունը ինձ հայրս է պատմել, ով Քանքանյանի վաղեմի ընկերն էր։ Տիկին Գոհարը, որ հայոց լեզվի ուսուցչուհի էր, Փարիզում ապրող ազգական ուներ (կարծեմ՝ եղբայրն էր), ով դաշնակցականի համբավ ուներ։ Այն ժամանակ դա մեծ «հանցագործություն» էր, երբ ամեն օր տասնյակներով մարդիկ էին ձերբակալվում, Քանքանյան ամուսինները որոշում են երեխաներին «կիսել», այսինքն՝ նրանց տալ տարբեր ազգանուններ։ Նրանք մտածում էին, որ եթե ամուսիններից մեկին ձերբակալեն, ապա տղաներից միայն մեկին «կտանեն» իբրեւ «ժողովրդի թշնամու» զավակի։ Մյուսը կփրկվի։
Սակայն միայն դա չէր միամիտ ամուսինների «պաշտպանական» քայլը։ Ապրում էին Թիֆլիսի հայաշատ Ճուղուրեթի թաղամասում։ Պաշտոնապես նրանք ամուսնալուծված էին։ Տունը կիսվել էր։ Աշխատանքի գնում էին տարբեր ճանապարհներով, ինչ—որ մի կետում հանդիպում էին եւ ճանապարհը շարունակում միասին։ Նույն ձեւով էլ  տուն էին վերադառնում։ Հարեւանները կարծես հավատում էին այդ «ներկայացման» ճշմարտացիությանը։ Հարազատ եղբայրներն այդպես մնացին Քանքանյան եւ Սարգսյան։ Հետագայում Անուշավանը դարձավ ճանաչված լրագրող եւ գրող՝ որպես կեղծանուն վերցնելով փարիզաբնակ ազգականի անունը՝ դարձավ Անուշավան Դեւկանց։ Սուրիկը, որ ճանաչված ֆիզիկոս էր, մնաց Քանքանյան։ Հետաքրքիր է, որ մայրը՝ Գոհարը, ով ամուսնուց երկար ապրեց, կյանքի վերջին տարիներն ապրում էր Սուրենի հետ։ Այս ընդմիջարկումն ունեցավ ողբերգական ավարտ։ Մայրը՝ Գոհար Սարգսյանը, եւ ստալինյան դժնդակ օրերին նրա «որդեգրած» տղան՝ Անուշավանը, մահացան նույն օրը։ Մի՞թե սա նախախնամություն չէր…
Շարունակելի
Լեւոն ԱԶՐՈՅԱՆ

05-12-2019





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO