Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.09.2020
ԱՅԼՔ...


Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից

Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քվեարկության կդնի կառավարության կողմից ներկայացված «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Բովանդակային առումով կառավարությունն առաջարկում է եւս երկու տարի՝ 2020 եւ 2021 թվականների համար օրենքով հատկացվող դոտացիաները բաշխել այն նույն տրամաբանությամբ, ինչպես բաշխել են 2017, 2018 եւ 2019 թթ.։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով, արդեն 2022 թ. եւ դրանից հետո հնարավոր կլինի օրենքը կիրառել ամբողջ ծավալով, որի արդյունքում մի կողմից՝ կունենան տրամադրվող դոտացիաների շեշտադրված վերաբաշխում դեպի հեռավոր, փոքր կամ սահմանամերձ համայնքներ, մյուս կողմից՝ դրան զուգահեռ չեն նվազեցվի այն համայնքներին հատկացվող գումարները, որտեղից պետք է կատարվի ֆինանսական հնարավորությունների վերաբաշխումը։ Այս փոփոխության արդյունքում փաստորեն չի վտանգվի ամբողջ ծավալով այդ համայնքների լիազորությունների կատարումը։ Կառավարության ներկայացուցիչն ընդգծեց, որ այս նախագիծը բյուջետային փաթեթի հետ կապ ունեցող օրենք է։
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն հիշեցրեց, որ 2016 թվականից հետո գործում է ֆինանսական համահարթեցման հաշվարկի նոր բանաձեւ։ Դրա մեջ ներառված են տարբեր գործոններ համայնքների ֆինանսական համահարթեցման գումարն ավելի արդար բաշխելու նպատակով։ «Եթե այդ բանաձեւն այսօր աշխատի, ապա կստացվի, որ մեծ համայնքների մեծամասնությունը կստանա ավելի քիչ գումար, քան 2016—ին էր ստանում։ Այս խնդրից խուսափելու համար նախարարությունը հաշվել է, որ եթե նոր բանաձեւով աշխատեն 2022—ից, ապա որեւէ համայնք 2016—ից պակաս գումար չի ստանա։ Դրա համար առաջարկվում է օրենքի ամբողջական կիրառումը սկսել 2022—ից»,–ասաց պատգամավորը։
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ օրենքը հետագայում կատարելագործելու նպատակով կարելի է ռազմավարական մի շարք քայլեր իրականացնել։ «Ներկայումս արդեն իսկ որոշակի ապակենտրոնացման քաղաքականություն իրականացվում է։ Գյումրիի, Վանաձորի մասով այն ավելի տեսանելի է։ Կարծում եմ՝ հաջորդ տարի ավելի տեսանելի հնարավորություններ կլինեն, բայց սրան զուգընթաց պետք է քննարկվեն այլ մեխանիզմներ եւս համայնքների կենսունակության բարձրացման տեսանկյունից։ Եթե բիզնեսը գրանցված է մարզում, ապա եկամտահարկը պետք է ուղղել այդ համայնքին, որտեղ մանկապարտեզ կամ հանրային նշանակության այլ բարիքներ կստեղծվեն»,–ասաց նա՝ նշելով, որ այդ գաղափարի արդյունավետությունը հուշում է մի շարք երկրների փորձը։ Տնտեսագիտական համայնքը նույնպես քննարկում է մասնակցային բյուջետավորման գործընթացների արդյունավետության հարցերը։
Հաջորդ կարեւոր խնդիրը ծնելիության խթանումն է։ Մասնավորապես, ժողովրդագրական պատկերը Հայաստանի համար առանցքային մարտահրավերներից մեկն է։ Պատգամավորը նկատեց, որ ֆինանսավորման համահարթեցման բանաձեւում շեշտադրումներ են արվում հիմնականում գույքահարկին, հողի հարկին եւ այլն, այնինչ կարելի է ներմուծել լրացուցիչ գործակից, որը կխրախուսի եւ կաջակցի ծնելիության բարձր ցուցանիշ գրանցած համայնքներին։ «Մեզ համար 2050 թվականն ամրագրված է որպես թիրախ, որպեսզի Հայաստանը ավելի մեծաթիվ հայերի համար դառնա բնակավայր։ Ծնելիությունը խթանելու համար կարելի է ներդնել գործակից, ըստ որի բնակչության աճին զուգընթաց կավելացվեն դոտացիոն հատկացումները, ինչն էլ կնպաստի համայնքի կենսունակության ավելացմանը։ Համայնքները պետք է դառնան մարդակենտրոն»,–ընդգծեց զրուցակիցս։ Մանուկյանը նշեց, որ Վարազդատ Կարապետյանի հետ քննարկում են նման օրենսդրական նախաձեռնության ներդրման հնարավորությունը։

05-12-2019





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO