Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԼՂՀ


Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա

Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ծարավը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրերի կենսապայմանների, մասնավորապես՝ ենթակառուցվածքների բարելավման խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ Արցախի իշխանությունների համար։
Ընդամենը երկու տասնամյակ առաջ վերաբնակեցված Ուղտասարը, որի ազատագրման համար իրենց կյանքն են զոհել բազմաթիվ հայ քաջորդիներ, այսօր Ասկերանի շրջանի զարգացող համայնքներից մեկն է։ Տնտեսությունների թիվը շուրջ 70—ի է հասնում, եւ այսօրվա դրությամբ գյուղում ավելի քան 340 բնակիչ է ապրում։ Մարդիկ, տնամերձներից բացի, սեփականաշնորհված (ոմանք՝ նաեւ վարձակալած) հողամասեր ունեն, զբաղվում են այգեգործությամբ, հացագործությամբ ու բանջարաբուծությամբ։ Բարենպաստ կլիմայական պայմանները, բերրի հողը պտղաբուծության, հատկապես՝ նռան այգիների համար «հյութեղ կենսավիշ են», եւ ամեն տարի առատ բերք է աճեցվում։ Պատահական չէ, որ գնորդներն անուշահամ նուռ, խաղող ու սերկեւիլ, տանձ ու խնձոր ձեռք բերելու համար գերադասում են Ուղտասար գնալ, ուր գները նաեւ շուկայականից անհամեմատ ցածր են։ Էլ չենք խոսում այստեղ ապրող եւ տքնող մարդկանց հյուրասիրության մասին։
Համայնքի ղեկավար Մանվել Պետրոսյանի տեղեկացմամբ՝ երբ պետությունը ձեռնամուխ է եղել Ուղտասարի վերականգնման ծրագրերին, առաջին հերթին արտոնություններ է նախատեսել երիտասարդ ընտանիքների համար՝ նրանց համար կառուցելով հարմարավետ տներ։ Այդ գործընթացին զուգահեռ՝ սփյուռքահայ բարերարների աջակցությամբ աստիճանաբար լուծում են ստանում նրանց կենսական խնդիրները։ Առաջնահերթության կարգով բարելավվում են ենթակառուցվածքները։ Հիմնանորոգվել է գյուղ տանող ճանապարհը, դպրոց բացվել, գյուղապետարան եւ բուժկետ կառուցվել։ «Չնայած համայնքի ուժերով հին խողովակներով նաեւ ջուր է Ուղտասար հասցվել, լիարժեք ջրատարի բացակայությունը բնակիչներին հնարավորություն չի ընձեռել, հատկապես ամռան սաստիկ երաշտի պայմաններում, օգտվելու բարիքից»,– ասում է համայնքապետը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի դրամահավաքի շնորհիվ անցյալ տարի գյուղը նորակառույց, ժամանակակից դպրոց ունեցավ, ինչը վճռական նշանակություն ունեցավ բնակչության համար։ Երիտասարդ նոր ընտանիքների ծնունդը, երեխաների աճի միտումը Ուղտասարի զարգացման հեռանկարների ուրվագծման տեսանկյունից բավական հուսադրող են։ Եվ այս իրողությունը չէր կարող դուրս մնալ բարերարների տեսադաշտից։ Դպրոցի հանդիսավոր բացման առիթով լինելով գյուղում, Տորոնտոյի տեղական մարմնի ներկայացուցիչները հանձն առան ստանձնել համայնքի ջրային նոր համակարգի շինարարության ֆինանսավորումը։
Այս տարվա հուլիսից լայն թափով առաջ են տարվում ջրացանցի կառուցման աշխատանքները։ «Եթե շուրջօրյա ջուր ստանանք, շատերը ցանկություն կունենան վերաբնակվել գյուղում,–վստահեցնում է Մ. Պետրոսյանը։–Ամռանն այցելելով Ուղտասար, իմ ծանոթներից, մտերիմներից ոչ քչերը պատրաստակամություն հայտնեցին ջրի խնդիրը լուծելուց հետո տեղափոխվել գյուղ եւ նոր այգիներ հիմնադրել։ Եվ համոզված եմ, որ նրանք անպայման իրենց խոսքի տերը կլինեն»։
Նորակառույց ջրատարը՝ որ շուտով գյուղ կհասնի, շուրջ 7 կիլոմետր երկարություն ունի։ Մասնագետների հավաստմամբ՝ խողովակները մեծ դիմացկունություն ունեն եւ երկար, անխաթար կծառայեն համայնքին։ Շինարարության պատասխանատուի՝ ինժեներ Բորիկ Հակոբյանի խոսքով, ջրագիծը կառուցվում է նախագծի պահանջներին համահունչ, եւ «ծրագրված է Ուղտասարի փեշին, բարձրադիր կետում 100 տոննա ծավալով ավազան ունենալ՝ պոմպերով մշտահոս ջուր այնտեղ հասցնելու, ապա՝ ինքնահոս գյուղ մղելու նպատակով»։
Ըստ համայնքի ղեկավարի՝ 2020—ի ամռանը ծրագիրն ավարտին կհասցվի, եւ հանդիսավորությամբ, բարերարների հետ, մարդիկ կվայելեն նոր ջրատարի սառնորակ ջուրը, որի հոսքին երկար են սպասել։
Ստեփանակերտ

07-12-2019





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO