Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԱՇԽԱՐՀ


Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում

Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ստեղծման եւ ինքնության ճանաչման ճանապարհին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Անկախական շարժումներին դեմ են հիմնականում աշխարհի հզոր եւ նոր ստեղծված երկրները, քանի որ հզորները ծավալվել են այլ երկրների ու ազգերի տարածքների եւ դրանից բխող բազմաբնույթ կարողությունների հաշվին, իսկ նոր պետությունները, որ ընդամենը հարյուրամյակների կամ տասնամյակների պատմություն ունեն հիմնովին ձեւավորվել են այլ երկրների տարածքների վրա։
Եվ անկախությունը ոչ թե եվրոպական, ամերիկյան կամ ասիական ու աֆրիկյան արժեք է, որը կարելի է ըստ նպատակահարմարության ճանաչել կամ չճանաչել, այլ բնական՝ բնատուր արժեք է։ Եվ ազգերի՝ ինքնորոշման իրավունքը չիÕ կարող հավասարվել ուժի կիրառմամբ ձեւավորված սահմանների անձեռնմխելիության իրավունքի հետ։ Ավելի՛ն՝ չի՛ կարող ստորադասվել։
Եվ երբ ազգերին, մարդկությանը ի վերուստ տրված անկախությունն ու ազատությունը սահմանափակվում են, խախտվում են ոչ միայն միջազգային չափանիշները, այլեւ բնականորեն ապրելակերպի, ինչն էլ ինքնըստինքյան ստեղծում է դիմադրության եւ պայքարի կենտրոններ։ Եվ առաջ է գալիս ազգային—ազատագրական պայքարը, հանուն որի հաղթանակի ազատատենչ ազգերը, մարդիկ մարտնչում են նաեւ դարեդար։ Այս պայքարը այնքան զորավոր է, որ կազմաքանդվում են ոչ միայն թույլ երկրները, այլեւ հզոր կայսրությունները, ինչ ձեւով էլ անվանակոչվեն, նացիստական Գերմանիա կամ ֆաշիստական Իտալիա, թե կումունիստական Խորհրդային Միություն...
Նշել էինք, որ Ֆրանսիան, ինչպես Իսպանիան, ունի բասկերի անկախական կամ, ինչպես երբեմն նշում են, անջատողական խնդիր։ Մի քիչ այլ բնույթի, բայց նման խնդիր ունի Գերմանիան՝ բավարացիների հետ։ Բավարիայում անգամ սեփական դրոշն ավելի են նախընտրում, քան գերմանականը եւ իրենց ինքնատիպությունը ցուցադրում են հնարավոր բոլոր ձեւերով՝ կենցաղից սկսած մինչեւ ինքնության դրսեւորման բոլոր ասպարեզները։
Հետաքրքիր է, որ բավարացիների ծագումնաբանական պրպտումներում եւս կան հայկական արմատներ (ինչպես բասկերի կամ անգլիական բրետոնների ու իտալական կելտերի դեպքում, նախնական—նախաարիական արմատների պրպտմամբ՝ իրենց արմատները Արարատյան աշխարհում են տեսնում իռլանդացիները (այրինշներ), շոտլանդացիները, սլավոնական որոշ ազգեր, որոնք արդեն հասել են կելտական արմատներին եւ այլք)։ Ի վերջո, բոլոր հին ու նոր ազգերը դառնալու են իրենց նախնական արմատներին եւ փնտրելու են իրենց գենետիկ հիմնասաղմը, որը անկախական շարժումներից հետո, թերեւս, կհանգեցնի ինքնությամբ խաղաղված եւ խաղաղ գոյատեւման պատրաստ աշխարհի ձեւավորմանը։
Իհարկե, սա վերլուծական տեսանկյունից է դեռեւս դիտարկելի, բայց պատմա—քաղաքական հիմնավորումների պակաս հաստատ չունի։
Ինչեւէ։ Տարածքային վեճեր կան ամբողջ Եվրոպայում (իմա՝ աշխարհում). չլուծված խնդիրներ ունեն Ֆրանսիան եւ Գերմանիան, Գերմանիան եւ Լեհաստանը, Չեխիան եւ Գերմանիան, Ռումինիան եւ Մոլդովան, Հունգարիան եւ Ռումինիան, Ավստրիան եւ Հունգարիան, Հունաստանը եւ Թուրքիան, Կիպրոսը եւ Թուրքիան, Բուլղարիան եւ Թուրքիան, Հունաստանն ու Մակեդոնիան, հարավսլավական երկրները՝ միմյանցից (Սերբիա, Կոսովո, Մոնտենեգրո, Մակեդոնիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Խորվաթիա, Սլովենիա), Ալբանիան եւ Սերբիան, Լեհաստանն ու Ռուսաստանը, Լեհաստանը՝ Լիտվայի ու Լատվիայի հետ, Բելառուսն ու Լեհաստանը, Ռուսաստանն ու Ֆինլանդիան... Այլ թվարկումներից հետո, իհարկե, նաեւ Հայաստանը՝ հարեւան երկրների հետ։ Առանձնակի նշենք, որ Թուրքիայի մասնատման ծրագիրը ներառված է աշխարհի վերաբաժանման քարտեզներում, եւ Արեւմտյան Հայաստանից բացի թուրքերը կարող են շատ բան կորցնել (որ իրենցը չի եղել)։ Ի վերջո Հունաստանն էլ քիչ պահանջներ չունի։
Որքան էլ ասօր չխոսվի, միեւնույն է, կազմաքանդման վտանգ կա նաեւ Ռուսաստանի Դաշնության համար, եւ դա կարող է լինել ինչպես Կովկասի տարածաշրջանում (Չեչնիա, Դաղստան եւ այլն), այնպես էլ կենտրոնական շրջաններում՝ ի դեմս Թաթարստանի, Բաշկորտոստանի եւ այլն, Ճապոնիայի հետ կա Կուրիլյան կղզիների, անգամ Սախալինի վեճը, տարածքային մեծ ու փոքր հարցեր կան Չինաստանի ու Մոնղոլիայի հետ։
Ուկրաինան Ղրիմը՝ Սիմֆերոպոլ կենտրոնով, արդեն կորցրել է, Ղրիմը, որը տրվել էր Ուկրաինային խորհրդային տարիներին՝ ԽՍՀՄ ղեկավար, ուկրաինացի Նիկոլայ Խրուշչովի կողմից որպես նվեր, հանրաքվեով տարիներ առաջ միացել է Ռուսաստանին։ Այս երկրամասը երեւի թե թաթարները կփորձեն գոնե իրենց ինքնավար մարզը դարձնել, ինչը նաեւ համաթյուրքական ծրագրերի մեջ է մտնում։ Ռուս—ուկրաինական հակամարտությունը «ծնել» է չճանաչված հանրապետություններ (Դոնեցկի եւ Լուգանսկի), որոնք այսօր անկախ են հռչակել իրենց, բայց ցանկանում են միանալ Ռուսաստանին։
Արեւմտյան Ուկրաինան եւս հայտնի է իր անկախական կեցվածքով, որը համարվել է միշտ «ազգայնական (երբեմն՝ ազգայնամոլական)» Ուկրաինա՝ Լվով կենտրոնով, որտեղ ատելությունն է իշխում ռուսների նկատմամբ... Ի դեպ, ռուսների հետ հաշտ չեն նաեւ լեհերը, որը գալիս է դեռ ռուս—լեհական երկարատեւ ու անզիջում պատերազմներից։
Անկախանալուց հետո ինքնավարության աղբյուր հայտնվեց նաեւ Մոլդովայում՝ Մերձդնեստրը՝ Տիրասպոլ կենտրոնով, որը փորձում է անկախանալ Մոսկվայի հսկողության տակ։ Այսօր Մերձդնեստրը Արցախի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պես չճանաչված անկախ երկրների շարքին է դասվում։ Նման երկրների ցանկը նոր չէ, որ արձանագրվել է աշխարհում, եւ որոշակի կարգավիճակ կա միջազգայնորեն տրված (նաեւ՝ մշակութային, մարզական եւ այլ միջոցառումների համար)։
Վերեւում խոսեցինք Հարավսլավիայի մասնատման մասին, որ բաժանվեց անկախ երկրների՝ Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Մոնտենեգրո (Չեռնոգորիա), Մակեդոնիա եւ այժմ էլ Սերբիայից անջատված Կոսովո։ Երբեմնի հզոր Սերբիան էլ մասնատվեց եւ անգամ զրկվեց ծովային կապից՝ Ադրիատիկ եւ Միջերկրական ծովերից, բայց տարածքային վեճերը դեռ չեն սպառվել այս տարածաշրջանում եւ կարող են վեր հառնել, երբ բոլորովին ուրիշ իրավիճակ առաջանա աշխարհակարգում։
Այս առումով ամենահանգիստ «ապահարզանը» կայացավ Չեխոսլովակիայի բաժանման ժամանակ՝ Չեխիայի եւ Սլովակիայի, եզակի դեպք, երբ առանց արյունահեղության որոշեցին լուծել անջատումն ու անկախանալու հարցերը։ Սա, թերեւս, երկար ժամանակ էլ մնա որպես եզակի դեպք, ինչը միշտ կարեւոր օրինակ կլինի։
ԽՍՀՄ փլուզումը եւս պետությունների առաջացման պատճառ դարձավ։ Ղազախստանն իր տարածքով աշխարհի մեծ տարածքով երկրների տասնյակում է եւ այդ ամենը ստացավ առանց մի կրակոցի։ Բայց այսօր էլ կարծիք կա, որ Հյուսիսային Ղազախստանը կանջատվի եւ կմիանա Ռուսաստանին (երբ ձախողվեն ռուս—ղազախական հարաբերությունները), քանի որ Ղազախստանի բնակչության ավելի քան 40 տոկոսը ռուսներ եւ ռուսախոսներ են, եւ մեծ մասն էլ այդ տարածքներում է բնակվում՝ մինչեւ Կասպից ծով։ Դա մտածելով է, որ ղազախական ղեկավարությունը մայրաքաղաքը հարավային մասից՝ Ալմաթիից (Ալմա—Աթա) տեղափոխեց հյուսիս՝ Աստանա։ Սա հստակ քաղաքական քայլ էր, որ Մոսկվայի կողմից անջատողական պայքարի նախաձեռնման դեպքում կվտանգվի երկրի մայրաքաղաքը, որը նաեւ միջազգային կազմակերպությունների ու կառույցների կենտրոն է, ինչն ավելի կդժվարացնի անջատողական գործընթացը։ Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո, բացի Ղազախստանից, անկախացան նաեւ միջինասիական մյուս երկրները՝ Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, եվրոպական Ուկրաինան, Բելառուսը եւ մերձբալթյան երկրները՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, կովկասյան համարվող Վրաստանը, Ադրբեջանը եւ, իհարկե, Հայաստանը (նշենք նաեւ Արցախը, որն արդեն անկախացել էր Ադրբեջանից)։
Խորհրդային միջինասիական նախկին հանրապետությունները խնդիրներ կարող են ունենալ ոչ այնքան միմյանց հետ, ինչքան բոլորը՝ Ուզբեկստանի։ Այդ սահմանային հարցերը առաջ են քաշվել դեռ խորհրդային տարիներին։ Բայց բուն Ուզբեկստանում առկա է ներքին՝ Կարակալպակստանի հարցը, որն այժմ այդքան էլ սրված չէ։ Նուկուս կենտրոնով այս տարածքը Արալի (ցամաքով շրջապատված) ծովով, Թուրքմենստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի հարեւանությամբ կարող է մի նոր պետական կազմավորում հիմնել։ Տաջիկստանի Լեռնային Բադախշան շրջանում դեռ խորհրդային տարիներից տաջիկների հետ խնդիրներ կան։ Այս շրջանի բնակիչները առավելապես հայ—հունական արտաքինով մարդիկ են, որ անգամ հեթանոսական ժամանակների որոշ պաշտամունքային տարրեր են պահպանել։ Անկախանալու դեպքում այս տարածքը սահմանակից կլինի Աֆղանստանին, Չինաստանին, Ղրղզստանին եւ Տաջիկստանին։
Ինչ մնում է Վրաստանին եւ Ադրբեջանին, ապա այստեղ եւս առկա են մասնատման խնդիրներ։ Աբխազիան եւ Հարավային Օսիան անկախ են հռչակել իրենց՝ Վրաստանից, իսկ Ադրբեջանում թալիշները, լեզգիները, թաթերը եւ այլք եւս կարող են անկախական շարժումներ սկսել։ Էլ չենք խոսում հայկական այն տարածքների մասին, որ 1918—1921թթ.՝ ԽՍՀՄ կազմավորման տարիներին տրվեցին նոր ստեղծվող Ադրբեջանին (Լեռնային Արցախ, Գանձակ, որ այսօր կոչում են Դաշտային Արցախ, Նախիջեւան եւ այլն)։

07-12-2019





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO