Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.12.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Ո՞ր երկրներում են ավելի քիչ հիվանդանում քաղցկեղով

Ինչ կարող է տալ Հայաստանին միջուկային բժշկությունը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Քաղցկեղն ու սրտային հիվանդությունները Հայաստանում եւ տարածաշրջանում առողջությանը սպառնացող այն հիմնական վտանգներն են, որոնք դրանց կանխարգելումը, վաղ հայտնաբերումը եւ բուժումը դարձնում են ազգային կարեւոր նպատակ։Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումներն ուղղված են առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարելավմանը, ուստի այս համատեքստում միջուկային բժշկության նորարարական ծրագրի ներդրումը նպատակ ունի երկրորդային եւ երրորդային մակարդակի առողջապահությունն ու թիրախային ոլորտները մրցունակ դարձնել տարածաշրջանում։
Միջուկային բժշկության մասին տարիներ ի վեր խոսվում է։ Եթե նախկինում ՀՀ քաղաքացիներից շատերն արտերկիր էին մեկնում հետազոտման կամ հենց բուժման նպատակով, ապա այսօր արդեն առողջապահական այս նորարարական ճյուղի գործարկման արդյունքում մեր պացիենտներից շատերը բուժում ստանում են հենց հայրենիքում։ Միջուկային ֆիզիկայի կիրառումն առողջապահության ոլորտում ուղղված է հիվանդի օրգանների չքայքայող մեթոդների մշակմանն ու կիրառմանը, որոնք վերջին տարիներին մեծ զարգացում են գտել ողջ աշխարհում։
ՀՀ առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով խորհրդատու, «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանի գնահատմամբ՝ միջուկային բժշկությունն առողջապահության ամենանորարարական ճյուղերից է ամբողջ աշխարհում, ինչն արդեն իրականություն է նաեւ Հայաստանում։
Միջուկային բժշկության կենտրոն առաջին անգամ բացվել է նախորդ տարվա փետրվարին հենց ուռուցքաբանության ազգային կենտրոնում, իսկ այս տարվա նոյեմբերին առավել նորացված եւ միջազգային չափանիշներին համահունչ կենտրոն բացվեց նաեւ «Էրեբունի» ԲԿ—ում, որտեղ պացիենտներն արդեն հասցրել են համապատասխան բուժում ստանալ գերժամանակակից նորարարական տեխնոլոգիական սարքավորումների միջոցով։
«Յուրաքանչյուր հիվանդասենյակ ունի իր առանձին կոյուղին, օդափոխման համակարգը, որովհետեւ ռադիոյոդ ստացած յուրաքանչյուր հիվանդ վտանգավոր է շրջապատի եւ բուժանձնակազմի համար, ուստի պետք է մի քանի օր մեկուսացված պահել առանձնասենյակում։ Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ։ Նոյեմբերին արդեն 14 հիվանդ բուժում է ստացել կենտրոնում, դեկտեմբերին պլանավորված բուժում կստանա եւս 15—ը։ Նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս իրականացնել նաեւ օստեոսինտիգրաֆիա, արդեն 20 հիվանդ է այս հետազոտությունն անցել, որը հնարավորություն է տալիս հետազոտել ոսկրային բաղադրությունն ու մետաստազների առկայությունը ոսկորներում»,–ասաց Հայկուհի Գյոքչյանը։
Ինչպես նա նկատեց, վահանագեղձի հիվանդությունները բավական տարածված են Հայաստանում։ Վերջին տարիներին չարորակ նորագոյացություններով հիվանդացության մակարդակն աճել է, ինչը, կենտրոնի փոխտնօրենի խոսքով, պայմանավորված է մեր երկրի աշխարհագրական դիրքով եւ յոդի պակասով։ 2017 թ. արձանագրվել է վահանագեղձի քաղցկեղի 140 դեպք։ Ըստ ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներկայացրած վերջին վիճակագրության՝ հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 1036, որից միայն 123—ը բացահայտվել է նույն տարում։ Այն ավելի շատ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց շրջանում։
Միջուկային բժշկության ռադիոակտիվ իզոտոպների կիրառումն առողջապահության մեջ հնարավորություն կտա մեծ թվով պացիենտների բուժումը կազմակերպել հենց Հայաստանում։ Իսկ որքանո՞վ է կանխատեսելի Հայաստանի՝ իզոտոպ արտադրող երկիր դառնալու հավանականությունը՝ Հ. Գյոքչյանն այն չդիտարկեց «7 սարերի» հետեւում. «Պլանավորվում է առաջիկայում գործարկել Ուռուցքաբանության գերազանցության ազգային կենտրոնը, ինչքանո՞վ կհաջողի՝ դեռ պարզ չէ։ Այս խնդիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է, եւ վստահ եմ, որ նրա աջակցությամբ հնարավոր կլինի գալիք տարիներին ակնկալել կենտրոնի վերաբացումն ու գործարկումը, ինչի արդյունքում կկարողանանք նաեւ իզոտոպ արտադրել։ Այն իրականում շատ անհրաժեշտ է Հայաստանի առողջապահության համակարգի համար»։
Ըստ նրա՝ նոր բաժանմունքի գործարկմամբ կնվազեն բուժման կամ հետազոտման նպատակով արտերկիր մեկնելու դեպքերը, քանի որ կոնկրետ «Էրեբունի» ԲԿ—ի՝ վահանագեղձի խնդիրներով հաշվառված բոլոր պացիենտները նախընտրել են բուժում ստանալ Հայաստանում։ Հ. Գյոքչյանը տեղեկացրեց նաեւ, որ այժմ առողջապահության նախարարության հետ մշակում են ուռուցքաբանության զարգացման ռազմավարությունը, որտեղ ամենամեծ շեշտադրումն արվում է սքրինինգային ծրագրերի մշակման վրա։
«Հայ ազգը չի սիրում կանխարգելիչ հետազոտություններ անցնել, որի պատճառով, օրինակ, թոքի քաղցկեղի դեպքերի 67 տոկոսը բացահայտվում է 4—րդ փուլում, ինչը, բացի մարդկային կորստից, ծանր տնտեսական բեռ է դառնում նաեւ տնտեսության վրա, քանի որ այս փուլում գտնվող հիվանդներին պրակտիկորեն հնարավոր չէ բուժել։ Խոսքը վերաբերում է նրանց կյանքը երկարացնելու գործընթացին, բայց ոչ բուժելուն։ Ուստի մեր կողմից մշակվող ռազմավարության թիրախային մասը ուղղված է կանխարգելիչ հետազոտություններին եւ բժշկական ապահովագրության ներդրման համակարգին, որպեսզի ժողովուրդը կարողանա ժամանակին հետազոտման գնալ եւ կանխարգելել հիվանդության զարգացումը»,–ասաց Հ. Գյոքչյանը՝ մատնանշելով այն երկրները, որոնց բնակիչները սքրինինգային ծրագրերի ներդրման եւ ապահովագրության շնորհիվ ամենաքիչն են քաղցկեղով հիվանդանում։ Այդ երկրներից են Նորվեգիան, Դանիան, Շվեդիան եւ այլն։

12-12-2019





01-12-2020
Սահմանային հարցերը նույնիսկ տասնամյակներով են քննարկվում
Իսկ GPS-ով սահմանազատումները խնդրահարույց են

Բոլոր այն լրագրողները, ...


01-12-2020
Հերթական ահաբեկչությունը
Այն, վերլուծաբանների կարծիքով, վտանգում է ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների բարելավումը



01-12-2020
ՌԴ-ն չի ընկրկում թուրքական ճնշումների առաջ
Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանում կանոնավոր զորքեր ունենալու մտքից



01-12-2020
Շտկենք ազգի կորացած մեջքը՝ ամրապնդելով պետականության հիմքերը
Դեղատոմսը կարող ենք գտնել անցյալում

Ամենահաճախ տրվող հարցն ...


01-12-2020
Դիվանագիտական ճակատ
Արցախի բնակեցման խնդիրը

Թվում է, թե պատերազմն ավարտված ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


01-12-2020
Շիրվանի թագն ու զարդը
Շան բերանում մնացած եւս մի շեն

«Յուրաքանչյուր անհատ, ...



01-12-2020
Հերոսական դրվագներ
Սերժանտը հակառակորդի կրակի տակից փրկել է 10 ...

01-12-2020
Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

01-12-2020
Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար փախստական
Ժիրայր Միրզոյանը պարզաբանել է ՌԴ ՊՆ-ի եւ իրենց ...

01-12-2020
Նախապատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը
Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO