Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

31.03.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Ինչու է կասեցվել որոշ առողջապահական ծառայությունների գործունեությունը

Մասնագետների դիտարկմամբ՝ խնդիրը շատ նուրբ մոտեցում է պահանջում

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Վերջին տարիներին տարատեսակ բազմապրոֆիլ եւ նեղ մասնագիտական բժշկական կենտրոնների հիմնումը, նոր ծառայությունների ներդրումը, այլընտրանքային բժշկական նոր մեթոդների կիրառումն ու ախտորոշիչ նոր սարքավորումների գործարկումն առաջին հայացքից թվում է, թե բխում են հանրության եւ հենց բուն պացիենտի շահերից։ Այսինքն, այս ոլորտում մատուցվող ծառայությունների բազմազանությունն ակամայից թույլ է տալիս կարծելու, թե նոր բուժհաստատությունների հիմնումը կարող է մեծացնել այլընտրանքային բժշկության դերը, ինչու չէ, նաեւ մրցակցություն ստեղծել որակյալ ծառայությունների մատուցման եւ սակագների մատչելիության առումով, սակայն դրանց բազմազանությունը եւ նոր ծառայությունների ներդրումը դեռեւս առողջության վերականգնման երաշխավոր լինել չեն կարող։
Վերջերս ՀՀ կառավարությանը ենթակա առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումները փաստեցին, որ մի շարք բուժհաստատություններում գործող որոշ ծառայություններ կամ հենց բուն բժշկական հաստատությունների գործունեությունը չի համապատասխանում օրենքով հաստատված չափորոշիչներին։ Դեռեւս տարեսկզբից տեսչությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ հորդորելով հանրությանը մեծացնել զգոնությունը առողջապահական ոլորտում մատուցվող ծառայությունների ընտրության եւ անհասկանալի գործիքակազմով հետազոտվելու առումով՝ մատնանշելով դրանցում առկա վտանգը։
Ինչպես տեղեկացանք տեսչական մարմնից, հարուցվել են վարչական վարույթներ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ըստ օրենքի սահմանած պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Վարչական վարույթների իրականացման արդյունքում պարզվել է, որ նաեւ լիցենզավորման, բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտները կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ բժշկական օգնություն եւ սպասարկում է իրականացնում շուրջ 223 բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություն, իսկ դեղերի շրջանառության ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ դեղատնային գործունեություն է իրականացվում կազմակերպությունների կողմից՝ շուրջ 136 լիցենզիաների շրջանակներում։ Այս կապակցությամբ տեսչական մարմինը միջնորդություն է ներկայացրել օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում քննության առնելու վերոնշյալ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիաների կասեցման հարցը։
Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ մի շարք պետական եւ մասնավոր բժշկական կենտրոններում որոշ բուժծառայություններ լիզենզիաներից զրկվել են։ Բուժհաստատությունների ցանկն անցնում է յոթ տասնյակից։ Որոշ կազմակերպությունների բաժանմունքներ ժամանակավոր դադարեցրել են գործունեությունը՝ մինչեւ համապատասխան բուժծառայություն մատուցելու հատուկ նորմերի ապահովումը։
Այս խնդիրը շատ նուրբ մոտեցում է պահանջում՝ «ՀՀ»—ի հետ զրույցում նկատեց «Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի» հիմնադիր, «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Գեւորգ Գրիգորյանը։ Ինչո՞ւ նման վերահսկողական գործառույթների պարագայում անգամ խախտումների թիվը բուժհաստատություններում չի նվազում։
«Մի կողմից բուժառուներին բուժելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա, իսկ մյուս կողմից, օրինակ, շատ մանկական մասնագիտությունների համար նախատեսված կրթական ծրագիր չկա եւ չի եղել, ուստի բժիշկները չէին կարող ստանալ նեղ մասնագիտացում Հայաստանի պայմաններում, իսկ արտասահմանյան վերապատրաստումները չափազանց թանկարժեք են նրանց համար»,–նկատեց Գեւորգ Գրիգորյանը՝ առաջարկելով մշակել եւ հասանելի դարձնել մասնագիտական ծրագրերը։
«Տարիներ շարունակ աշխատած բժիշկների մասնագիտական գործունեության կասեցումը չի հանգեցնում դրական արդյունքների։ Ճիշտ կլիներ, որ նախ եւ առաջ ստեղծվեին վերապատրաստման ծրագրեր եւ բոլոր այն բժիշկները, ովքեր չէին համապատասխանում պահանջներին, անցնեին այդ ծրագիրը։ Փաստացի, այսօր երեխաները նույն կերպ հիվանդանում են, սակայն իրենց բուժող բժիշկները չեն կարողանում բուժօգնություն մատուցել նրանց»,– ասաց Գ. Գրիգորյանը։
Նման՝ լիցենզիաների հետ կապված խնդիրներ միշտ եղել ու լինելու են՝ «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը։ Նմանատիպ գործընթացները, նրա մեկնաբանմամբ, օրինաչափ բնույթ են կրում, եւ խստացվելու է վերահսկողությունը նաեւ մեծածախ ու մանրածախ դեղերի ներկրման ոլորտում։ Դա նախ եւ առաջ բխում է պացիենտի շահերից, եւ առողջապահության ոլորտում մատուցվող ցանկացած ծառայություն պետք է միտված լինի առողջության վերականգնմանը, այլ ոչ թե վտանգմանը։

20-12-2019





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO