Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է

Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Կառավարության շենքի դիմաց երեկ բողոքի ցույց էր. տարբեր մարզերից ժամանած մի քանի տասնյակ գյուղացիներ իրենց դժգոհությունն էին հայտնում սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15—ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է սննդի շղթայի բոլոր օպերատորների համար, իսկ խանութներում, շուկաներում պետք է վաճառվի միայն սպանդանոցներում մորթված անասունների միսը։ Այս բողոքը, թերեւս, սպասված էր, քանի որ գործող սպանդանոցները չէին կարող լուծել ամբողջ հանրապետության պահանջարկը։
Աժ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ոլորտում փոփոխությունների հարցը քննարկում է արդեն տարիներ շարունակ, եւ միանշանակ էր, որ այս կարգավորումը կյանքի է կոչվելու։ Այլ հարց է, որ տնտեսավարող սուբյեկտներն ու գյուղացիները դեռեւս չեն հասցրել պատրաստվել այդ փոփոխություններին։
Հազարավոր մարդիկ են հայտնվում այս կարգավորման դաշտում, եւ խնդիրն արագ լուծման կարիք ունի։ Թեմայի վերաբերյալ քննարկումներ են եղել Էկոնոմիկայի նախարարության հետ։ Կարապետյանը հույս հայտնեց, որ արդեն հաջորդ երեքշաբթի Ազգային ժողովում նախատեսված քննարկման ժամանակ առաջարկները ամբողջական տեսքի կբերվեն։ Որպես հնարավոր լուծման տարբերակ կարող է լինել այն, որ, օրինակ, 3 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներն ունենան փոքր սպանդանոցներ, ինչու չէ, հենց գյուղի մսագործների կողմից հիմնված, որպեսզի վերջիններս անհրաժեշտ պայմաններ ստեղծելու դեպքում կարողանան դառնալ այս փոփոխության գործակալը. «Միանշանակ պետք է գնալ այս փոփոխությանը, որովհետեւ դա հանրային առողջության, սննդի անվտանգության հարց է։ Երբ դիտարկում ենք, թե ինչ պայմաններում է իրականացվում բակային մորթը, ապա դա պատշաճ չէ։ Մեկ այլ հարց է, թե մորթից հետո ինչպիսին է լինում տարածքի վիճակը։ Բոլոր առումներով շատ վատ է, բայց մենք պետք է կարողանանք մարդկանց հետ շատ ավելի սերտ աշխատել։ Պետք է նաեւ օգնենք, որպեսզի փոքր սպանդանոցներ հիմնվեն անգամ յուրաքանչյուր գյուղում։ Կօգնենք գործադիրին, որպեսզի արագ եւ մոբիլ այդ հարցը կարողանան լուծել»։
Ներկայումս հանրապետության տարածքում գործում է 22 սպանդանոց. Արագածոտնում, Տավուշում, Վայոց ձորում՝ 1–ական, Կոտայքում՝ 10—ը, Լոռիում, Սյունիքում, Արարատում՝ եւ Երեւանում՝ 2—ական։ Այս պահին կառուցվում է եւս 20 սպանդանոց, իսկ 26—ը նախագծման եւ թույլտվությունների ստացման փուլում են։
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ օրենսդրական այս կարգավորումների առաջացրած դժգոհությունը սպասելի էր, քանի որ գյուղացիների մեծ մասն ուղղակի հնարավորություն չունի անասունին տանել սպանդանոցներ եւ այնտեղ կազմակերպել մորթը։ Խնդիրն առավել սուր է հեռավոր գյուղերում։ Այս կարգավորման դեպքում անասնատիրոջ համար առաջանում են լրացուցիչ ծախսեր։ «Սակայն հաշվի առնենք, որ սա միակ քաղաքակիրթ ճանապարհն է կանխելու բնակչության շրջանում հնարավոր հիվանդությունների տարածման ռիսկը։ Նկատի ունենանք, որ այս կարգավորումն ավելի մեծ ֆերմերային տնտեսությունների համար է նախատեսված, որոնք լայն սպառման շուկա են սպասարկում։ Կառավարությունը կարող է ենթաօրենսդրական ակտով կարգավորել այս խնդիրը, թեկուզ անցման փուլային տարբերակով»,– ասաց Բագրատյանը՝ նշելով, որ խնդրի լուծման տարբերակներից կարող է լինել այն, որ առանձին դեպքերում հնարավորություն տրվի անասնաբույժին հրավիրել իրենց մոտ եւ մեկ կանչի համար որոշակի գումար վճարելով՝ ստուգում իրականացնել, իսկ թույլտվություն ստանալուց հետո տեղում կազմակերպել մորթը։ Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է մեծանում առանց իրական ստուգման մորթի թույլատրումը, զրուցակիցս նկատեց, որ նման տարբերակը վտանգավոր կլինի տվյալ ընկերության համար. «Եթե կենդանին իրականում հիվանդ լինի, եւ վարակ տարածվի, ապա քրեական պատասխանատվության կենթարկվի»։

17-01-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO