Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՄԱՐԶԵՐ


Մեծանում է վստահությունը

«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է քաղաքի կենտրոնում, նորակառույց շենքում։ Բուժանձնակազմի համար նորագույն պայմաններում օրակարգային էր դարձել սրտային հիվանդություններով հիվանդների վիրաբուժական բուժօգնություն կազմակերպելու հարցը, որը նախկին տարիներին տեխնիկական տարբեր խնդիրների պատճառով հետաձգվում էր։ Համատեղ ուժերի շնորհիվ վերջապես երազանքն իրականություն դարձավ. Բացվեց նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած «Ինվազիվ կարդիոլոգիայի՝ միջամտային սրտաբանության եւ ինտերվենցիոնալ ռադիոլոգիայի՝ միջամտային ճառագայթաբանության» բաժանմունքը։ Այստեղ արդեն իրականացվում են եւ վճարովի, եւ անվճար ծառայություններ պետական պատվերի շրջանակներում։ Երեւանից եւ Սանկտ Պետերբուրգից հրավիրվեցին բարձրակարգ երկու բժիշկ՝ Արմեն Օքրոյանը եւ Վահե Նավասարդյանը։ Երկուսն էլ ապրում եւ աշխատում են Վանաձորում։ Բաժանմունքում ընդունվել են աշխատանքի նաեւ Երեւանում մասնագիտական վերապատրաստում անցած 3 ռենտգեն տեխնիկ, 6 բուժքույր։
Մեկ—երկու օր առաջ հանրույթը հաջողությամբ կարողացավ փրկել եւս մեկ հիվանդի կյանքը. հանկարծակի իրեն վատ է զգացել Վանաձորի փառապանծ «Հորովել» երգի, պարի համույթի դիրիժոր—խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էլմիրա Կռոյանը։ Հարազատներին տեղեկացրել են, որ մեզանում եւս կարող բժիշկներ կան, եւ հիվանդին Երեւան տեղափոխելու ընթացքում հնարավոր վտանգներից ազատելով՝ դիմել են տեղի մասնագետներին։ Եվ չեն սխալվել. անհրաժեշտ միջամտությունից հետո հիվանդն այժմ լավ է։
Վանաձորցիները վստահ են, որ կարճ ժամանակ անց Վանաձորի բժշկական կենտրոնը կդառնա տարածաշրջանում գերադասելի առողջապահական ընկերություն, որը մատուցվող ծառայությունների առումով կկարողանա մրցակցել հանրապետության առաջավոր կլինիկաների հետ, բուժօգնություն ստանալու համար այնտեղ կդիմեն նաեւ հարեւան Վրաստանում բնակվող մեր հայրենակիցները։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

17-01-2020





29-02-2020
Ճիշտը «յոթը չափել, մեկ կտրել» սկզբունքն է
Փորձի փոխանակում պետություն-մասնավոր գործընկերության ոլորտում

ԱԺ տնտեսական հարցերի ...


29-02-2020
Մտորումներ Հայկական հարցի մասին
Սեւրի պայմանագիրը վաղ թե ուշ նորից կդրվի սեղանին



29-02-2020
Համարձակություն
Ներանձնականի, ստեղծագործականի եւ հասարակական գիտակցության սահմանները

Ի՞նչ բան ...


29-02-2020
Մարդ-հանրագիտարանը
Հայոց պատմության անզուգական գիտակն ու նվիրյալը

Հնաբնակ շատ ...


29-02-2020
Խնկարկյալ երկիր, Հայաստա՛ն...
Համազգային առաջարկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Աստվածաշնչում կա ...


29-02-2020
«Իշխանությունները որոշեցին հանրաքվեի գնալ
Եվ խնդրի ողջ պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին»

Ապրիլի ...


29-02-2020
Շաքարավազի շուկան ինչպես որ է
Երբ ստանդարտներին համապատասխանությունը կամավոր բնույթ է կրում

Տնտեսական ...



29-02-2020
«Ոչ»-ը, լինելով հանձնաժողովներում, կարձանագրի
Որ ՀՀ-ում տեղի է ունեցել բացարձակ ազատ եւ ...

29-02-2020
Ռուս գեներալը կարծում էր՝ Անդրանիկի զորությունը կոնյակի մեջ է
Զավեշտալի պատմություններ զորավարի ...

29-02-2020
Թուրքիան այնպես է աղմկում, կարծես Սիրիան է ներխուժել իր երկիր
Աստանայի գործընթացի անդամ երկրների ...

29-02-2020
Հռոմը ծափահարում է Մխիթարյանին
Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO