Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ԶԱՆԱԶԱՆ


Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի

Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային թիմերի համար

ԵԱՏՄ երկրների մարզիկներին խաղային մի շարք մարզաձեւերի Ռուսաստանի առաջնություններում լեգեոներ չհամարելու մասին որոշումը կարող է շրջադարձային լինել միության երկրներում այդ մարզաձեւերի զարգացման հարցում։ Ընդ որում՝ միանգամից նույնիսկ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այդ ազդեցությունը։ Աներկբա է միայն, որ Ռուսաստանի սպորտի նախարարության որոշումը նոր հեռանկարներ է ուրվագծում պրոֆեսիոնալ մարզիկների եւ կազմակերպության անդամ պետությունների հավաքական եւ ակումբային թիմերի համար։
Դրա վերաբերյալ պատկերացում կազմելու համար շատ կարեւոր է հարցը ուսումնասիրել ինչպես ընդհանուր, այնպես էլ տեղական, մեր դեպքում՝ հայկական սպորտի դիտանկյունից։ Մինչ այդ, թերեւս, տեղին է մանրամասնել խնդրի էությունը, որն ավելի ընկալելի կդարձնի դրան հետագա անդրադարձը։ Եվ այսպես՝ Ռուսաստանի սպորտի պետական գերատեսչության որոշման համաձայն, 2020 թ. հուլիսի 1—ից համառուսաստանյան մարզական մրցումներում լեգեոներ չեն համարվի ԵԱՏՄ երկրների քաղաքացիություն եւ դրանց հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող մարզիկները։ Դա վերաբերում է ֆուտբոլ, տափօղակով հոկեյ, գնդակով հոկեյ, մականախաղ, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ, ռեգբի, ջրագնդակ մարզաձեւերին։ Այդ ողջ ցանկից մեզ համար ներկայումս առավել հրատապ է ֆուտբոլը, քանզի մյուս մարզաձեւերում մեր մարզիկներն ու թիմերը լուրջ հավակնություններ չունեն։ Թեպետ նման որոշում է կայացրել ռուսական կողմը, բայց այդպիսի մոտեցում հավասարապես պետք է դրսեւորեն նաեւ ԵԱՏՄ—ին անդամակցող մյուս երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը։ Այսինքն՝ նույն Հայաստանում, օրինակ, լեգեոներ չեն կարող համարվել նշված երկրների մարզիկները։ Այդ առումով հետաքրքիր է, թե իրավիճակն ինչպիսի ազդեցություն կունենա մեր երկրի ֆուտբոլի ակումբներում, որոնցում քիչ չեն խաղացողները այդ երկրներից։ Մասամբ դա վերաբերում է նաեւ մեր բասկետբոլի թիմերին։ Նկատենք, որ, սպասումներից բացի, դա նաեւ որոշակի մտահոգություններ է առաջացնում, որոնց դեռ կանդրադառնանք։
Առայժմ նշենք, որ որոշումը բխում է դեռ անցյալ տարվա դեկտեմբերի 10—ին լեգեոներների վերաբերյալ ԵԱՏՄ դատարանի կայացրած խորհրդակցական եզրակացությունից, որը ներկայացվել է ի պատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարցման։ Դրա հիմքում, ի դեպ, եղել  2016 թ. հունիսի 21—ին Հայաստանի փոխվարչապետի՝ հանձնաժողովին ուղղված հարցումը Ռուսաստանի պրոֆեսիոնալ մարզական ակումբներում մեր երկրի քաղաքացիություն ունեցող արհեստավարժ մարզիկների իրավունքների խախտման վերաբերյալ։ Եվ դա, իրոք, տրամաբանված է, քանզի ԵԱՏՄ—ի վերաբերյալ պայմանագրի 97—րդ հոդվածի 2—րդ կետի համաձայն՝ միության անդամ պետությունները որոշ բացառությամբ չեն սահմանում եւ չեն կիրառում սահմանափակումներ, որոնք նրանց օրենսդրությամբ սահմանված են աշխատանքի ազգային շուկայի պաշտպանության համար։ Մյուս կողմից՝ արտասահմանցի խաղացողների թվաքանակի սահմանափակումը տարածված մոտեցում է ակումբային սպորտում։ Նույն Ռուսաստանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայում ներկայումս թիմերին թույլատրվում է հանդիպմանը հայտավորել 6 արտասահմանցիների, որոնցից խաղադաշտում միաժամանակ կարող են գտնվել 5—ը։ Սակայն, 2020/21 թվականների մրցաշրջանից այդ կարգը փոխվելու է՝ հնարավորություն ընձեռելով մրցաշրջանին հայտավորել 8 արտասահմանցիների, որոնք բոլորն էլ միաժամանակ կարող են մասնակցել հանդիպմանը։
Ինչեւէ, որոշումը կայացված է։ Մեր երկրում դրան առանձնահատուկ էին սպասում ֆուտբոլի ոլորտի մասնագետներն ու համակարգողները, քանզի վերջապես հնարավորություն է ընձեռվել Հայաստանի հավաքականները համալրել Ռուսաստանի եւ ԵԱՏՄ մյուս երկրների քաղաքացիություն ունեցող խաղացողներով՝ ներգրավվելով հատկապես մեր հայրենակիցներին, որոնք նախկինում խուսափում էին միանալ մեր ընտրանուն՝ մտավախություն ունենալով, որ այդ դեպքում կկորցնեն բավականին բարձր վարձատրվող աշխատանքը Ռուսաստանում։ Բանն այն է, որ Հայաստանից հանդես գալու համար նրանք պարտադիր պետք է մեր երկրի քաղաքացիություն ընդունեն, ինչը նախկինում գործող կարգի դեպքում նրանց ինքնաբերաբար վերածում էր լեգեոների եւ ոչ հրապուրիչ դարձնում ռուսական ակումբների համար։ Չէ՞ որ վերջիններս էլ իրենց մարզական եւ առեւտրային շահերն ունեն։ Այդ առումով, այժմ, իրոք, լավ հեռանկարներ են ուրվագծվել Հայաստանի հավաքականների առջեւ։
Մյուս կողմից, տարվելով արտերկրից պատրաստի կադրերի հրավիրելու մոլուցքով, չե՞նք վտանգի, արդյոք, տեղում մարզիկներ պատրաստելու եւ, ընդհանրապես, ֆուտբոլը զարգացնելու գործընթացը։ Այստեղի մեր ֆուտբոլիստները կդիմանան, արդյոք, դրսի հայրենակիցների (եւ ոչ միայն) հետ մրցակցությանը։ Սրանք հարցեր են, որոնք արդեն մեր երկրում օրենսդրական կարգավորման կարիք ունեն։ Այլապես հետո կարող է ստացվել այնպես, որ ուզում էինք լավ լինի, բայց ստացվեց, ինչպես միշտ։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

18-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO