Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Պահանջը չի փոխվելու

«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է լինել»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Սպանդանոցների թեման տարիներ առաջ սկսեց քննարկվել, բայց արդեն երկու օր է՝ օրակարգից «չի իջնում»։ Որովհետեւ հունվարի 15—ից Երեւանի խոշոր իրացման ցանցերն անցել են սպանդանոցային ծագման միս—մսեղեքի վաճառքի։
Երբ տարիներ առաջ սկսեց քննարկվել, որ Հայաստանում պետք է սպանդանոցներ գործեն, եւ անասունների մորթն այստեղ արվի, ու ես էլ գրեցի այդ սպանդանոցների անհրաժեշտության մասին, իմ ընթերցողներից մի քանիսն ինձ անգամ զանգահարեցին՝ փորձելով հասկանալ, թե «էդ անտեր նորության» անհրաժեշտությունը որն է։ Անհրաժեշտությունը, իհարկե, այլ հոդվածով բացատրեցի։ Իսկ «նորության» մասով չեմ հիշում՝ գրե՞լ եմ, թե՞ ոչ, բայց կրկին մեջբերելը տեղին կլինի։
Այսպիսով՝ սպանդանոց ասվածը մեզ համար բնավ էլ նորություն չէ։ Պատմաբան եւ թարգմանիչ Սիմոն Կրկյաշարյանի մոտ եմ հանդիպել (Նախարարներն ու նախարարությունները Հին Հայաստանում). խոսելով Հին Հայաստանում գոյություն ունեցող աղբյուրներում «չվկայված տարբեր պաշտոններից»՝ գրում է, որ, օրինակ, Մովսես Խորենացին վկայում է, որ Վաղարշակը կարգեց արքունական որսերի վրա՝ Դատին, ձիերի երամակների վրա՝ Գաբաղին, սեղանատան սպասների եւ գահերի վրա՝ Աբելին։ Ձյունականներին՝ ամառանոցների պահապաններ եւ ձյունակիրներ կարգեց, իսկ Սպանդունիներին կարգեց սպանդանոցների վրա... Չնայած կարող էինք այսքան հետ չգնալ եւ պարզապես մեջբերել խորհրդային Հայաստանի մսի արտադրության ծավալները՝ պատմելով, որ սպանդանոցներն ունեին կենդանիների ընդունման փարախ եւ սպանդի, ենթամթերքների, ճարպի, աղիքի, մորթիների աղամշակման բաժանմունք։ Արագ փչացող մթերքների պահպանման համար սպանդանոցներում տեղադրվում էին նաեւ սառնարանային խցիկներ։ Իսկ կենդանիների ընդունումն ու սպանդը, նաեւ սննդամթերքի ու տեխնիկական հումքի մշակումն ու թողարկումը հսկում էին անասնաբուժական ծառայության աշխատողները։ Մի խոսքով՝ սպանդանոցային այս «նորությունը» մի կողմ թողնենք եւ գանք հիշյալ՝ հունվարի 15—ից հետոյի վիճակին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020 թ. հունվարի 15—ից սկսել է տեսչական գործողությունները մսի իրացման շուկայում։ Երկու օր Երեւանում անցկացված վերահսկողությունը ցույց է տվել, որ մայրաքաղաքի խոշոր իրացման ցանցում՝ «ՍԱՍ», «Երեւան Սիթի», «Պարմա», «Նոր Զովք», «Քարֆուր» սուպերմարկետներում, «Արտ Լանչ», «Կարաս» հանրային սննդի կետերում իրացվում են միայն սպանդանոցային ծագման միս եւ մսեղիք։ Բոլոր այս տնտեսավարողները տրամադրել են սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական թիվ 5 վկայականը, որի վրա առկա QR կոդը հնարավորություն է տալիս տեսնել ու հասկանալ մսի ծագումը, թե միսը ինչ ճանապարհ է անցել, որ սպանդանոցում է կենդանին սպանդի ենթարկվել, անցե՞լ է, արդյոք անասնաբուժասանիտարական փորձաքննություն։ ՍԱՏՄ—ից վստահեցնում են՝ սպանդանցային ծագման պարտադիր պայմանի կատարման վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ։ ՍԱՏՄ—ից փորձեցինք հասկանալ, թե ինչ գնով են սպանդանոցները մորթ անում։ Որովհետեւ այս հարցը կառավարության դիմաց բողոքող անասնաբույծներն ու անասնապահներն արծարծում էին այն համապատկերում, թե սպանդանոցային մորթը տանելու է թանկացման։ ՍԱՏՄ—ից մեզ պատասխանեցին, որ (ըստ տեսչական մարմնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանի) հունվարի 15—ից անմիջապես 1 օր հետո ՍԱՏՄ ղեկավարն ու սպանդանոցների ներկայացուցիչները հուշագիր են ստորագրել։ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է մոտ երեսուն սպանդանոցների ներկայացուցիչների ու մեկ տասնյակ ֆերմերների հետ, որի ընթացքում քննարկվել են գյուղացիների ու ֆերմերների հետ փոխգործակցության, ինչպեսեւ սպանդանոցային մորթի առանձնահատկությունները։ Այո, կան մտահոգություններ՝ սպանդանոցային մորթի պարտադիր պայմանի հետ կապված ենթադրյալ թանկացումներին, կենդանիների տեղափոխման դժվարություններին առնչվող։ Եվ ՍԱՏՄ ղեկավարը այդ հանդիպմանը խոսել է այդ մտահոգություններից, որն, ի դեպ, նաեւ իրացման ցանցի ներկայացուցիչներն էլ ունեն։ ՍԱՏՄ ղեկավարը հիշեցրել է նաեւ մեկ տարի շարունակ ամենատարբեր քննարկումների ու պայմանավորվածությունների մասին։ Հատկապես՝ որ կենդանու տեղափոխումը պետք է իրականացնեն սպանդանոցները։
Մի խոսքով՝ քննարկումներից հետո ՍԱՏՄ—ի եւ սպանդանոցների ներկայացուցիչների միջեւ հուշագիր է ստորագրվել, որի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները պարտավորվել են։
1. Կենդանիների տերերից կենդանի կենդանիների տեղափոխումը սպանդանոց եւ սպանդի հետեւանքով ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը (3 գլուխ կենդանուց ոչ պակաս) սպանդանոցից մինչեւ 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացնել անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3 հազար դրամով։
2. Մեկ խոզի սպանդն անել առավելագույնը 5 հազար դրամով։
3. Մեկ մանր եղջերավոր կենդանունը՝ առավելագույնը՝ 3500 դրամով։
4. Մեկ խոշոր եղջերավոր կենդանունը՝ առավելագույնը՝ 10 հազար դրամով։
Հավելենք նաեւ, որ երբ 2019 թ. օգոստոսի 1—ից հանրային սննդի կետերում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր դարձավ, այդ պահին մենք ունեինք 16 սպանդանոց։ Հիմա արդեն, ըստ ՍԱՏՄ—ի, դրանց թիվը 25 է եւ դեռ ավելանալու է։ Բնականաբար, լինելու է մրցակցություն, ինչն էլ, իր հերթին, կազդի սպանդի գների վրա։
Մեկ հավելում եւս. կառավարության դիմաց բողոքող ֆերմերները երեկ, ավարտելով բողոքի ակցիան, ասացին, որ երկուշաբթի շարունակելու են այն, եւ 6 ամիս ժամանակ են պահանջելու՝ մինչեւ սպանդանոցները մարդկանց հասանելի լինեն։ Տրվելու՞ է նրանց այդ ժամանակը։
Հարցի պարզաբանումը ստանալու համար դիմեցինք ՍԱՏՄ—ին։ Ա. Հարությունյանը համառոտեց. «Ոչ, այդ ժամանակը չի տրվելու»։ Եվ միաժամանակ հավելեց. «2017 թ. ընդունվել է կառավարության համապատասխան որոշումը, 2018 թ. հուլիսի 1—ից ամբողջ հանրապետությունը պետք է անցներ սպանդանոցային մորթի։ Հաշվի առնելով, որ այդ պահին սպանդանոցների քանակը բավարար չի եղել, որոշակի զիջում է եղել։ Եվ արդեն տարի ու կես է անցել։ Այդ մարդիկ գիտեին, որ պետք է անցնեին սպանդանոցային մորթի։ Ես վստահեցնում եմ՝ մենք 6 ամսվա ընթացքում արդեն 40—ից ավելի սպանդանոց կունենանք (շատերն այս պահին արդեն պատրաստ են, ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում)։ Թող իրենք բանակցություններ վարեն, պայմանավորվեն սպանդանոցների հետ։ Մրցակցությունը կլինի, եւ ես ձեզ վստահեցնում եմ՝ միսը չի թանկանա։ Հակառակը՝ նույնիսկ իջեցում կարող է լինել»։
Մի խոսքով՝ ՍԱՏՄ—ն որոշել է. սպանդանոցային մորթը պարտադիր է, ինչը սննդամթերքի անվտանգության ապահովման կարեւորագույն քայլերից է։

18-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO