Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ

«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային փոխհարաբերություններում բազում ավերածություններ գործող ամոթալի երեւույթի՝ բամբասանքի գոյացման եւ տարածման «մեխանիկան»։ Բամբասանքը մեկուսի անձի զբաղմունք չէ (եթե նույնիսկ բամբասկոտությունը նրա գլխավոր հատկությունն է), այլ մարդկանց հաղորդակցման որոշակի տեսակ, մեկից մյուսին՝ «բերնե բերան» տեղեկատվություն։ «Բամբասել» բառն իսկ ստուգաբանորեն նշանակում է «ասեմ, ասես». կազմված է «բալ» (ասել) բայի ներկա ժամանակի եզակի առաջին եւ երկրորդ դեմքերից՝ «բամ» (ասեմ) գումարած «բաս» (ասես)։ Եվ հատկապես բերնե բերան անցնելն է ուռճացնում, այլափոխում, աղավաղում բամբասանքին ծնունդ տված իսկության մեկ հատիկը, պատում կեղծիքի, չարախոսության, նախանձի շաղախով։
Մարդկանց խոսքուզրույցի այդ առանձնահատկությունն է բնութագրում լատիներեն ասացվածքը, թե մարդու համբավը թռչում է («Fama volant»)։
Մարդիկ միշտ բամբասել եւ բամբասելու են։ Դա երեւի պայմանավորված է հոգեբանական մի առանձնահատկությամբ. մարդիկ տեղեկությունները ոչ միայն փոխանակում են, այլեւ գնահատում, արժեքավորում՝ համարելով դրանք (իրադարձությունները, միջադեպերը, արարքները, որոշումները, նշանակումները եւ այլն) պատշաճ կամ անպատշաճ, ընդունելի կամ մերժելի, ճիշտ կամ սխալ, օգտակար կամ վնասակար։ Մարդկային հատկապես այդ հատկությունն է նկատի ունեցել Պարույր Սեւակը. «Մենք դատավոր ենք ամենքս էլ մի քիչ։ // Եվ մենք դատում ենք ու դատավարում // Յուրաքանչյուր օ՛ր, Նույնիսկ ամեն ժա՛մ»։
Մենք ոչ միայն դատավարում ենք, այլեւ մեղադրում եւ դատապարտում. այստեղից էլ ահա սկիզբ է առնում բուն բամբասանքը. զուտ տեղեկատվությունը խեղաթյուրվում է, չեզոք, անաչառ կարծիքը վերածվում է մի իսկական զրպարտության։ Այնպես որ, անգամ արտաքուստ անմեղ թվացող բամբասանքը, շատերի բերանում ծամոն դարձած, բոլորովին էլ անմեղ զբաղմունք չէ, եւ միանգամայն տեղին է ասված, թե՝ «Փսփսոցը տուն կքանդի»։ Բամբասանքի զարհուրելի ուժը ցայտուն է Վահան Թոթովենցի «Գավառական ողբերգություն» վիպակում. «բամբասանքի ծարավից տոչորված» տիկնայք չեղած, չպատահած, ընդամենը մեկի աչքին թվացած բանը տարածում են բերնե բերան, փոթորկում ողջ քաղաքը, զոհերի պատճառ դառնում։
Մեկ այլ ասացվածք էլ կա՝ «Բամբասանք չէ, բանն ասանկ է»։ Այս գեղեցիկ բառախաղը, սակայն, բնավ էլ չի օգնում բամբասկոտներին։ Չէ՞ որ, եթե իսկապես բանն «ասանկ» է, ուրեմն բամբասանք չէ, այլ պարզապես խոսքուզրույց, հավաստի տեղեկատվություն։ Իսկ եթե, այնուամենայնիվ, բանն «անանկ» է, ուրեմն բամբասանք է, եւ բամբասողներին ոչնչով չի արդարացնում։
Ո՞րն է չափանիշը դրանք զանազանելու։ Բարդ հարց է։ Հնարավոր է, թերեւս, կողմնորոշվել հետեւյալ կերպ. եթե նույն բանը մենք վստահաբար կարող ենք կրկնել այն անձի ներկայությամբ, ում վերաբերյալ արտահայտվում ենք, ուրեմն, իրոք, «ասանկ» է, հակառակ պարագայում՝ «անանկ»։ Սա հիշելով՝ գուցե կսկսենք քի՞չ բամբասել։
Բամբասանքի կրճատմանը կամ գոնե մեղմացմանը կարող է նպաստել այն գիտակցումը, որ բամբասանքը, փաստորեն, ինքնագնահատականի ձեւ է եւ բամբասողին ավելի խորն է բնութագրում, քան կցանկանար։ Այդ ինքնաբացահայտումը դիպուկ է Մխիթար Գոշի առակներից մեկում. «Հոտն ընթանալիս շարժվում էին ոչխարների դմակները։ // Այծերը նախանձից դրդված սկսեցին բամբասել նրանց եւ ասացին. // Ինչո՞ւ մեզ նման պարկեշտությամբ չեք քայլում»։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր

25-01-2020





29-02-2020
Ճիշտը «յոթը չափել, մեկ կտրել» սկզբունքն է
Փորձի փոխանակում պետություն-մասնավոր գործընկերության ոլորտում

ԱԺ տնտեսական հարցերի ...


29-02-2020
Մտորումներ Հայկական հարցի մասին
Սեւրի պայմանագիրը վաղ թե ուշ նորից կդրվի սեղանին



29-02-2020
Համարձակություն
Ներանձնականի, ստեղծագործականի եւ հասարակական գիտակցության սահմանները

Ի՞նչ բան ...


29-02-2020
Մարդ-հանրագիտարանը
Հայոց պատմության անզուգական գիտակն ու նվիրյալը

Հնաբնակ շատ ...


29-02-2020
Խնկարկյալ երկիր, Հայաստա՛ն...
Համազգային առաջարկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Աստվածաշնչում կա ...


29-02-2020
«Իշխանությունները որոշեցին հանրաքվեի գնալ
Եվ խնդրի ողջ պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին»

Ապրիլի ...


29-02-2020
Շաքարավազի շուկան ինչպես որ է
Երբ ստանդարտներին համապատասխանությունը կամավոր բնույթ է կրում

Տնտեսական ...



29-02-2020
«Ոչ»-ը, լինելով հանձնաժողովներում, կարձանագրի
Որ ՀՀ-ում տեղի է ունեցել բացարձակ ազատ եւ ...

29-02-2020
Ռուս գեներալը կարծում էր՝ Անդրանիկի զորությունը կոնյակի մեջ է
Զավեշտալի պատմություններ զորավարի ...

29-02-2020
Թուրքիան այնպես է աղմկում, կարծես Սիրիան է ներխուժել իր երկիր
Աստանայի գործընթացի անդամ երկրների ...

29-02-2020
Հռոմը ծափահարում է Մխիթարյանին
Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO