Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ԼՂՀ


Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար

Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին լրանում է Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը։ Ճակատամարտ, որ գոտեպնդեց իր ազատության եւ ազգային արժանապատվության համար մարտնչող ժողովրդին։ Քարին տակի հերոսական պաշտպանությունը, որ մշտապես ամրագրվել է արցախահայության ազատագրական պայքարի տարեգրության մեջ, բարոյական եւ ռազմական մեծ նշանակություն ունեցավ ոչ միայն գյուղի բնակչության, այլեւ Արցախի ինքնապաշտպանական ուժերի համար։ Այն բեկում մտցրեց հայկական ջոկատների կողմից իրականացվող ռազմագործողություններում։ Արժանի հակահարված հասցնելով եւ պարտության մատնելով նախապես լավ վարժված թշնամու մեծաթիվ ուժերին՝ մերոնք տպավորիչ հաղթանակ տարան։ Ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրի օջախների տեղահանման ու կոտորածների իրագործման ադրբեջանական ծրագիրը տապալվեց, եւ Շուշիի շրջանի միակ հայկական գյուղը, որ շարունակ ահաբեկումների եւ հարձակումների էր ենթարկվում ազերիների կողմից, ոսկոր դարձավ Ադրբեջանի ղեկավարների կոկորդում...
1988—ի աշնանը բերդաքաղաք Շուշին լիովին հայաթափվել էր, եւ դաժան ճակատագիրը սպառնում էր նաեւ շրջանի մյուս հայկական բնակավայրերին։ Երկար դիմադրությունից հետո, 1991—ի մայիսին, ռուսական բանակի զորքերի աջակցությամբ «Կոլցո» ռազմագործողության ընթացքում տեղահանվեցին նաեւ բերդաքաղաքի ենթաշրջանի գյուղերի բնակիչները։ Ինքնապաշտպանության կազմակերպիչները ենթարկվեցին դաժան տանջանքների եւ բանտ նետվեցին։ Ահաբեկչության իրագործման հերթական, վերջին թիրախը Քարին տակն էր, որի ուղղությամբ թշնամին մեծ թվով ռազմական տեխնիկա եւ 800—ից ավելի հատուկ վարժված գրոհայիններ էր կենտրոնացրել՝ սպասելով հարձակման հրամանի։ Քանի որ մինչ այդ ադրբեջանցիները գրոհման փորձ էին ձեռնարկել ու ձախողվել, հրամանատարությունը որոշել էր ամեն գնով պատժել բնակիչներին եւ Քարին տակը հիմնահատակ ավերել։
Գյուղի ինքնապաշտպանական ջոկատը՝ վեց տասնյակ անդամներով, գլխավորում էր բոլորի հարգանքն ու վստահությունը վայելող քաջարի հրամանատար Վաղարշակ Առուշանյանը։ Նրան հաջողվել էր որոշ քանակությամբ զենք ու զինամթերք հայթայթել։ Ջոկատում շուրջ 40 ինքնաձիգ, մեկական դիպուկահար հրացան, նռնականետ եւ գնդացիր կար։ Սակայն ակնհայտ էր, որ չորս կողմից շրջապատված բնակավայրը սպանդից փրկելու եւ «մինչեւ ատամները զինված» թշնամուն դիմակայելու համար լրացուցիչ օգնություն էր անհրաժեշտ։
Հունվարի 26—ին ադրբեջանական զորամիավորումը, որ անձամբ ղեկավարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ—մայոր Մ. Մեհթիեւը, դեռ լույսը չծագած, սկսեց տարբեր ուղղություններից հրետակոծել գյուղը։ Մթության մեջ հրդեհվող տների թիվը շարունակ ավելանում էր։ Խաղաղ բնակչության շրջանում եւս քիչ չէին զոհերը։ Հակառակորդի կողմից մանրակրկիտ մշակվել էր ռազմագործողության ծրագիրը, բայց հարազատ օջախը պաշտպանող քարինտակցին, որ արդեն երրորդ խոշոր դիմադրությունն էր ցուցաբերում, նահանջելու տեղ չուներ։
«Ներքին Զառիսլուի ուղղությամբ թշնամին շրջապատել էր գյուղը եւ Շուշիի ժայռաշարի երկայնքով գնդացիրների կրակի տակ էր պահում ամբողջ տարածքը,–հիշում է Քարին տակի համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը, ով այն ժամանակ 16 տարեկան պատանի էր եւ հասակակիցների հետ օժանդակում էր պաշտպանական ջոկատի տղաներին։–«Զաստավի» կողմից հակառակորդը զրահամեքենաներով նույնպես գրոհ էր ձեռնարկել՝ փորձելով աքցանի մեջ առնել գյուղը։ Գլխավոր հարվածն առաջին հերթին իրենց վրա վերցրին գյուղի դիրքերը հսկող պահակակետի տղերքը։ Զգալով ազերիների տեխնիկայի ու կենդանի ուժի անսահմանափակ քանակությունը, Քարին տակի կամավորների հրամանատարի խնդրանքով շուտով օգնության հասան Ավետարանոցի, Սղնախի, Սզնեքի, Շոշի եւ Ստեփանակերտի ինքնապաշտպանական ջոկատները։ Կատաղի ճակատամարտ տեղի ունեցավ։ Չնայած ուժերի անհավասար հարաբերակցությանը, թշնամին ցայտնոտի մեջ էր հայտնվել եւ մեծ կորուստներ կրելով՝ ստիպված էր ճողոպրել։ Թուրքերը գլուխները կորցրած փախուստի էին դիմում՝ լքելով զինտեխնիկան, ճանապարհին ավար թողնելով անթիվ բաճկոններ ու սաղավարտներ, փամփուշտների պահունակներ եւ ուսապարկեր»։
Իրիկնադեմին, երբ մառախուղ էր իջել գյուղի վրա, ջոկատների տղաներին հաջողվեց կանանց ու երեխաներին դուրս բերել կրակի տակից եւ ապահով թաքստոցներ տեղափոխել։ Ինչպես ականատեսներն են վկայում, խաղաղ բնակիչների աջակցությունը Քարին տակի պաշտպաններին նույնպես ոգեւորելու ու հաղթելու վճռականությամբ էր տոգորել, եւ հերոսամարտում արդեն ուրվագծվում էր հայերի համոզիչ հաղթանակը։ Որոշ տվյալների համաձայն՝ հակառակորդը մարտադաշտում 230—250 զոհ էր թողել եւ 200—ից ավելի վիրավոր, որոնց մի զգալի մասը հոգին ավանդել է Շուշիի հիվանդանոցում (ուշագրավ է այն հանգամանքը, որ հակառակորդը մեծաթիվ զոհերի պատճառով Քարին տակն «Արյունոտ ձոր» էր կոչել)։ Ադրբեջանցիները, չհաշտվելով կրած դառը պարտության հետ, քարոզչական խողովակներով փորձում էին ամենատարբեր պատրվակներ ու պատճառներ որոնել, ջանքեր գործադրել՝ արդարացնելու ադրբեջանական բանակի հրամանատարության ապաշնորհ գործելաոճը։ Ռազմագործողությունը խայտառակաբար ձախողելու համար Ադրբեջանի  հետխորհրդային առաջին նախագահ Ա. Մութալիբովը Մ. Մեհթիեւին հետ կանչեց Շուշիից եւ պաշտոնանկ անելով՝ կարգադրեց «դավաճանության համար» անմիջապես բանտարկել։
«Երեկոյան ժամը 6—ի սահմաններում ճակատամարտն ավարտվեց, եւ գյուղում հատուկենտ կրակոցներ էին լսվում,– հիշում է Քարին տակի հերոսական պաշտպանության հրամանատար, առաջին գումարման ԼՂ Գերագույն խորհրդի պատգամավոր Վաղարշակ Առուշանյանի որդին՝ Մխիթարը։–Մարտերի ժամանակ հայկական կողմից ունեցանք 22 զոհ եւ 17 վիրավոր։ Դաժան պատերազմում ընկերների հետ հերոսաբար նահատակվեց նաեւ հայրս, ով կյանքը չխնայեց գյուղի ազատագրման ու սերունդների պայծառ ապագայի համար»։
Ջոկատի հրամանատարը եւ գնդացրորդ Ալյոշա Վարդանյանը հետմահու պարգեւատրվեցին «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Հենրիխ Ամիրջանյանը, Գարիկ Առաքելյանը եւ Վագիֆ Պետրոսյանը, ովքեր նույնպես հերոսամարտի զոհերից են, քաջության համար արժանացան «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի։ Այդ բարձր պարգեւն են իրենց կրծքին այսօր կրում նաեւ քարինտակցիներ Արթուր Առաքելյանը (Վաղարշակի մահից հետո Քարին տակի ջոկատի հրամանատարը) եւ Ալեքսանդր Աբրահամյանը, ովքեր վիրավորվել ու երջանիկ պատահականությամբ կենդանի են մնացել։ Հատկանշական է, որ ազատամարտում աչքի ընկնելու համար գյուղի ավելի քան 90 բնակիչ պարգեւատրվել է «Շուշիի ազատագրման համար», «Մարտական ծառայության համար» եւ «Արիության համար» մեդալներով։
Քարին տակի ճակատամարտում դրսեւորվեց ինքնապաշտպանական ջոկատների համախմբվածությունը՝ մեկ նպատակի համար միասնաբար, բռունցքված պայքարելու նրանց ձգտումը։ Պատահական չէ, որ անհավասար մարտերում համախմբվածության, միասնության եւ համերաշխության շնորհիվ հայերը հաղթեցին արյունարբու թշնամուն։ Գյուղի աննկուն պաշտպանությունը կարեւոր էր նաեւ ռազմագիտական նշանակության տեսանկյունից։ Հայկական ուժերը հակառակորդին թույլ չտվեցին նպաստավոր դիրքեր գրավել եւ բնակչությանը բռնի տեղահանել ու սպանդ իրականացնել հարեւան Ավետարանոց, Սղնախ, Սզնեք եւ մյուս բնակավայրերում։
Ընդհանուր առմամբ, 150 մարդ է մասնակցել գյուղի պաշտպանությանը, որից 70—ը՝ քարինտակցիներ։ Պատմաբաններն ու ռազմագետները միակարծիք են, որ Քարին տակը հաղթեց ճակատամարտում՝ հաստատելով մեր ժողովրդի հաստատակամությունն ու վճռականությունը գոյապայքարում, հարազատ եզերքին, հայրենիքին անմնացորդ նվիրվելու եւ վտանգի պահին կյանքը չխնայելու իր պատրաստակամությունը։
Քարին տակի հերոսամարտը արցախյան պատերազմի փայլուն էջերից է։ Այն ապացուցեց, որ իր ազատության եւ անկախության համար ընդվզող ժողովուրդն իր պապերի ապրած հողից մի թիզ անգամ զիջելու մտադրություն չունի եւ անպարտելի է։
Ստեփանակերտ

25-01-2020





29-02-2020
Ճիշտը «յոթը չափել, մեկ կտրել» սկզբունքն է
Փորձի փոխանակում պետություն-մասնավոր գործընկերության ոլորտում

ԱԺ տնտեսական հարցերի ...


29-02-2020
Մտորումներ Հայկական հարցի մասին
Սեւրի պայմանագիրը վաղ թե ուշ նորից կդրվի սեղանին



29-02-2020
Համարձակություն
Ներանձնականի, ստեղծագործականի եւ հասարակական գիտակցության սահմանները

Ի՞նչ բան ...


29-02-2020
Մարդ-հանրագիտարանը
Հայոց պատմության անզուգական գիտակն ու նվիրյալը

Հնաբնակ շատ ...


29-02-2020
Խնկարկյալ երկիր, Հայաստա՛ն...
Համազգային առաջարկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Աստվածաշնչում կա ...


29-02-2020
«Իշխանությունները որոշեցին հանրաքվեի գնալ
Եվ խնդրի ողջ պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին»

Ապրիլի ...


29-02-2020
Շաքարավազի շուկան ինչպես որ է
Երբ ստանդարտներին համապատասխանությունը կամավոր բնույթ է կրում

Տնտեսական ...



29-02-2020
«Ոչ»-ը, լինելով հանձնաժողովներում, կարձանագրի
Որ ՀՀ-ում տեղի է ունեցել բացարձակ ազատ եւ ...

29-02-2020
Ռուս գեներալը կարծում էր՝ Անդրանիկի զորությունը կոնյակի մեջ է
Զավեշտալի պատմություններ զորավարի ...

29-02-2020
Թուրքիան այնպես է աղմկում, կարծես Սիրիան է ներխուժել իր երկիր
Աստանայի գործընթացի անդամ երկրների ...

29-02-2020
Հռոմը ծափահարում է Մխիթարյանին
Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO