Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

31.03.2020
ՊՆ


Սրբազան խոնարհում

Հայրենյաց պաշտպան քաջակորով հայ զինվորին

–Ես 2016 թվականին, Շուշիի ազատագրման օրը՝ մայիսի 8-ին,–«ՀՀ»-ի հետ զրույցում ասաց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ճանաչված երգիչ-երգահան Սամվել Գալստյանը,–համերգի էի Փարիզում։ Երբ բեմում ավարտեցի ելույթս, օգտվելով առիթից եւ դիմելով դահլիճի բազմահազար հանդիսականներին, բարձրաձայնեցի՝ փառք հայոց բանակին, հայ զինվորներին, որ նորերս ավարտված ապրիլյան պատերազմի ծանր փորձության միջով անցան եւ դիմակայեցին անարգ թշնամուն։ Նշեցի, ի դեպ, որ որդիս՝ Էդգարը, այդ ճակատագրական պահերն ապրած զինվորներից է եւ այսօր էլ հայոց բանակի շարքերում է… Դահլիճը, ընդհատելով խոսքս, հոտնկայս ծափահարեց ինձ ու մեր երաժիշտներին…
Սամվել Գալստյանը պատմում է, որ որդին Ապրիլյան քառօրյայի օրերին իր մի քանի տասնյակ զինակից ընկերների հետ Ջրականում (Ջաբրայիլ) չորս օր անցկացրել է խրամատում։ Հրետանային դասակի հրամանատարն էր։ Մնացել են առանց ջրի, առանց սննդի։ Ընդ որում, ինչպես հիշում է զրուցակիցս, այդ ընթացքում հեռախոսային կապի միջոցով երբեմն կարողացել են շփվել միմյանց հետ, բայց զինվոր որդին ոչինչ չի ասել իրենց այդ վիճակի մասին։ Նրա խոսքից անգամ չեն էլ գուշակել, թե ինչպիսի իրավիճակում են, ինչպիսի պայմաններում։
Անդրադառնալով ապրիլյան պատերազմին հաջորդած իրադարձություններին՝ կոնսերվատորիայի պրոֆեսորը հիշում է, որ այդ ժամանակ ընկերը՝ Գրիգոր Ծատուրյանը, իրեն է նվիրել նոր լույս տեսած բանաստեղծությունների գիրքը («Խենթ է կարոտս», Երեւան)։ Թերթել է, եւ ուշադրությունը հատկապես գրավել է հայ զինվորին նվիրված մի բանաստեղծություն, որը եւ շատ շուտով իր ստեղծած երաժշտությամբ երգի է վերածվել։ Խոսքը «Մի՛ թախծիր, մայրի՛կ» վերնագրով գողտրիկ բանաստեղծության մասին է.
Մի՛ թախծիր, մայրի՛կ, ես նորից կգամ,
Կգամ իմ սրտի պարտքը կատարած,
Զինվորի խրոխտ քայլերով կանցնեմ,
Ու կծիծաղեն աչքերդ թացված…
–Երգը կատարեց իմ ուսանողներից Մասիս Հունանյանը,–շարունակում է Ս. Գալստյանը։–Ընդունելությունը սպասածից ավելի ջերմ ու ոգեւորիչ էր։ Ես մեծ սիրով երգի ձայներիզներից, նշածս գրքի օրինակներից (իհարկե, հեղինակի պատրաստակամ օգնությամբ ու ընծայագրերով) նվիրեցի որդեկորույս մայրերին։ Զինվորի մոր համար այսօր էլ երգը շարունակում է հոգեհարազատ ու անչափ հուզիչ, հոգեխռով մնալ.
Մի՛ թախծիր, մայրի՛կ, զինվորի երգը
Չի թողնի տխուր քո միակ որդուն,
Ինձ զորավիգ է մայրական սերը,
Նրա հետ մի օր կդառնամ ես տուն…
Բացի այդ, ինչպես հիշում է արվեստագետը, ապրիլյան պատերազմի թարմ հետքերով ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը վավերագրական ֆիլմ նկարահանեց՝ «Անավարտ կռիվ» վերնագրով, որի երաժշտության հեղինակը ինքը՝ երգիչ—երգահանն է։ Ֆիլմում հնչում է նաեւ նրա երգերից՝ Գեւորգ Հաճյանի (Բեյրութ) կատարմամբ։
Առհասարակ, Սամվել Գալստյանը հայոց բանակին նվիրված հայրենասիրական մի շարք ձեռնարկումների հեղինակ է։ Ի դեպ, Փարիզում 2016 թ. կայացած համերգը բարեգործական էր, որից ստացված հասույթը, հանգանակությամբ հավաքված այլ միջոցներ տրամադրվել են Արցախի պաշտպանության բանակին։
Երաժշտագետը համոզված է՝ հայոց բանակը, մեր անկախության ու անվտանգության գլխավոր երաշխավորը լինելով, Հայաստանի Հանրապետության կարեւոր, բարձրագույն արժեքներից մեկն է, մեր պետականության ամուր հիմնասյունը, եւ բոլորս ենք պարտավոր նրա մարտունակության առավել բարձրացման, լիարժեք կայացման գործում մեր, թեկուզ՝ փոքրիկ, լուման ունենալ։
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ

30-01-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO