Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

31.03.2020
ՊՆ


«Մեր հայրենիքը»՝ մեր հայրենիքի առաջնագծում

Պատվի առնելով հիմնը՝ հայրենիքն ես պատվում

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայկական բանակը կազմված չէ միայն զինված ուժերի ստորաբաժանումներից։ Այն հավաքական ամբողջությունն է մեր ժողովրդի՝ ձգվելով ամեն բնակավայրից մինչեւ առաջնագիծ։ Նրա դեմ ուղղված ամեն կրակոց արձագանքում է ամբողջ Հայաստանում։
«ՀՀ»-ին այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ զինված ուժերի լեգենդար 5-րդ բրիգադի նախկին զինծառայող, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանը։ Ասում է՝ դժվար է ասել, թե մեր բանակի այսօրվա յուրաքանչյուր հաղթանակ եւ հաջողություն որքանով է բոլորիս պատկանում, բայց հաստատաբար ամեն մի վրիպում, առաջնագծից ներս հակառակորդի յուրաքանչյուր անցում, մեկը մյուսի վրա արձակված ամեն կրակոց դիրքային արտացոլումն են նաեւ մեր հավաքական կամքի թերացման եւ մեր երկրի առջեւ ծառացած առաջնահերթությունների ոչ պատշաճ գիտակցման։
Ճակատագրի բերումով հայկական բանակի ձեւավորման առաջին տարիների պատմությունը դարձավ նաեւ իր կյանքի այդ տարիների պատմությունը։ Որպես ականատես՝ գրել հայկական բանակի հռչակմանը նախորդող եւ հաջորդող տարիների մասին, Վ. Դեւրիկյանի խոսքով, նշանակում է գրել պատերազմական բոլոր տարիների, բոլոր ամառների ու բոլոր ձմեռների մասին, բոլոր գետանցումների, լեռնային կածաններով ելնելու եւ ձորամիջյան ճանապարհներով իջնելու, պայթեցված կամուրջների ու կառուցված պաշտպանական դիրքերի, այդ դիրքերից առաջ գնացող զինվորների ու այդ դիրքերից հետ տարվող զոհվածների ու վիրավորների, նրանց թիկունքային գիծ հասցնող բուժքույրերի ու բուժող բժիշկների, կրակային բաց տարածության ներքո գտնվող ճանապարհներով դիրքերի ռազմատեխնիկական մատակարարումն ապահովող վարորդների, Արցախի լաչինյան շրջափակումը ճեղքող օդաչուների եւ վերջապես՝ այս ամենը հերոսաբար կրող եւ հաղթանակի հավատով ու սպասումով ապրող մեր ժողովրդի մասին. «Բոլոր նրանց մասին, ովքեր պատերազմական տարիներին չթողեցին Երեւանն ու Ստեփանակերտը, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները եւ հայրենիքում իրենց լինելությամբ իրական դարձրին ՀՀ եւ ԱՀ անկախության շարունակական ընթացքը»։
Վերը բերված շարադրանքի տարբեր բառակապակցությունները բացելով՝ ասում է, որ կարելի է նահանջների եւ հակահարձակումների ճանապարհներից հերոսական եւ ողբերգական բազմաթիվ ցնցող պատկերներ բերել, բայց, իր խոսքով, ավելի շատ գիտակցության մեջ դրոշմվել է ոչ թե պատերազմական, այլ 1994 թ. մայիսյան զինադադարին անմիջապես հաջորդող օրերից՝ որպես դիրքային հերթապահության իրարահաջորդող օրերի ընթացքի հավաքական արտահայտություն եղող հետեւյալ դրվագը։ Պատմում է՝ զինադադարի հաստատումից հետո Հայաստանից լուրեր իմանալու եւ այնքան ձգող խաղաղ կյանքի սրտամաշ կարոտը ցրելու համար մարտկոցներով աշխատող մի քանի ռադիոընդունիչներ էին ճարել օրվա լուրերը լսելու համար։ Լեռնային իշխող բարձունքներում, հուրախություն իրենց, պարզվեց, որ լսելի է նաեւ Երեւանը։ Հայկական ռադիոյի հաղորդումները ավարտվում էին ժամը 12—ին՝ «Մեր հայրենիքի» հնչյուններով։
«Որպես հիմն՝ այն երբեմն քննադատվում է կատարողական առումով ոչ այնքան բարդ ստեղծագործություն լինելու համար, բայց դիրքերում դիմացից լուսնի լույսի ներքո ծխախոտի մի կայծ կամ զինական հանդերձանքի մետաղյա մի փայլ որոնող սնայպերի (դիպուկահարի) նշանառու կրակի սպառնալիքի ներքո զգում էիր, որ ճակատագրով մեզ վիճակված այս հայրենիքում որպես հիմն ապրեցնողն ու գնդի դրոշից մինչեւ հայրենիքի դրոշը բարձր պահողը «Մեր հայրենիքն» է։ Անկախ պետական օրենքով կանոնակարգված այն պահանջից, որ նրա կատարման ժամանակ պետք է ոտքի կանգնած լինել, այն հնարավոր չէր նստած լսել։ Գոնե դիրքերում հնարավոր չէր։ Միաժամանակ սնայպերական կրակոցների սպառնալիքի պատճառով հնարավոր չէր նաեւ կանգնելը, եւ ելքը գտնվեց՝ ծնկաչոք ձգվելով, որով եւ ավարտվում էր անցնող օրը երեկոյան ժամը 12—ին»,–հպարտությամբ հիշում է նախկին զինվորականը։
Թեեւ արդեն անցել է ավելի քան քառորդ դար, եւ շատ բան է փոխվել ռազմական հանդերձավորման եւ սպառազինության ու դիրքային հերթապահության առումով, սակայն Հայկական բանակի զինվորները իր պատկերացման մեջ շարունակում են մնալ օրվա վերջին «Մեր հայրենիքին» պատվի առնելով եւ սկսվող օրն այդպես շարունակելով, որն էլ իր հերթին պարտադրում է մեր հայրենիքին նվիրվել այնպես, ինչպես որ առաջնագծի զինվորներն են պատվում «Մեր հայրենիքը»։

30-01-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO