Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայերի սպանդ, կոտորածներ եւ ջարդեր…

Բաքվում վայրագությունների ենթարկված հայերի թիվն այդպես էլ առայսօր ստույգ հայտնի չէ

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանական հրոսակախմբերը, հայերի կոտորածների գլխավոր համակարգողների, «Ժողովրդական ճակատի» գործիչ Նեյմաթ Փանահովի ղեկավարությամբ, «Յուրաքանչյուր ադրբեջանցի պատասխանատվություն կկրի ողջ մնացած ամեն մի հայի համար», «Կեցցե՛ Բաքուն առանց հայերի», «Մա՛հ հայերին, հայերն այստեղ չեն ապրի» հակահայկական կարգախոսներով, պ. գ. դ., պրոֆեսոր Գեւորգ Ստեփանյանի խոսքով՝ 6 օր շարունակ անցնելով թաղից թաղ, հրկիզեցին հայերին պատկանող տները՝ առանց տարիքային խտրության գազանաբար սպանելով երեխաներին, կանանց ու տղամարդկանց, կողոպտելով նրանց ամբողջ ունեցվածքը՝ բնակարաններ, օժանդակ կառույցներ, տնային գույք, անձնական ավտոմեքենաներ, խնայբանկերում ունեցած ավանդներ, պետական եւ անձնական ապահովագրական գումարներ եւ այլն. «Այդ օրերին քաղաքի ամբողջ տարածքը վերածվել էր հայ բնակչության զանգվածային անարգել ջարդերի վայրի։ Այդ առումով դեպքերի ականատեսների հուշագրություններն ունեն պատմական հավաստի վավերագրի արժեք, մանավանդ, եթե նկատի առնենք, որ դրանցից շատերը գրվել են իրադարձություններից անմիջապես հետո, թարմ տպավորությունների տակ։ Դեպքերի ականատես, Բաքվի Կասպյան նավատորմի ռուս սպա Ե. Սաֆարովը հունվարի 13—ի հայերի ջարդերի մասին վկայում է. «Ադրբեջանական զինված խմբերը, որոնց թիվը հասնում էր 20—30 հոգու, ներխուժում էին հայերի բնակարանները, տանտերերին սպանելուց հետո դիակները շպրտում էին պատուհաններից։ «Շաֆագ» կինոթատրոնի մոտ խարույկի վրա կենդանի—կենդանի այրում էին երեխաներին»»։
Հունվարի 14—ին ֆրանսահայ հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրը հեռագիր է հղում Մ. Գորբաչովին՝ խնդրելով վճռական միջամտություն՝ հայերի կոտորածն Ադրբեջանում կանխելու համար, սակայն, Գ. Ստեփանյանի խոսքով, վերջինս գործնականում ոչինչ չձեռնարկեց։ Պատմաբանը պատահական չի համարում, որ 1990 թ. հունվարի 14—ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում խորհրդային եւ արտասահմանյան լրագրողների համար տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո փախստականներն ու բռնագաղթածները ցույցի դուրս եկան «Գորբաչով, քո խղճին է ծանրացած Բաքվի հայերի արյունը» պաստառով։ Այդ օրերին, երբ Բաքվում հեղվում էր հայերի արյունը, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հունվարի 15—ի որոշմամբ՝ արտակարգ դրություն հայտարարվեց ոչ թե Բաքվում, որով կկանխվեին հայերի կոտորածները, այլ՝ Արցախում։
«Հայերի ջարդերի ժամանակ պասիվ դիրք էր գրավել ադրբեջանական միլիցիան»,— նկատում է պատմաբանը՝ մեջ բերելով ականատեսների վկայությունները. «Երբ հունվարի 13—ին հակահայկական միտինգից հետո վայրագ ամբոխը հարձակվեց միլիցիայի 8—րդ բաժանմունքի դիմացի շենքի վրա, զինվորները (մոտ 120 հոգի) ոչ մի միջոց չձեռնարկեցին»։ Մեկ այլ ականատես վկայում է. «Սպանդ, կոտորածներ եւ ջարդեր… Պատշգամբներից նետվող կենդանի մարդիկ եւ մոխրացած դիակներ կամուրջներին։ Ամբոխ, որը բռնաբարում է երկու կանանց՝ մոր ու աղջկա կենտրոնական երկու փողոցների խաչմերուկում, պատուհաններից եւ ծառերից կախված ականատեսների ծաղր ու ծանակի ներքո, որն իր զոհերին ոտքերով, երկաթե ձողերով, փայտերով ծեծելով՝ դարձնում է արյունոտ մի զանգված, խառնաճարակ։ Եվ շատ այլ դեպքեր, որ անհասկանալի են մարդկային մտքին»։
Գազանություններն ու վայրագությունները, Գ. Ստեփանյանի հիշատակմամբ, շարունակվեցին հիվանդանոց տեղափոխված վիրավոր հայերի նկատմամբ, որոնց ուղղակի դուրս էին նետում պատուհաններից. «Կարելի է բերել նման բազմաթիվ այլ վկայություններ, որոնց զգալի մասը հրապարակվել է ժամանակի մամուլում, Ի. Մոսեսովայի եւ Ա. Հովնանյանի՝ «Բաքվի ջարդերը» փաստաթղթերի եւ վկայությունների հարուստ եւ խիստ արժեքավոր ժողովածուում»։ Ըստ էության, պատմությունը կրկնվում էր։ Պատմաբանը նշում է, որ նման վայրագությունների էին դիմել նաեւ թուրք—թաթարները 1918 թ. սեպտեմբերին։ Այդ թվականի ջարդերը վերապրած Սոֆյա Խաչատուրովան, որին Երեւանի օդանավակայանից ուղիղ տեղափոխել էին հիվանդանոց, պատմել է հետեւյալը. «Վերջին օրերին առավոտից գիշեր դռանս խփում էին, չէի բացում։ Ի վերջո, ջարդեցին, տեսան՝ պառկած եմ մահճակալին։ Խնդրեցի՝ թե եկել եք ինձ սպանելու, շուտ արեք, զուր մի տանջեք... Փողոց շպրտեցին... Նման բան ես մեկ էլ տեսել եմ 1918 թվականին, երբ փոքր աղջիկ էի։ Այն ժամանակ սպանեցին հորս, եղբորս ու քրոջս։ Մի՞թե այսքան ապրեցի, որ նույն բաներին ականատես լինեմ»։
«Հարկ է նշել, որ Բաքվում կոտորածի ենթարկված հայերի թիվն այդպես էլ ստույգ հայտնի չէ, քանի որ այս կապակցությամբ դատական որեւէ ուսումնասիրություն չի իրականացվել։ Ըստ «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի՝ զոհերի թիվը կազմում է 5248 հոգի»,–հավելեց Գ. Ստեփանյանը։ Բաքվում հայերի՝ օրեր տեւող զանգվածային ջարդը հունվարի 19—ից գործադրվում է նաեւ ռուս ընտանիքների նկատմամբ. «Հրապարակով անարգվում եւ նվաստացվում էին նաեւ ռուս սպաների կանայք ու երեխաները։ Այս անգամ հրոսակների կարգախոսն էր՝ «Ռուսներ, քանի շուտ է, կորեք, թե չէ կընկնեք հայերի օրը»։
Շարունակելի

18-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO