Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.03.2020
ԼՂՀ


Ովքեր են հավակնում նախագահի պաշտոնին եւ պատգամավորական մանդատներին

Մարտի 31—ին Արցախում կկայանան համապետական ընտրություններ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am

Ակնհայտ է, որ մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններում ուժեղ ու աննախադեպ մրցակցություն է ծավալվելու։ Դա ակնհայտ դարձավ առաջադրման վերջին օրը, երբ թեկնածուները հատեցին 10-ի սահմանը, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը պաշտոնապես հայտարարեց, որ նախագահական ընտրություններին կմասնակցի 14 թեկնածու։
Ըստ ԿԸՀ-ում ստացված փաստաթղթերի հերթականության, Ռուսլան Իսրայելյանն առաջադրվել է «Անկախության սերունդ», իսկ Վիտալի Բալասանյանը՝ «Արդարություն» կուսակցության կողմից։ Թեկնածուներ Մասիս Մայիլյանն ու Սերգեյ Ամիրյանը՝ ինքնառաջադրմամբ։ Եթե Դավիթ Բաբայանին, որպես կուսակցության ղեկավարի, առաջադրել է «Պահպանողական» կուսակցությունը, ապա Դավիթ Իշխանյանն առաջադրվել է «Հայ հեղափոխական դաշնակցության», Աշոտ Ղուլյանը՝ «Արցախի ժողովրդավարական կուսակցության», Հայկ Խանումյանը՝ «Ազգային վերածնունդ», Արայիկ Հարությունյանը՝ «Ազատ հայրենիք»–«Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների, Վահան Բադասյանը՝ «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից։ Նախագահի թեկնածուների շարքն, այսպես ասած, եզրափակել են Քրիստինե Բալայանը, Բելա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը եւ Աշոտ Դադայանը, ովքեր փաստաթղթերը կենտրոնական հանձնաժողով են ներկայացրել ինքնառաջադրման հիմունքներով։ Հատկանշական է, որ առաջին անգամ երկրի նախագահի պաշտոնի համար կպայքարեն երկու կին թեկնածու։
Մասնակիցների տեսանկյունից, աննախադեպ կարելի է համարել նաեւ ԱԺ պատգամավորական մանդատի համար պայքարող կուսակցությունների թիվը։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, որ անցկացվելու է նույն օրը՝ մարտի 31—ին, հայտեր են ներկայացրել 10 կուսակցություն եւ 2 կուսակցությունների դաշինք։ «Որպես նորություն կարելի է արձանագրել եւ այն փաստը, որ առաջին անգամ Արցախում Ազգային ժողովի ընտրություններն անցկացվելու են համապետական ընտրակարգով,–ճեպազրույցի ժամանակ նշեց ԿԸՀ նախագահը։–Ասել է թե՝ առաջին անգամ երկրում կձեւավորվի 100 տոկոսանոց համամասնական խորհրդարան»։
Ըստ հանձնաժողովի նախագահի, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փետրվարի 15—ի դրությամբ ընտրացուցակներ են ներկայացրել «Ազատ հայրենիք»–«Քաղաքացիական միացյալ դաշինքը»՝ 65, «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը՝ 31 թեկնածուների ընդգրկմամբ։ Նրա հավաստմամբ, ԱԺ պատգամավորական մանդատների համար պայքարողների ընտրացուցակներում ընդգրկվածների թիվն անցնում է 300—ից, ինչը նույնպես աննախադեպ է խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ։
Սրբուհի Արզումանյանի խոսքով, ընտրապայքարում ընդգրկվածների կողմից, ամենամեծ կազմը գրանցվել է 2007 թ. կայացած ԱԺ ընտրություններում, որին մասնակցում էին յոթ կուսակցություն ու մեկ դաշինք։ Իսկ ինչպես հայտնի դարձավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրությունից, մարտի 31—ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ընտրացուցակներ են ներկայացրել ոչ միայն ավանդական, այլեւ նոր կուսակցությունները։
Հավելենք, որ համապետական ընտրությունները կազմակերպված անցկացնելու նպատակով հանրապետությունում ձեւավորվել են 8 տարածքային եւ 282 տեղամասային հանձնաժողովներ։ Ըստ նախահաշվի, ընտրությունների անցկացման համար կպահանջվի շուրջ 100 մլն դրամ։
Ստեփանակերտ

18-02-2020





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO