Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.03.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի ազգային հերոս

Գեղազնիկ Միքայելյան (Չաուշ)

Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, կամավորական ջոկատների կազմակերպիչ։ ՀՀ ազգային հերոս է 20. 09. 1996 թվականից։
Ծնվել է 1951 թ. նոյեմբերի 16-ին Լեռնարոտ գյուղում (Աշտարակի շրջան, Արագածոտնի մարզ)։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա ստացել գյուղատնտեսական միջնակարգ մասնագիտական կրթություն։
Եղել է Աշտարակի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար, աչքի է ընկել համարձակությամբ եւ ռազմական տեխնիկային տիրապետելու հմտությամբ։
Արցախյան ազատագրական պատերազմի առաջին օրերից մասնակցել է ՀՀ Գորիսի (Կոռնիձոր), Մեղրիի (Նյուվադի), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Իջեւանի, Արարատի (Երասխ) շրջանների ինքնապաշտպանական մարտերին։
Սպանվել է 1990 թ. օգոստոսի 29—ին Երեւանում՝ դառնալով ահաբեկչության զոհ։
Հիրավի, համաժողովրդական էր զոհված ազատամարտիկ Գեղազնիկ—Չաուշի հուղարկավորությունը. թափորի ավտոշարասյունը Երեւանի մատույցներից Աշտարակ քաղաք էր հասել, Աշտարակից՝ Սասունիկ ավան։ Հարյուրավոր ավտոմեքենաների դիմապակիներին նահատակված ազատամարտիկի ծանոթ դիմապատկերն էր...
Սրբացավ Սասունիկի հողը՝ իր գիրկն առնելով քաջակորով զավակին... Թանկագին արյամբ Հայաստանում կանխվեց վերահաս քաղաքացիական, եղբայրասպան կռիվը...
1988—ից սկզբնավորված հայ ազգային ոգու աննախընթաց վերելքի, մեր արդար ազատամարտի մշտամնա խորհրդանիշներից է Հայաստանի Հանրապետության հերոս Գեղազնիկ Միքայելյանը։ Նրա հիշյալ դիմանկարը Վազգեն Մելիքյանի եւ այլոց ջանքերով տպագրվեց, վերապատկերվեց տասնյակ, գուցե եւ հարյուր հազարավոր օրինակներով՝ որպես բոլորի համար ընդունելի հայկազուն հերոս ազատամարտիկի ներշնչող խորհրդանիշ—կերպար։
Գեղազնիկը թաղվեց Աշտարակի շրջանի իր հարազատ Սասունիկ գյուղում։ Հայաստանի ազգային հերոսի կոչումը ստացավ հետմահու։
Պարգեւատրվել է նաեւ Հայրենիքի շքանշանով։
Արգամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

18-02-2020





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO