Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.03.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


«Այո» կամ «ոչ»՝ սա է խնդիրը

Պաշտոնապես մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Երեկվանից պաշտոնապես մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչեւ ապրիլի 3-ը։ «Այո»-ի շտաբն արդեն ձեւավորվել է եւ այն ղեկավարելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «Այո»—ի քարոզչությանն են միացել նաեւ Հայ ազգային կոնգրեսն ու «Հանրապետություն» կուսակցությունը։ «Ոչ օրինակարգ, հանցավոր ճանապարհով ձեւավորված Սահմանադրական դատարանը հետհեղափոխական Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը եւ ներքին կայունությանը սպառնացող հիմնական գործոններից է»,–ասված է ՀԱԿ—ի հայտարարության մեջ։ «Հանրապետություն» կուսակցությունը, 2015—ի Սահմանադրությունը համարելով անկատար, գտնում է, որ այն վաղ թե ուշ ամբողջությամբ պետք է փոխվի. «Ելնելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման անհրաժեշտությունից, երբ գործադիր եւ օրենսդիր իշխանությունները փոխվել են օրինական ընտրությունների արդյունքում, իսկ դատական իշխանության հանդեպ կա տոտալ անվստահություն եւ ՍԴ—ն համարվում է այդ իշխանության բարձրագույն մարմինը՝ հանրային ընկալման մեջ ունենալով նախկին իշխանության սպասարկուի անբեկանելի համբավ, իրավիճակ, որ չունի հանգուցալուծման քաղաքակիրթ այլ տարբերակ, քան հանրաքվեն, «Հանրապետություն» կուսակցությունը միանում է «այո»—ի քարոզչությանը»։
Նշենք, որ հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ դատարանի 6 անդամի պաշտոնավարումը, բացառությամբ Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ նախօրերին «այո»—ի տարբերանշանի, կարգախոսի եւ պաստառների համար հայտարարված մրցույթի գումարները ձեւավորվելու են դրամահավաքի միջոցով եւ որեւէ կերպ չեն առնչվելու պետական բյուջեին։ «Անտրամաբանական եմ համարում նաեւ այն միտքը, երբ նշում են, թե արժե՞ր արդյոք այդքան գումար ծախսել հանրաքվեի համար։ Գտնում եմ, որ ժողովրդավարության կայացման համար արժե գումար ծախսել»,– ասաց պատգամավորը՝ մտահոգություն հայտնելով, որ հասարակության մեջ տրամադրություններ են սերմանվում, որպեսզի քաղաքացին չմասնակցի հանրաքվեին։ Նման բնույթի ահազանգեր Ն. Բաղդասարյանը ստացել է Գյումրիից, որտեղից էլ նա ընտրվել է որպես պատգամավոր։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել «ոչ»—ի շտաբի չձեւավորվելը, զրուցակիցս նշեց, որ հանրաքվեի անցկացման կամ դրան նախորդող գործընթացների մասով վեճեր չեն կարող ծագել, սակայն ընթացակարգային առումով իրավիճակը կարող է բարդացնել։ Խնդիրն այն է, որ հանրաքվեի կայացման համար անհրաժեշտ է, որպեսզի մասնակիցների 50 տոկոսից ավելին «այո» քվեարկի, որը սակայն ընտրելու իրավունք ունեցողների մեկ քառորդից պակաս չլինի, այսինքն՝ ավելի քան 643 հազար քաղաքացի։ «Եթե մասնակիցների թիվը բավարար չլինի, կստացվի, որ հանրաքվեն չի կայացել։ Այստեղ արդեն էական չէ «այո» կամ «ոչ» քվեարկածների թիվը»,–պարզաբանեց պատգամավորը՝ խնդրահարույց համարելով նաեւ այն, որ Հայաստանում ներկայումս 2.5 մլն ընտրող չի ապրում։ Նախորդ խորհրդարանական ընտրությունները փաստեցին, որ բավականին բարձր էր մասնակցությունը, սակայն ցուցանիշները ցույց տվեցին՝ 2 593 140 ընտրելու իրավունք ունեցողներից մասնակցել է ընդամենը 1 261 105—ը։
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին եւ եւս վեց դատավորին հեռացնելու նպատակով սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին նախագիծը Վենետիկի հանձնաժողով չուղարկելուն եւ դրա հետեւանքներին, Ն. Բաղդասարյանը նկատեց, որ հանձնաժողովին դիմելու հարցը պարտադիր սկզբունք չէ, եւ այն իր որոշումը կայացնում է որպես խորհրդատվական մարմին. «Մինչ այս պահը հստակ որոշված չէ՝ Վենետիկի հանձնաժողով կդիմենք, թե ոչ»։
Ըստ օրենքի մինչ օրս պետք է ձեւավորվեր նաեւ «ոչ»—ի շտաբը։ Օրենքը հստակ ասում է, որ «ոչ»—ի շտաբը կարող են գլխավորել այն պատգամավորները, որոնք դեմ կամ ձեռնպահ են քվեարկել, ինչպես նաեւ առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած քաղաքացիական նախաձեռնությունը, որոնք հայտ կներկայացնեն «ոչ»—ի քարոզարշավը գլխավորելու համար։ Նշենք, որ «ոչ»—ի շտաբ ձեւավորելու մասին հայտարարել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, նշելով, որ այսօր քաղաքացիական նախաձեռնությունը կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պաշտոնապես ձեւավորելու «ոչ»—ի քարոզչական կողմը։
Հատկանշական է, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանը եւ չի հարելու «այո»—ի կամ «ոչ»—ի ճամբարներին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի՝ փետրվարի 14—ին կայացած նիստից հետո խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշել էր, որ մտահոգված են իշխանությունների կողմից այդ գործընթացը իրավականից քաղաքական հարթություն տեղափոխելու հանգամանքով. «Բարգավաճ Հայաստանը» մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության այնպիսի կարեւորագույն գործիքին, ինչպիսին հանրաքվեն է, այդուհանդերձ, մենք չենք կարող որեւէ մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այդ գործընթացին»։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նույնպես «ոչ»—ի քարոզչություն չի իրականացնելու, թեեւ համարում է, որ սպասվող հանրաքվեն հակասահմանադրական է։ «Մենք չենք պատրաստվում դառնալ այդ հակահերոսը»,–ասել էր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կոչ անելով մյուս քաղաքական ուժերին եւս չձեւավորել «ոչ»—ի ճակատ, որպեսզի «իշխանությանը որեւէ մեկի նկատմամբ ատելության քարոզ իրականացնելու շանս չտրվի»։
ՀՀԿ—ն նույնպես ապրիլի 5—ին նշանակված հանրաքվեն որակել է «հակասահմանադրական, հակաիրավական եւ հակաժողովրդավարական»՝ նշելով, որ հանրաքվե նախաձեռնելու ամբողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ եւ ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին։
Երեկ հայտարարություն էր տարածել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը, որում ասվում է. «Միանշանակ է, որ ՀՀ—ն կարիք ունի նոր Սահմանադրական դատարանի, բայց դեպի մեր երազանքների Սահմանադրական դատարանը տանող ճանապարհը չի կարող կառուցվել ո՛չ կեղծված առկա սահմանադրության, ո՛չ էլ հանրաքվեի միջոցով նրա մասնակի սրբագրման եւ ժողովրդի կողմից լեգիտիմացման փորձի վրա։ Ներկայիս իրավիճակում ապրիլի 5—ի սահմանադրական հանրաքվեի թե՛ «այո»—ն, թե՛ «ոչ»—ը բերելու են մեր երկրի համար հատվածական եւ ոչ լեգիտիմ արդյունքի»։ «Ժառանգությունը» ստեղծված իրավիճակի հանգուցալուծման արդյունավետ ուղին է համարում իշխանության կողմից այս տարվա ընթացքում Սահմանադիր ժողովի գումարումը եւ ՀՀ պատմության մեջ առաջին օրինակարգ Սահմանադրության նախագծի մշակումը եւ նոր հանրաքվեի անցկացումը։

18-02-2020





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO