Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.07.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայոց ցեղասպանության հարցը Սիրիայի խորհրդարանում բարձրացվել էր

Բայց սա առաջին պաշտոնական ճանաչումը եւ դատապարտումն էր

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը։ Այս առնչությամբ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանի հետ։
–Տիկին Գզոյան, Սիրիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ։ Նախկինում Սիրիան, արդյոք, չէ՞ր բարձրացրել այդ հարցը կամ որեւէ անդրադարձ չէր եղել դրան։
–Սիրիայի խորհրդարանի խոսնակը նշեց, որ թեեւ Հայոց ցեղասպանության հարցը Սիրիայի խորհրդարանում բարձրացվել էր եւ հարգանքի միջոցառումներ էին եղել ցեղասպանության զոհերի հետ կապված, բայց սա առաջին պաշտոնական ճանաչումը եւ դատապարտումն էր։ Այսինքն, իրենք էլ են ընդունում դա։ Փաստորեն, իրենց խոսնակն ասում է, որ թեեւ հարցը երկրի պառլամենտում բարձրացվել էր, բայց պաշտոնական ճանաչումը սա է համարվում։ Նախագահ Բաշար ալ Ասադն էլ հարցազրույցներից մեկում ցեղասպանություն տերմինն օգտագործել էր, եւ դա էլ շատ հաճախ դիտվում էր որպես Սիրիայի կողմից ճանաչում, բայց դա նախագահի խոսքի մեջ էր, իսկ սա՝ խորհրդարանի կողմից։
–Բայց այս ճանաչման պահն ամեն դեպքում, կարծես, կապված էր Թուրքիայի հետ հարաբերությունների առավել լարվելու հետ։
–Գիտեք, քանի որ այս ժամանակահատվածում դա տեղի ունեցավ, ամեն դեպքում կապ կարող ենք տեսնել, բայց հայ—սիրիական բարեկամության խորհրդարանական խմբի կողմից էլ մշտապես աշխատանքներ տարվել են։ Խումբը մշտապես այդ ուղղությամբ աշխատել էր, եւ քաղաքական պահը երեւի թե նպաստավոր եղավ բանաձեւի ընդունման համար։
–Իսկ ինչ—որ բան կարո՞ղ է փոխվել Թուրքիայի պահվածքում այս ամենից հետո։ Ի՞նչ ակնկալել Թուրքիայից։
–Մի քիչ դժվար հարց է, որովհետեւ սովորաբար բոլոր ճանաչումներից հետո էլ հիստերիկ պատասխան է լինում Թուրքիայից, բայց դրան որեւէ կոնկրետ գործողություններ չեն հաջորդում։ Հիմա էլ այնտեղ պատերազմ է ընթանում, պատերազմական գործողությունների թեժացումը եթե կապենք սրա հետ, կարծում եմ, մի քիչ հավանականությունների դաշտ կմտնենք։
–Եթե ավելի գլոբալ նայենք եւ վերցնենք ցեղասպանության ճանաչման ամբողջ գործընթացը, ապա ո՞ր փուլում ենք հիմա։
–Ցեղասպանության պես հանցագործության ճանաչման գործընթացը մեր մենաշնորհն է, հրեաների ցեղասպանության դեպքում չունենք նման գործընթաց։ Դա մենք ենք նախաձեռնել, քանի որ չունեցանք Թուրքիայի կողմից ճանաչում եւ հարցի արդարացի հանգուցալուծում։ Այսինքն, երեւույթը, որպես այդպիսին, մենք ենք բերել միջազգային հարաբերությունների հարթություն։ Ունենք երեսուն պետություն, որոնք այս կամ այն ձեւով ճանաչել են, բայց քանի որ նախադեպ չունենք, ուստի դժվարանում եմ ասել, թե անգամ այդ ճանաչումների կարգավիճակն ինչպես կարելի է բնորոշել։ Իմ կարծիքով, մեր նպատակակետը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դրա համար փոխհատուցումն է, ինչը մեզ համար գլխավորը պետք է լինի։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

18-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO