Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.07.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Փաշինյան–Ալիեւ բանավեճը մեկ անգամ եւս վկայեց

Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական երկխոսության

Օրերս Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Նիոլ Փաշինյան—Իլհամ Ալիեւ բանավեճը, որի ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները արցախյան հարցի կարգավորան վերաբերյալ քննարկում ունեցան, պատասխանեցին նաեւ ներկաների հարցերին։
Բանավեճից առաջին տպավորությունն այն էր, որ Ն. Փաշինյանը հակված է քայլեր անելու եւ ուղիներ գտնելու, նոր մոտեցումներ առաջարկելու՝ հակամարտության լուծումն ավելի մոտեցնելու համար, իսկ Ի. Ալիեւն առավելապես զբաղված է հիմնավորելով, որ այդ հողերն իրենց են պատկանում եւ վերջ։ Փաշինյանի համար առաջնայինը խաղաղությունն է ու խաղաղ բանակցային գործընթացը, Ալիեւի համար առաջնայինը հողերի վերադարձն է։
Եվ երբ խոսվում է անվտանգության գոտու որոշ շրջաններ վերադարձնելու մասին, որին ի պատասխան Փաշինյանը նշում է, որ դա ոչ թե պարզապես հողեր են, այլ անվտանգություն, եւ անվտանգությունը զիջել չի կարելի, միանգամայն, անշուշտ, իրավացի է։ Եվ չի կարելի ԼՂ—ն շրջապատող յոթ շրջանը զիջելը դիտարկել որպես փուլային կարգավորման գնալու բաղադրիչ։ Քանի որ այն թուլացնելու է հայկական դիրքերը ինչպես բանակցային սեղանին, այնպես էլ պատերազմի դաշտում։ Իսկ պատերազմի վտանգը շարունակում է կախված մնալ։ Որպես փոխզիջման առարկա հարկավոր է այլ բան գտնել։
Նկատենք, որ երբ Փաշինյանը կոչ է անում Ալիեւին՝ խոսել նաեւ Հայաստանի ու Արցախի ժողովուրդների հետ, եւ Ալիեւը հրաժարվում է՝ նշելով, որ Արցախի հետ ինքը խոսելու բան չունի, այդպիսով նա նեղացածի դիրք է ընդունում։ Նման դիրքավորումը հարց է առաջացնում՝ ինչպե՞ս է հրաժարվում խոսել արցախահայության հետ, եթե նրան համարում է Ադրբեջանի ազգային փոքրամասնություն։ Փաշինյանը, ի պատասխան Ալիեւի՝ հանդուրժողականության մասին հայտարարությունների, շատ ճիշտ է նկատում նաեւ, որ ինչպես Շահումյանի շրջանում, այնպես էլ Նախիջեւանում որեւէ հայ չի բնակվում այժմ։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի վարչապետն ավելի լավ էր պատրաստված՝ համընդհանուր կառուցողականության ու փոխըմբռնման ոգուն համապատասխան, քան Ադրբեջանի նախագահը, որի, ըստ էության, միակ ու հիմնական ասելիքն այն էր, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է։ Փաշինյանը շատ ավելի բաց, անկեղծ ու կառուցողական տպավորություն թողեց՝ առաջ քաշելով միկրոհեղափոխությունների գաղափարը՝ անգամ մի պահ հասնելով նրան, որ Ալիեւը եւս ակամայից ներքաշվեց այդ միկրոհեղափոխություններ կատարելու տրամաբանության մեջ։
Մեծ հաշվով, սա հետաքրքիր պրակտիկա էր կողմերի երկխոսության ու այն հանրային դարձնելու առումով, որտեղ Հայաստանը միանշանակ ավելի լավ տպավորություն թողեց։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

18-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO