Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Բաքուն չի կարող խուսափել պատասխանատվությունից

Ադրբեջանում հայերի ցեղասպանությունն անժխտելի իրողություն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Պատմական արդարությունը վերականգնելու նպատակով ոտքի ելած Արցախի հայության ձայնը լռեցնելու համար Ադրբեջանի իշխանությունները Գորբաչովի վարչախմբի թողտվությամբ Բաքվի հայության նկատմամբ իրականացրել են ծրագրված ցեղասպանություն, որը խարսխված է եղել երիտթուրքական եւ մուսավաթական կառավարությունների ցեղասպան քաղաքականության վրա, եւ որի մանրամասները բազմաթիվ զուգահեռներով աղերսվում են 1905—1906 եւ 1918—1920 թթ. կոտորածների հետ։
«ՀՀ»—ի հետ զրույցում այս մասին նշում է պատմաբան Գեւորգ Ստեփանյանը. «Ընդսմին՝ բերված փաստերն անհերքելիորեն ապացուցում են, որ Ադրբեջանն ամենեւին չի հրաժարվել համաթուրքականության ծրագրով նախատեսված Օղուզական պետության ստեղծման ծրագրերից, որով արեւելահայության բնաջնջման ճանապարհով Սեւ ծովից մինչեւ Կասպից ծով (Բաթումից մինչեւ Բաքու) ընկած տարածքում Թուրքիայի Հանրապետության խնամակալության ներքո նախատեսվում է ստեղծել «Մեծ Ադրբեջան» նոր պետությունը՝ կամրջելով թուրքական պետությունը Կովկասի եւ Միջին Ասիայի թրքախոս ժողովուրդների հետ։ Ինչպես իրավամբ նշում է գերմանացի հայտնի իրավապաշտպան, Բեռլինի ազատ համալսարանի գիտաշխատող Թեսսա Հոֆմանը, «դա հենց թուրքական ազգային քաղաքականությունն էր՝ ոչնչացնել հայ ազգը»։ Արձանագրենք, որ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի 1948 թ. դեկտեմբերի 9—ի կոնվենցիայի դրույթները (ուժի մեջ է մտել 1951 թ. հունվարի 12—ից) լիովին համընկնում են այն ամենին, ինչը կատարվել է Ադրբեջանում եւ նրա մայրաքաղաք Բաքվում տեղաբնիկ հայ բնակչության հետ 1987—1990 թթ.»։
Գ. Ստեփանյանի մեկնաբանմամբ՝ քանի որ կոնվենցիայի 2—րդ հոդվածը ցեղասպանությունը բնութագրում է իբրեւ կանխամտածված գործողությունների գործադրում, ապա այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանի հայության հետ, անառարկելիորեն փաստում է, որ կատարվածը ցեղասպանություն էր։ Ըստ նրա՝ հաստատված է նաեւ, որ խորհրդային Ադրբեջանի իշխանությունների իրականացրած ցեղասպանության նպատակը եղել է ոչ միայն հայերի ֆիզիկական բնաջնջումը, այլեւ հայրենազրկումը. «Ուստի բազմաթիվ փաստերն անհերքելիորեն ապացուցում են, որ Կուրի ձախափնյակում XX դարի երկրորդ տասնամյակի վերջում ի հայտ եկած «Ադրբեջան» անվամբ արհեստածին պետությունում հայտնի տափաստաններից ներխուժած թյուրք—օղուզական ցեղերի հետնորդները՝ 1930—ական թվականների վերջերից «ադրբեջանցի» հորջորջված կովկասյան թաթարները, «ինքնահաստատվել» են տեղաբնիկ ժողովուրդների՝ հայերի, ուդիների, թաթերի, լեզգիների եւ այլ ազգերի դեմ իրականացրած ցեղասպան քաղաքականության, ուծացման, քաղաքակրթական արժեքների կողոպտման ու ոչնչացման միջոցով»։ Պատմաբանը նաեւ հարկ է համարում նշել, որ մեր օրերում Ադրբեջանում Հայոց ցեղասպանության ժխտումն ու նենգափոխումը ադրբեջանցի հեղինակների կողմից վաղուց արդեն վեր է ածվել պետական քաղաքականության, եւ Ադրբեջանն իր ֆինանսատնտեսական հսկայական ռեսուրսներով ոչ միայն սնում, այլեւ նպատակաուղղում է հակահայկական քարոզչությունը։ Գ. Ստեփանյանի խոսքով՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հ. Ալիեւը, ով համարվում է Հայոց ցեղասպանության ժխտման ու նենգափոխման ադրբեջանական «հայեցակարգի» գլխավոր «ճարտարապետը», հայերի ցեղասպանության իրողությունը ժխտելու եւ համաշխարհային հասարակությանը շփոթության մեջ գցելու համար 1998 թ. մարտի 26—ին ստորագրել է «Ադրբեջանցիների ցեղասպանության մասին» անհեթեթ, ամբողջովին կեղծիքի եւ ստի վրա հենված մի հրամանագիր, որով սեփական ժողովրդին իբրեւ զոհ ներկայացնելու զավեշտալի փորձով մարտի 31—ը հայտարարել է «ադրբեջանցիների ցեղասպանության օր»։
«Ամփոփելով արձանագրենք, որ Ադրբեջանում հայերի ցեղասպանությունն անժխտելի իրողություն է։ Ուստի, ըստ միջազգային իրավունքի, Ադրբեջանը չի կարող խուսափել այդ հանցագործությունների իրավաքաղաքական պատասխանատվությունից։ Նշենք, որ ցեղասպանությունը դասվում է միջազգային այն ծանր հանցագործությունների շարքին, որոնք չունեն վաղեմության ժամկետ։ Ուստի միջազգային հանրության ամենաանհետաձգելի խնդիրներից պետք է լինի ադրբեջանահայության նկատմամբ իրականացված ցեղասպանությանը իրավական ու քաղաքական գնահատական տալը։ Դրանից ուղղակիորեն բխում է ցեղասպանության պաշտոնական ընդունման պարտավորությունը եւ ապա ադրբեջանահայությանը հասցված նյութական եւ բարոյական վնասների հատուցումը»,–եզրափակեց պատմաբանը՝ հավելելով, որ ՄԱԿ—ը եւ նրա անդամ բոլոր երկրներն իրավասու են հետամտելու այդ խնդրի լուծմանն ու զորակցելու հայ ժողովրդի պայքարին. «Դա են պահանջում միջազգային իրավունքը, մարդկային խիղճն ու առողջ բանականությունը»։

27-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO