Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.07.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արցախը գլոբալ քաղաքական գործոն է

Բանակցությունների ձեւաչափը եռակողմ է

«ՀՀ»-ի հարցազրույցը քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հետ։
–Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ իրավական փաստերի նպատակային օգտագործման համար։ Ի՞նչ չի արվել այս առումով։
–Իրավական բնույթի այս փաստերի մեծ մասը դուրս է շրջանառությունից, տեղեկատվական պայքարի մեր ճակատից։ Բայց Մինսկի խմբում, այնուամենայնիվ, գիտեն, որ հետխորհրդային ժամանակահատվածում ԼՂՀ—ն մի այլ կարգավիճակ է ձեռք բերել, քան մինչ այդ եղել է։ Խորհրդային Միության տրոհումից հետո ԼՂՀ—ն Անդրկովկասում եւ տարածաշրջանում ձեռք է բերել ինքնուրույն արժեք, որովհետեւ խոշոր տերություններից ամեն մեկը գիտի, որ այստեղ Ադրբեջանը վերահսկողություն չունի, եւ այն կարելի է օգտագործել որպես տարածաշրջանի կառավարման գործոն։ Արցախը գլոբալ քաղաքական գործոն է։ Մենք հաճախ չենք գիտակցում եւ չենք օգտագործում այն։ Մինսկի խմբի համանախագահները գիտեն Արցախն Ադրբեջանին ուղղակի այդպես վերցնել–տալու որոշման հակաիրավական բնույթը եւ շահագրգռված էլ չեն հարցի շուտ կարգավորմամբ։ Մյուս կողմից՝ կա բարոյական—իրավական խնդիր։ Բռնության դեպքեր են եղել Ղարաբաղի նկատմամբ։ Օրինակ՝ 1918 թ. Անգլիան բռնությամբ Արցախին ստիպում էր, որ ենթարկվի Ադրբեջանին։ Խորհրդային Միությունը գրեթե նույն բանն է ասել, եւ ամբողջովին Ադրբեջանին է տրվել Լեռնային Ղարաբաղը։ Ամեն անգամ լեգիտիմ ձեւով կայացած մի երկրամասը քանի՞ անգամ կարող է ինքնորոշվել, եւ քանի՞ անգամ կարելի է բռնություն գործադրել նրա ազատ արտահայտած կամքի նկատմամբ։ Միջնորդներն այդ բանը գիտեն եւ դրա համար էլ հաճախ այնպիսի որոշումներ են կայացնում, որ մեկ դեպքում Արցախը չի համաձայնում, մյուս դեպքում՝ Ադրբեջանը։
–Հակամարտության լուծման ո՞ր նախագծերն են հատկապես արժանի հիշատակման։ Դրանցով ի՞նչ նոր մոտեցումներ էին առաջարկվում։
–Մինսկի խումբը 90—ականներին մի քանի նախագիծ է առաջարկել կողմերին։ Դրանցից մեկով առաջարկվել էր ընդհանուր պետություն ԼՂՀ—ի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպիսին հիմնվել էր Խորհրդային Ադրբեջանը՝ որպես այդտեղ ապրող ժողովուրդների ընդհանուր պետություն։ Այն հիմնվել էր ոչ թե որպես կովկասյան թաթարների պետություն, այլ որպես այդտեղ ապրող ժողովուրդների ընդհանուր պետություն։ Այն ժամանակ ադրբեջանցի չի եղել։ Այս հանգամանքները մեզ թույլ են տալիս վերոնշյալ փաստարկներն ակտիվ շրջանառության մեջ դնել։ Մենք շատ ժամանակ ենք կորցրել այս առումով։ Սկզբում պետք է տեղեկատվական, հետո քաղաքական խոսույթում շրջանառության մեջ դնել այն բանաձեւերը, որոնք անկասելի են Ադրբեջանի համար։ Կան բազմաթիվ բանաձեւեր եւ փաստարկներ, որոնք կարելի է օգտագործել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում։ Բանաձեւեր, որոնք անուղղակի ձեւով են միայն անդրադառնում խոշոր տերությունների դիրքորոշման վրա, բայց խփում են Ադրբեջանին։ Բայց այդ բոլոր բանաձեւերի մշակումը ենթադրում է վերլուծական կենտրոն։ Այդպիսի կենտրոն չունենք։ Ցավում եմ, բայց չունենք։ Երկրորդ նախագահն այդպիսի մի բան ստեղծեց, երրորդ նախագահը դա վերացրեց։ Վարչապետն այսօր ստեղծել է այդպիսի մի կենտրոն, բայց ինչպես ցույց է տալիս բաց խոսքը, ոչ մի բան չի դնում վարչապետի սեղանին կամ եթե դնում է, ապա՝ ոչ այն։ Որովհետեւ գլխավոր դրույթները, որոնցով պետք է հակադարձվեին վերջին քննարկման ժամանակ Ալիեւի առաջ քաշած փաստարկները, չհնչեցին։
–Շատ է խոսվում այն մասին, որ Արցախը բանակցային սեղանի շուրջ չէ։ Այդպե՞ս է, արդյոք, եւ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ՝ նրա ձայնն ավելի լսելի դարձնելու համար։
–Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին ոչ միայն մեզ է պետք, այլ նաեւ Ադրբեջանին։ Դրա կարիքն ունի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Խոշոր ուժային կենտրոնները Մինսկի խմբին տվել են լիազորություն՝ վերահսկելու իրավիճակը եւ կողմերին հասկացնելու, թե ինչպես պետք է իրենց պահեն։ Պետք է հիշենք, որ դեռեւս 1994 թ. Բիշքեկում կնքված հրադադարի մասին արձանագրությունը ստորագրել են երեք կողմ՝ Բաքուն, Երեւանը եւ Ստեփանակերտը։ Դրանից հետո էլի մի քանի եռակողմ փաստաթուղթ է ստորագրվել։ Բայց Բաքուն հրաշալի խորհրդատուներ ունի Անկարայից, Ստամբուլից… Նրան հասկացրել են, որ եռակողմն իրենց ձեռնտու չէ, լավ կլինի, որ Հայաստանը միայն լինի։ Նրանք հասկացան, որ Ղարաբաղը չպետք է լինի բանակցային գործընթացի սուբյեկտ, այն պետք է լինի օբյեկտ, որի շուրջ Բաքուն ու Երեւանը կխոսեն, որի արդյունքում Ղարաբաղը դառնում է տարածք։ Դեռ հայր Ալիեւն այդպիսի խոսք ուներ՝ մենք բոլոր հարցերը կլուծենք Լեւոն Հակոբի հետ միասին՝ առանց Ղարաբաղի։ Այդ գիծը հայր Ալիեւը տանում էր, եւ նրա ժամանակից էլ սկսվում են Երեւան—Բաքու երկկողմ հանդիպումները։
Հեյդար Ալիեւից հետո Բաքուն շատ կոշտ ձեւով հրաժարվեց Ստեփանակերտի հետ մեկ ընդհանուր սեղանի շուրջ նստել։ Պատկերացրեք, մի ցեղասպան պետություն հրաժարվում է մի ազատատենչ ժողովրդի հետ խոսել։ Բայց սա չի նշանակում, թե վերջինս դադարում է բանակցությունների կողմ լինել, եւ ֆորմատը դարձել է երկկողմ։ Այդպիսի բան չկա։ Բանակցություններն առայժմ եռակողմ են։ Մինչեւ 1996 թ. այդ բանակցությունները եղել են եռակողմ, եւ ես անձամբ մասնակցել եմ դրանց 1995 թ.։ Նրանք քաղաքականությունը տարել են հետեւողականորեն, որպեսզի ձեւաչափը փոխվի, բայց ԵԱՀԿ համանախագահները միամիտ չեն, անընդհատ գալիս են Ստեփանակերտ թե՛ Երեւանից, թե՛ Բաքվից եւ հասկացնում են, որ բանակցությունները մնում են եռակողմ, այլապես Ստեփանակերտում գործ չէին ունենա անելու։ Մենք ինքներս այն մեկնաբանում ենք, թե Ադրբեջանը մեզ դուրս է մղել բանակցային գործընթացից։ Սա քաղաքական դիվանագիտական մտածողության պակաս է ուղղակի։ Արցախը դուրս չի մղված, եւ մենք կարող ենք ձեւ գտնել Բաքվի արարքն անիմաստ դարձնելու։ Օրինակ՝ Հայաստանը կարող է ներկայանալ մի փաթեթով՝ ասելով, որ այն Ստեփանակերտի մշակածն է, եւ մենք համաձայն ենք սրա հետ։ Այդպիսի մի բան ասել է երրորդ նախագահը իսպանական լրատվական գործակալության հետ ունեցած հարցազրույցում՝ հայտարարելով, որ բանակցությունների սեղանի շուրջ նստում է ԼՂՀ—ի փոխարեն։ Շատ լավ բանաձեւ է, հիմա էլ այն կարելի է անել։ Արցախը դուրս չի մղված, բայց նրա ակտիվ դիրքը բանակցային սեղանի շուրջ պահելու միջոցն այն է, որ Հայաստանը հանդիպումների ժամանակ ներկայացնի Արցախի մշակած բանաձեւերը։ Եթե մի օր Ադրբեջանը որոշի Արցախի հետ խոսել, ապա Արցախը պետք է ասի, որ չի խոսելու Ադրբեջանի հետ, մինչեւ նա ներողություն չխնդրի իրականացրած ցեղասպանության համար։ Այն կլինի նաեւ ցեղասպանությունն օրակարգ բերելու ձեւերից մեկը։
–Երբ Ալիեւը հիշատակում է «Էրիվանը», Զանգեզուրը, մենք ինչո՞վ պետք է հակադարձենք։
–Ուղղակի պետք է հարցնել, թե ե՞րբ է դա եղել։ Ես մի լավ պատմություն պատմեմ։ Տարիներ առաջ Ստեփանակերտում գիտաժողով էր։ Երբ մտա դահլիճ, խոսքն արդեն տվել էին Կազիմիրովին, ով Ռուսաստանի կողմից եղել էր առաջին համանախագահը։ Կազիմիրովն ասում էր՝ ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված են երկուս ու կես պետություն՝ Ադրբեջանը, Հայաստանը, իսկ կես պետությունը՝ ԼՂՀ—ն։ Այդ պահին բողոքի շշուկներ լսվեցին դահլիճում։ Երբ նա խոսքն ավարտեց, գիտաժողովը վարող Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հարցրեց, թե հարցեր կա՞ն։ Ես ձայն խնդրեցի ու ասացի. «Վլադիմիր Նիկոլայի, գիտե՞ք, որ Ղարաբաղի հարցը լուծել եք Դուք 1921 թ.՝ Կովբյուրոյի նիստի ժամանակ։ Գիտե՞ք, որ այնտեղ գրված է այսպես՝ թողնել ԼՂ—ն Ադրբեջանի կազմում՝ տալով նրան լայն մարզային ինքնավարություն։ Դա որոշել էր Ռուսաստանի բոլշեւիկյան կուսակցության կովկասյան բյուրոն։ Ձեր որոշումից երկու տարի հետո Ադրբեջանը դեկրետավորել է ԼՂ Ինքնավար Մարզը՝ միայն ԼՂ իրական տարածքի Զ—ի վրա՝ դուրս թողնելով Քարվաճառը, Լաչինը, Շահումյանը, Շամխորի շրջանի հայկական գյուղերը… Իրենք խախտել են Ձեր որոշումը եւ դեկրետավորել իրական տարածքի Զ—ի վրա։ Այս դաժան պատերազմի ժամանակ մեզ հաջողվել է ազատագրել ԼՂ—ի կեսը։ Երբ Դուք ասում եք երկուս ու կես պետություն, դա՞ նկատի ունեք»։ Կազիմիրովը շփոթված էր։ Ուզում եմ ասել՝ այ, այս փաստարկները պետք է մշտապես շրջանառվեն։
Հարցազրույցը վարեց
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

27-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO