Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Որտեղից ինչքան բենզին ու դիզվառելիք ենք ներկրում

Եվ ովքեր են շուկայի «խաղացողները»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


2017 թ. «բենզին» ապրանքային շուկայում ներմուծում է իրականացրել 4 տնտեսավարող սուբյեկտ («Սիփիէս օիլ քորփորեյշն», «Ֆլեշ», «Էյ բի էքսպորտ» եւ «Մաքս Պետրոլ» ընկերություններ)։ 2018-ն 2017 թ. համեմատ բենզինի շուկայում գործունեություն ծավալող տնտեսավարողների թիվն ավելացել է երկուսով. ներմուծում արել են նաեւ «Ռուսնեֆտ էքսպորտ» եւ «Պլատինում օյլ» ընկերությունները։ 2019 թ. տնտեսավարողների թիվը 2018 թ. համեմատ նվազել է, բայց 1—ով ավելի է 2017 թ. համապատասխան ցուցանիշից. բենզինի ներմուծմամբ զբաղվել են 5—ը՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն», «Ֆլեշ», «Մաքս Պետրոլ», «Պլատինում օյլ» եւ «Սիփիէս օիլ» ընկերությունները (2019 թ. տվյալները ներկայացված են հունվարի 1—ից մինչեւ հոկտեմբերի 1—ն ընկած ժամանակահատվածի համար)։
Ինչ վերաբերում է «դիզելային վառելիք» ապրանքային շուկային, ապա 2017 եւ 2018 թթ. այս շուկայում ներմուծում է իրականացրել 6 տնտեսավարող սուբյեկտ։ 2019 թ. հունվարի 1—ից հոկտեմբերի 1—ն ընկած ժամանակահատվածում տնտեսավարողների թիվն էականորեն ավելացել է՝ դառնալով 18։
Դատելով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ այս շուկաների ուսումնասիրությունից՝ սա է մասնակիցների կազմը։
Վառելիքի ներմուծման ի՞նչ ծավալների մասին է խոսքը։
Ըստ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի՝ հանձնաժողովը «բենզին» եւ «դիզելային վառելիք» ապրանքային շուկաների շրջանառության ծավալների մասին տեղեկություն ստանալու նպատակով դիմել է պետեկամուտների կոմիտե, ինչպեսեւ ոլորտում գործունեություն ծավալող 10 տնտեսավարող սուբյեկտների։ Տեղեկատվության վերլուծության արդյունքում էլ հանձնաժողովը հաշվարկել եւ համադրել է 2017 թ. մինչեւ 2019 թ. հոկտեմբերի 1—ն ընկած ժամանակահատվածում ներմուծում եւ իրացում իրականացնող տնտեսավարողների ներմուծման ծավալները։
Ըստ այդմ, պարզվում է, 2017 թ. 4 տնտեսավարող ներմուծել են շուրջ 141 հզր 868 տոննա բենզին, որում առավել խոշոր ներմուծման ծավալներ են ունեցել «Սիփիէս օիլ քորփորեյշն» եւ «Ֆլեշ» ընկերությունները, որոնց մասնաբաժինը ընդհանուր ներմուծման ծավալում կազմել է շուրջ 97 տոկոս։ 2018 թ. ներմուծվել է շուրջ 159 հզր 966 տոննա բենզին՝ 6 տնտեսավարող սուբյեկտի կողմից, որում առավել խոշոր ներմուծման ծավալներ են ունեցել «Սիփիէս օիլ քորփորեյշն», «Ֆլեշ» եւ «Մաքս Պետրոլ» ընկերությունները։ Վերջիններիս մասնաբաժինը ընդհանուր ներմուծման ծավալում կազմել է շուրջ 92 տոկոս։ 2019 թ. հունվարի 1—ից մինչեւ հոկտեմբերի 1—ն ընկած ժամանակահատվածում ներմուծում է արել 4 տնտեսավարող, որոնք ներմուծել են շուրջ 146 հզր 655 տոննա բենզին։ Առավել խոշոր ներմուծման ծավալներ ունեն «Սիփիէս օիլ քորփորեյշն», «Սիփիէս օիլ», «Ֆլեշ» եւ «Մաքս Պետրոլ» ընկերությունները, որոնց մասնաբաժինը ընդհանուր ներմուծման ծավալում շուրջ 100 տոկոս է եղել։
Ինչ վերաբերում է դիզելային վառելիքի ներմուծման ծավալներին, ապա 2017 թ. 5 տնտեսավարող ներմուծել են շուրջ 142 հզր 557 տոննա դիզելային վառելիք, որում առավել խոշոր ներմուծման ծավալներ են ունեցել «Սիփիէս օիլ քորփորեյշն», «Ֆլեշ», «Էյ բի էքսպորտ» ընկերությունները, որոնց մասնաբաժինն ընդհանուր ներմուծման ծավալում շուրջ 97 տոկոս է եղել։ 2018 թ. ներմուծվել է շուրջ 153 հզր 236 տոննա դիզելային վառելիք՝ 6 տնտեսավարողի կողմից, որում առավել խոշոր ներմուծման ծավալներ են ունեցել «Սիփիէս օիլ քորփորեյշն», «Ֆլեշ» եւ «Մաքս Պետրոլ» ընկերությունները։ Վերջիններիս մասնաբաժինը ընդհանուր ներմուծման ծավալում 97 տոկոս է եղել։ Իսկ 2019 թ. հունվարի 1—ից մինչեւ հոկտեմբերի 1—ն ընկած ժամանակահատվածում դիզելային վառելիքի ներմուծում են իրականացրել 16 տնտեսավարող, որոնք ներմուծել են շուրջ 118 հզր 650 տոննա դիզելային վառելիք։ Առավել խոշոր ներմուծման ծավալներ ունեն «Սիփիէս օիլ քորփորեյշն», «Սիփիէս օիլ», «Ֆլեշ» եւ «Մաքս Պետրոլ» ընկերությունները, որոնց մասնաբաժինը ընդհանուր ներմուծման ծավալում 92 տոկոս է եղել։
Գանք ներմուծման ծավալներին՝ ըստ ներմուծման երկրների։ Ամենաշատ բենզինը ներմուծում ենք Ռուսաստանից. այդպես է եղել եւ 2017, եւ 2018 եւ 2019 թթ.՝ 72, 69 եւ 95 տոկոս համապատասխան մասնաբաժիններով (2019 թ. հաշվարկը դարձյալ հունվարի 1—ից հոկտեմբերի 1—ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով է)։ Հաջորդը Բուլղարիան է՝ 18, 12 եւ 5 տոկոս մասնաբաժիններով։ Թուրքմենստանից բենզինի ներմուծման բաժինը 2017 թ.՝ 9, 2018—ին՝ 19 տոկոս է։ Իսկ 2019 թ. Թուրքմենստանից բենզին չենք ներկրել։ 1 տոկոս Վրաստանի բաժինն է՝ 2017 եւ 2018 թթ.։ 2019 թ. դարձյալ այստեղից բենզին չենք բերել։
Երբ ուսումնասիրում ենք դիզվառելիքի ներմուծման ծավալներն ըստ երկրների, տեսնում ենք, որ առյուծի բաժինը դարձյալ ՌԴ—ինն է՝ 2017, 2018 եւ 2019 թթ՝ 91.6, 96.5, եւ 91.9 տոկոս համապատասխան մասնաբաժիններով։ Իրանից դիզվառելիք 2017 եւ 2018 թթ. չենք ներկրել։ Փոխարենը 2019 թ. դիզվառելիքի ներկրման ծավալը 7.4 տոկոս է եղել։ Վրաստանից ներկրման ծավալները գնալով պակասել են՝ 2017 թ.՝ 7.6 տոկոս, 2018 թ.՝ 3.2 տոկոս, իսկ ահա 2019 թ. հունվարի 1—ից հոկտեմբերի 1—ը՝ 0.7 տոկոս։ Գազայից (Պաղեստին) ներմուծման ծավալը 2017 թ. կազմել է 0.1 տոկոս։ Իսկ հետո էլ չենք ներկրել։ Նույն պատկերն է Գերմանիայի պարագայում։
Ըստ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանի՝ «բենզին» եւ «դիզվառելիք» ապրանքային շուկաների ամբողջական պատկերը ստանալու եւ հաշվետու ժամանակահատվածում մրցակցային միջավայրը գնահատելու նպատակով հանձնաժողովը հաշվարկել է նաեւ առավել խոշոր ընկերությունների իրացման ծավալները։
Ըստ այդմ՝ 2018 թ. իրացվել է շուրջ 230 մլն 379 հզր լիտր բենզին՝ 6 տնտեսավարող սուբյեկտների կողմից, որում առավել խոշոր իրացման ծավալներ են ունեցել «Սիփիէս օիլ քորփորեյշնը», «Ֆլեշը» եւ «Մաքս Պետրոլը»։ Վերջիններիս մասնաբաժինը ընդհանուր իրացման ծավալում 93 տոկոս է եղել։ 2019 թ. հունվարի 1—ից մինչեւ հունիսի 1—ն ընկած ժամանակահատվածում իրացում են իրականացրել 4 տնտեսավարող, որոնք իրացրել են շուրջ 102 մլն 738 հզր լիտր բենզին։ Առավել խոշոր իրացման ծավալներ ունեն «Սիփիէս օիլ քորփորեյշնը», «Սիփիէս օիլը», «Ֆլեշը», «Մաքս Պետրոլը» (99 տոկոս)։
2018 թ. իրացվել է շուրջ 207 մլն 469 հզր լիտր դիզելային վառելիք՝ 6 տնտեսավարողի կողմից, որում առավել խոշոր իրացման ծավալներ են ունեցել «Սիփիէս օիլ քորփորեյշնը», «Ֆլեշը», «Մաքս Պետրոլը» (97 տոկոս)։ 2019 թ. հունվարի 1—ից մինչեւ հունիսի 1—ն ընկած ժամանակահատվածում իրացում են իրականացրել 7 տնտեսավարող, որոնք իրացրել են շուրջ 74 մլն 326 հզր լիտր դիզելային վառելիք։ Առավել խոշոր իրացման ծավալներ ունեն «Սիփիէս օիլ քորփորեյշնը», «Սիփիէս օիլը», «Ֆլեշը», «Մաքս Պետրոլը» (93 տոկոս)։
Հարց է ծագում՝ իսկ հանձնաժողովը դիտարկե՞լ է, թե պետական գնումների շրջանակում առավել խոշոր իրացման ծավալներ ո՞ր ընկերությունն ունի։ Ինչպես տեղեկացանք Գեղամ Գեւորգյանից, հանձնաժողովը, այո, նաեւ տարանջատել ու դիտարկել է պետական գնումների շրջանակներում բենզինի եւ դիզելային վառելիքի իրացման գործընթացը՝ հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ, մասնավորապես՝ պետական գնումների շրջանակներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կազմը, պետական գնումների շրջանում կիրառվող գնային քաղաքականությանն առնչվող առանձնահատկությունները։ Եվ ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ պետական գնումների շրջանակում առավել խոշոր իրացման ծավալներ ունի «Ֆլեշը»։
Այն մասին, թե գնային ինչ քաղաքականություն է տարվում (եւ ինչու), եւ, ընդհանրապես, խնդիրների լուծման ինչ առաջարկներ է անում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, կխոսենք մեկ այլ համարում։

27-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO